Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից տուժել են երեք երեխա․ նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում
Քաղաքական
Խերսոնի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել են երեք անչափահաս։ Դեպքը տեղի է ունեցել բնակելի տան բակում՝ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի սահմանին։ Տեղեկությունը փոխանցում են «Վեստի»-ն՝ հղում անելով մարզի փոխվարչապետ Սերգեյ Չերևկոյին։
Տուժած երեխաները 10, 11 և 15 տարեկան են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Սիմֆերոպոլ, իսկ ավագը՝ ծանր վիճակի պատճառով, կտեղափոխվի ավելի ուշ՝ վիճակի կայունացումից հետո։ Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ անօդաչուի հարվածից ստացած վնասվածքների հետևանքով։
Երեխաների մայրը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում և հղի է չորրորդ երեխայով։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Ալեշկի քաղաքի շուկայում զոհերի թիվը աճել է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու