Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում բախվեց իրականությանը․ Ուկրաինայի անդամակցությունը կարող է տևել տասնամյակ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում ստիպված է եղել լսել կոշտ գնահատականներ երկրի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ Զելենսկուն հայտնել են, որ Ուկրաինայի ԵՄ-ին միանալու գործընթացը «այնքան հեշտ չի լինելու, որքան նա կարծում է»։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ անդամակցության ճանապարհը բարդ և երկարատև է՝ պահանջելով խորքային բարեփոխումներ և ժամանակ։
Հոդվածում նշվում է նաև, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջարկած փուլային անդամակցության մոդելը նախատեսում է մինչև մեկ տասնամյակ տևող գործընթաց։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ավելի վաղ մերժել էր «խորհրդանշական» անդամակցության գաղափարը՝ ընդգծելով, որ Ուկրաինան «ոչ խորհրդանշական կերպով է պաշտպանում Եվրոպան» և արժանի է լիարժեք անդամակցության։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու