Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները «Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան «Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին 

Ասելու բան չմնաց. Վրեժ Իսրայելյան

Գիտություն և Մշակույթ

Վրեժ Սաղաթելի Իսրայելյան (1949, ապրիլի 2, Երևան — 2013, հունիսի 14, Երևան), հայ արձագիր, դրամատուրգ: ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր (2010, «Տոնապետ» գրքի համար):

1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր:

1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վրեժ Իսրայելյանի «Երեք օր առանց նախարարի» պատմվածքը:

Սուտ է: Բառը գրեցի ճերմակ թղթին, հետո սկսեցի մտածել՝ ի՞նչը: Դժվար թե կյանքը նկատի ունենայի: Ես վաղուց արտասովոր բաներ չեմ մտածել: Ինչը որ կա՝ այն է: Բրիջիդ Բարդոն սուտ է, այդպիսի կին չկա աշխարհում. ֆրանսիացիներն են հորինել, որ հայ տղամարդկանց հոգու հետ խաղան: Նույնքան սուտ է Ռիո դե Ժանեյրոն. այդպիսի քաղաք չկա. Իլֆն ու Պետրովն են մոգոնել, որ Օստապ Բենդերին հունից հանեն: Ճիշտը տղամարդու այս տեսակն է, որին նախախնամությունը հրամցրել է ինձ որպես նախարար: Ինքն իրեն հարգող յուրաքանչյուր անկախ մարդ կամ ինքն է ձգտում նախարար դառնալ, կամ ունենում է իր նախարարը: Երկու դեպքում էլ աշխատավարձը ապահովված է: Աշխատավարձը ճիշտ բան է՝ բարձրացնում է տղամարդու տրամադրությունը և քնքշացնում կանանց: Աշխատավարձի վատն այն է, որ իր հետ կողմնակի բաներ է բերում՝ պարտավորություններ, նախարար, սրտնեղություններ և այլ անմիտ բաներ: Լավ է, երբ աշխատավարձը վերածվում է գինու: Վատ է, երբ այն քեզ մատուցում է տղամարդու, երբեմն նաև կնոջ այն տեսակը, որը հայերեն նախարար է կոչվում: Թուրքերեն, ճիշտն ասած, չգիտեմ թե ինչ է կոչվում: Ուզած պահին հայերեն նախարար կոչվող այդ տեսակը քեզ մատուցվող գինու գավաթը հետ է քաշում: Այդ պահին զայրույթը քեզ խեղդում է. և ուզում ես արևելյան լեզուներից մեկով նախախնամության հերը անիծել: Չի կարելի նախկին գրողի շուրթերին հպված գինու գավաթը հետ քաշել, պարո՛ն (գուցե տիկին) դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եվրոպան ձեզ չի ների. արևելքը՝ գուցե:

Բրիջիդ Բարդոն և Ռիո դե Ժանեյրոն ինձնից չեն նեղանա, որ մի նախարարի պատճառով կասկածի տակ առա իրենց գոյության փաստը: Այն երկրում, ուր ես նախկին գրողի ունուն եմ վաստակել, նման բաներ պատահում են: Աշխատավարձի դիմաց երբեմն ստիպված ես լինում ինչ-որ բաներ, որ կատարվել են, մոռանալ, ինչ-որ բաներ էլ, որ չեն կատարվել՝ հիշել: Երբեմն մոռանալու դիմաց ավելի են վճարում, քան հիշելու: Պատահում է նաև հակառակը: Եթե մի օր Բրիջիդ Բարդոն նախկին փառքը թողի Փարիզում և Երևան գա, ես նրան այնպիսի բաներ կպատմեմ, որ աշխարհի թափառական շների պաշտպանությանը ուղղված իր առաքելությունը իրեն անմտություն կթվա: Օստապ Բենդերին չեմ հրավիրի, գիտեմ, որ չի գա, նա իր Ռիո դե Ժանեյրոն է կառուցում:

Սա ոչ նախաբան էր, ոչ էլ վերջաբան: Համարենք նախավարժանք: Պարզապես ես փորձում եմ թակել այն պատմվածքի դուռը, որը ինքս իմ երեսին եմ շրխկացրել ավելի քան 15 տարի առաջ:

– Հետո՞, - հարցրեց կինը, - տեսա՞ր:

– Ո՞ւմ, - իմանալով հանդերձ, թե ում է ակնարկում կինը, հարցրեց տղամարդը:

– Ուրիշ էլ ո՞ւմ, - սրտնեղեց կինը, - նախարարին:

– Տեսա՛: - անտարբեր ասաց տղամարդը:

– Հետո՞:

– Հետո ի՞նչ:

– Լավ էլ գիտես, թե ինչ եմ հարցնում:

– Ասացի՝ թույլ տվեք արտահայտվել:

– Հետո՞:

– Արտահայտվեցի:

– Ի՞նչ ասացիր:

– Ասացի՝ ողջույն, պարոն նախարար:

– Հետո՞:

– Ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի:

– Այսինքն:

– Այսինքն, Հակոբ Արտաշեսի անուն հայրանունով մարդը հոգնած է:

– Ոչ մի վատ բան չեմ տեսնում նախարարի ասածի մեջ: Հոգատար մարդ է, ասել է, որ հոգնած ես:

– Քո կարծիքով ես հոգնա՞ծ եմ: - հարցրեց տղամարդը:

– Հասկանո՞ւմ ես, - ասաց կինը, - նախարարը իրավունք ունի կարծելու, որ իր ենթական հոգնած է:

– Ես հոգնած չեմ, - ասաց տղամարդը:

– Նա իրավունք ունի մտածելու, որ հոգնած ես: Հասկանո՞ւմ ես, նա նախարար է:

– Ինչո՞ւ պետք է ես հոգնած լինեմ, միայն այն բանի համար, որ այդպես է մտածում մի ոմն պաշտոնյա:

– Եթե չես ուզում, որ ինչ-որ մեկը կարծի, որ դու հոգնած ես, ինքդ նախարար դառնայիր, - խայթեց կինը:

– Ես թքած ունեմ նախարարի պաշտոնի վրա, - ջղաձգվեց տղամարդը:

– Աստված իմ, - ասաց կինը, - այս մարդը որպեսզի ուրիշին չսիրի, ինքն իրեն է ատում:

Պատմվածքը, որի դուռը 15 տարի առաջ կողպեցի, «Ընտանի կենդանի» էր վերնագրված: Այն ժամանակ նույնպես նախարարները ազատ ել ու մուտ էին անում մեր տները: Մեր ընտանեկան վեճերի մեջ նրանք դատավորի, երբեմն նաև` դահճի դերն էին ստանձնում: Երբ հարբած տուն էի գալիս և ամբողջ զայրույթս աշխատավարձի մնացորդի պես կնոջս երեսին շպրտում, նախարարը ուսերս գրկում էր և դեպի անկողին առաջնորդում: Թե ինչ քնքշությամբ էր նա կոշկակապերս արձակում, պատմելու բան չէ: Հետո նա կնոջս հետ հաշվում էր աշխատավարձի թերմացքը, քաջալերում էր նրան և դուրս գալիս՝ մեկ այլ հարբած ենթակայի տուն հասցնելու վճռականությամբ: Նրանց գործի բնույթն էր այդպիսին՝ մեր աշխատավարձի տերն էին ու ծառան: Մեծահոգությունը, որ այն ժամանակ մատուցվում էր Խորհրդային հասարակարգի սոուսի մեջ, կոմունիստական համեմունքով, նույնքան ախորժալի էր, որքան Ազատ-Անկախ (տեղ-տեղ նաև՝ միացյալ) Հայաստանի ազգային մեծահոգությունից հունցված ուտեստը: Եթե ասեմ, որ նախարարը որդուս ձեռքը բռնած ամեն առավոտ մանկապարտեզ էր տանում, բառացի կհասկանաք, ինձ կմեղադրեք կոմունիզմի կարոտախտին տրվելու մեջ: Ասելս այն է, որ թե առաջ, թե հիմա և թե' ապագայում նախարարները եղել են, կան ու կլինեն: Մենք ենք, որ փոխվում ենք: Այնքան արագ ենք փոխվում, որ նախարարները մեզնից գլուխ չեն հանում: Հիմա՛ էլ նրանք հարբած գրողի են փնտրում, որ ուղեկցեն տուն, բայց չեն գտնում: Չեն գտնում ոչ թե այն պատճառով, որ գրողները այլևս չեն հարբում, քավ լիցի: Այլ... որովհետև գրողները գաղտնի են պահում իրենց կոչումը, ինչպես նախկին ԿԳԲ-ականները, կամ ավելի նախկին չեկիստները: Չեմ ասում, որ չեկիստները ու գրողները նույն բանն են, պարզապես երկուսն էլ ամաչում են իրենց մասնագիտությունից: Հարցը պետական մոտեցումն է. չեկիստների ամաչկոտությունը գնահատվում է և խրախուսվում, գրողներինը՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես. երևի տարին չորային էր, կամ էլ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ակունքները Սերվանտեսից են սերվել. Դոն Քիշոտն ու Սանչո Պանսան մսխել են համաշխարհային գանձարանի փողերը:

– Գնում եմ, - ասաց տղամարդը, - առողջարան եմ գնում:

– Առողջարա՞ն, - զարմացավ կինը, - հենց այդպե՞ս, միանգամի՞ց...

– Հենց հիմա:

– Իսկ նախարա՞րը, նա տեղյա՞կ է...

– Նախարարի հրամանով եմ հանգստանալու, - ասաց տղամարդը:

– Նախարարի հրամանով աշխատելու մասին լսել եմ, հանգստանալու մասին առաջին անգամ եմ լսում, - հեգնանքով խոսեց կինը:

– Նախարարը ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի...

– Աստված իմ, - հեգնախառը ցավով ասաց կինը, - ամեն ինչ կրկնվում է: Քսան տարի առաջ և քսան տարի հետո, ամեն ինչ կրկնվում է: Աշխարհի բոլոր նախարարներին թվում է, որ դու հոգնած ես: Աստված ինչո՞ւ է քեզ այդպիսի հոգնած տեսքով ստեղծել:

– Նախարարն ասաց՝ երեք օրով Դիլիջան գնա, երեք օր առանց նախարարի ապրիր, թող ուղեղդ շնչի:

– Իսկ դո՞ւ:

– Ես ի՞նչ:

– Մենա՞կ էիք:

– Դահլիճում, կոլեգիայի նիստի ժամանակ:

– Եթե նախարարը հետին մտքեր չունի, ինչո՞ւ պետք է դահլիճում կոլեգիայի նիստի ժամանակ նման բաներ ասի:

– Նա շատ բարեհամբույր էր, ընդգծված քաղաքավարությամբ ասաց. «Հակոբ Արտաշեսի...» Միայն ինձ է այդպես դիմում:

– Որովհետև ամբողջ կյանքում «Հակոբ Արտաշեսի» ես, քո նման ուրիշը չկա... Բոլորի դեմքին լափելու, խժռելու վայրի բնազդն է շողում, իսկ քո դեմքին հոգնածությունը... Երեխայիս էլ քո պես ընտանի կենդանի ես մեծացնում:

– Ես քո ուզածն եմ, - սառը ասաց տղամարդը, այսպիսին էիր ինձ ուզում տեսնել, տեսա՛ր:

– Երեք օր առանց նախարա՛րի, - երգեցիկ ասաց կինը, - իսկ գուցե սա երկնային պարգև է, հա՞: Գուցե պատի՞ժ է...

– Տիգրանիկին հետս եմ տանելու, - ասաց տղամարդը, - միասին կշնչենք:

Միասին շնչելու գաղափարը իմն էր, նախարարը դրա մասին չգիտի: Չեմ ուզում, որ այդ մասին իմանա: Սովորաբար նախարարները չեն սիրում, երբ իրենց հրամանից դուրս ինչ-որ մեկը շնչում է: Թեկուզ այդ մեկը երեխա լինի, միևնույնն է, չեն սիրում: Հրամանի մարդ են՝ եթե այդպես է պահանջվում, այդպես էլ պետք է լինի: Չկարծեք, թե չարացած եմ նրանց դեմ, չէ՛: Եթե ես լինեի նախարար, նույնն էր լինելու: Բոլոր նախարարներն էլ նույն մարդկանց են ուզում տեսնել իրենց շրջապատում, նույն ժպիտները: «Հակոբ Արտաշեսի» անուն հայրանունը, որով պատմվածքի տղամարդուն էր մեծարում նախարարը, ամենքիս անուն հայրանունն է: Այնպես որ, եթե ամբոխի մեջ գոռաք. «Հակոբ Արտաշեսի» և ամենքը, կին թե տղամարդ, արձագանքնեն, չզարմանաք: Թե ժամանակ ունեք, նկարիչ Արմեն Սավայանի պատմությունը լսեք: Եթե շտապում եք, մեկ ուրիշ անգամ կպատմեմ: Կա՞րճ եք ուզում, կարճ կպատմեմ: Ուրեմն երբ մի անգամ էս նկարիչ Արմեն Սավայան անունով փառահեղ տղան իր արվեստակից ընկերների հետ ուտել-խմելիս են լինում, մի կարճլիկ արվեստաբան նրա ականջին շշնջում է. «Ախր Արմեն ջան, սրանք ով են, է՛, քո ճկույթն էլ չարժեն»: Էս նկարիչ Արմեն Սավայանը սաստում է նրան. «Սուս, արա, թե չէ...»: Քիչ հետո էս կարճլիկ արվեստաբանը նորից է շշնջում. «Արմեն ջան, դու հանճարեղ նկարիչ ես, սրանք «ճ» կլասի թուղթ ներկող են»: Արմեն Սավայան անունով փառահեղ տղան դատարկ շիշը բարձրացնում է, որ էս կարճլիկ քծնողի գլխին տա: «Արա, - ասում է նկարիչը, - գլխի չընկա, թե հետս ինչ կատարվեց: Հանգիստ շիշը սեղանին դրեցի: Արա, մեկ էլ զգացի, որ էդ շողոքորթությունը ինձ դուր է գալիս»: Այս է ամբողջ պատմությունը: Այնպես որ, ամենքս էլ մի երեք օրով Դիլիջանի առողջարանում օդ շնչելու կարիք ունենք, նախարարի հրամանով կամ առանց հրամանի:

– Խոսի՛ր, փոքրիկս, - երեխայի մազերը շոյելով ասաց կինը, որը անաղմուկ հայտնվել էր նրա կողքին:

– Թույլ կտա՞ք արտահայտվել, - մեծերին վայել լրջությամբ ասաց երեխան:

– Փոքրի՛կս, այդպես չի կարելի, խոսիր, ինչպես երեխաներն են խոսում:

– Իսկ ինչպե՞ս են խոսում երեխաները, - հարցրեց տղան:

– Բառերը չեն ընտրում, - ասաց կինը:

– Ես այդպես չեմ կարող, - ասաց երեխան, - հայրիկս արգելել է:

– Դու լավ տղա ես, արի միասին անտառ գնանք, - մտահոգ զննելով երեխային, ասաց կինը:

– Շնորհակալ եմ,- ասաց երեխան,- գնամ հայրիկից թույլտվություն վերցնեմ:

– Ո՞վ է հայրիկդ:

– Նախարարը հայրիկիս Հակոբ Արտաշեսի է ասում:

– Նախարա՞րը, - զարմացավ կինը, - ի՞նչ նախարար:

– Հայրիկս ամեն օր տեսնում է նախարարին:

– Մեծ բա՛ն... ես էլ ամեն օր ծառ եմ տեսնում:

– Ծառերը շատ են, իսկ նախարարները քիչ, - ասաց երեխան:

– Քի՞չն է լավ, թե շատը, - հարցրեց կինը:

– Չգիտեմ, - ասաց երեխան, - հայրիկս ասում է՝ շատերը ցանկանում են, բայց քչերին է հաջողվում: Հետո ծառերը խոսել չգիտեն:

– Քեզ ո՞վ ասաց, որ ծառերը խոսել չգիտեն, հայրիկիդ նախարա՞րը:

– Ես նախարարին չեմ տեսել, իսկ հայրիկն ամեն օր տեսնում է: Եթե ինձ խելոք պահեմ, հայրիկս խոստացել է նախարարին ցույց տալ:

– Նախարարի մո՞տ է քեզ տանելու:

– Չէ, հեռվից է ցույց տալու: Մի անգամ էլ մայրիկին է ցույց տվել:

– Եվ ի՞նչ:

– Մայրիկը ասում է՝ ուրի՛շ մարդ է երևում:

– Ինչի՞ց է երևում, որ ուրիշ մարդ է:

– Ամեն ինչ գիտի, - ասաց երեխան:

– Գիտի՞, թե ինչ է մտածում այս ծառը:

– Ծառի մասին հայրիկը ոչինչ չի ասել:

– Իսկ քո հայրիկը գիտի՞ ծառի մասին, - հարցրեց կինը:

– Իմ հայրիկը մինչև իմ ծնվելը գրքեր է տպել:

– Իսկ ինչո՞ւ քո ծնվելուց հետո չի գրում, - զարմացավ կինը:

– Չգիտեմ, - ասաց երեխան, - նա ասում է, որ երբ մեծանամ նախարար եմ դառնալու:

– Իսկ դու ի՞նչ ես մտածում:

– Ինչ հայրիկս է մտածում, այն էլ ես: Նա ասում է՝ եթե նախարար դառնամ, հավը ափիս մեջ ոսկե ձու կածի:

– Քո ինչի՞ն է պետք ոսկե ձուն:

– Հայրիկն ասում է՝ հավերը կչկչալով հերթի են կանգնում, որ նախարարի ափի մեջ ոսկե ձու ածեն:

– Գնա փոքրիկս, գնա թույլտվություն վերցրու հայրիկից, հետո հարցրու՝ արդյո՞ք անտառ գնալու արտոնություն շնորհել է իրեն նախարարը:

– Արտոնությունն ի՞նչ է, - շրջվելով հարցրեց երեխան:

– Երբ վերադառնաս, կասեմ, - ասաց կինը:

– Լսում եմ, - ասաց երեխան ու համաչափ քայլերով գնաց:

Հա, մոռացա ասել՝ վերջերս հայ-թուրքական հարաբերությունները առողջանալու միտում են գրանցել: Մեր պատմվածքին չի առնչվում, բայց հետաքրքիր փաստ է: Հայ և թուրք նախարարները հավասարների պես նստել են դեմ դիմաց և դարդերը իրար պատմել: Թուրք նախարարը ասել է, որ հոգնել է լսելուց, հայ նախարարն էլ խոստովանել է, որ խոսելուց է հոգնել: Երկու հոգնած հարևաններ միմյանց խոստացել են ՝ մեկը չխոսել, մյուսն էլ՝ չլսել: Հանճարե՛ղ դիվանագիտություն, որի արդյունքում «լռությունը ոսկի է» ժողովրդական ասացվածքը հայ և թուրք ժողովուրդների օրվա հացն է դարձել: Ոգևորված այդ հաջողությունից երկու նախարարները, գրեթե միաժամանակ, որոշել են իրենց ենթակաների հետ անուն հայրանունով խոսել: Թուրք նախարարը իր ենթակային դիմում է Ալի Մեհմեդօղլի պատվանունով, հայ նախարարը՝ (ճիշտ գուշակեցիք) Հակոբ Արտաշեսի: Այս երկուսը միմյանց հետ ոչ խոսում են, ոչ լսում: Երկուսն էլ հավասարաչափ օդ շնչելու կարիք են զգում. մեկը՝ Դիլիջանում, մյուսը՝ (Աստված չանի) Դիլիջանում: Գրողները ագռավ չեն, բայց ագռավի պես կռկռալ գիտեն: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գրող Սերվանտեսի օրացուցային խաղալիքն է և գրողը սիրով այն նվիրում է համայն աշխարհի նյութապաշտներին: Այնքա՛ն բան կա ասելու, բայց մի մոռացեք, որ վերջաբան կա: Եթե, իհարկե, այդպիսի բան ընդհանրապես կա:

– Բաց թող երեխայի ձեռքը, - չոր ու անսպասելի ասաց կինը, - և մի հուզվիր:

– Դուք ինձ ճանաչում ե՞ք, - զարմացավ տղամարդը:

– Մի հուզվիր, քեզ վտանգ չի սպառնում:

– Ի՞նչ վտանգ, - վախեցած հարցրեց տղամարդը և շրջվեց երեխայի կողմը, որն անհաղորդ ականջի բլթակի հետ էր խաղում: - Տիգրանիկ, գնա զբոսնելու:

– Լսում եմ, - ասաց երեխան:

– Ի՞նչ վտանգ, - կմկմալով կրկնեց տղամարդը:

– Ես վտա՞նգ ասացի, - իբր շփոթահար ասաց կինը:

– Այո, դուք ասացիք՝ վտանգ:

– Բերնիցս թռավ: Ուզում էի հարցնել՝ այս ի՞նչ է կատարվում աշխարհում, ստացվեց՝ վտանգ:

– Աշխարհո՞ւմ... չգիտեմ: Գուցե և ինչ-որ բան կատարվում է, ինչ իմանամ, գուցե արդեն կատարվել է:

– Երեխային հանգիստ թող, լսո՞ւմ ես, նրա հետ գործ չունես:

– Այսինքն, ինչպես թե գործ չունեմ... Նա իմ որդին է, - ապշահար ասաց տղամարդը:

– Ճիշտ այդպե՛ս, - հեգնեց կինը, - քո որդին է: Երբ մեծանա նրան կոչելու են Տիգրան Հակոբի:

– Դուք գիտեք իմ անո՞ւնը:

– Ոչ միայն... նաև հայրանունը գիտեմ՝ Հակոբ Արտաշեսի:

– Այդպես միայն նախարարն է ինձ կոչում, - վախեցած ասաց տղամարդը, - դուք...

– Ասացի, չէ՞, ձեզ վտանգ չի սպառնում:

– Ի՞նչ վտանգ:

– Ես վտա՞նգ ասացի, դարձյալ բերնիցս թռավ:

– Դուք ինձ ծաղրում եք:

– Նայիր անտառին, հետո նայիր աչքերիս մեջ ու անկեղծորեն ասա, դու այնտեղ ծաղր տեսնո՞ւմ ես:

– Չգիտեմ, - կմկմաց տղամարդը, - հազար տարի է ուրիշի աչքերի մեջ չեմ նայել:

– Ինչո՞ւ այդպես եղավ: Չէ՞ որ գրողը կյանքի ու մահվան արանքում տեղավորված մարդը չէ:

– Ի՞նչ իմանամ, - տխուր ասաց տղամարդը, - ի՞նչ իմանամ, թե որտեղ են ապրում գրողները:

– Անտառի մեջ, - ասաց կինը:

– Նա ասաց. «Հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի, երեք օրով Դիլիջան գնա, ուղեղդ թող շնչի և նայեց դահլիճին:

– Իսկ դահլի՞ճը:

– Դահլիճը արձագանքեց՝ թող շնչի...

– Իսկ դո՞ւ:

– Ես ի՞նչ... անուն հայրանունս որպես պարգև խլեցի նախարարի շուրթերից և երախտագիտությամբ արտաբերեցի. «Շնորհակալ եմ, պարոն նախարար»:

– Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում, - ասաց կինը:

– «Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում», - կրկնեց տղամարդը:

– Լսո՞ւմ եք, - հարցրեց կինը:

– Շների կլա՞նչը...

– Քո վնգստոցն է, - ասաց կինը, - խնամակալիդ ես կորցրել, ցավից վնգստում ես:

– Ուրիշներին խոցելը քեզ հաճո՞ւյք է պատճառում, - հարցրեց տղամարդը:

– Ուրիշի ցավը ինձ բալասան չէ, - ասաց կինը, - երեխային եմ խղճում:

– Հասկացա, - ասաց տղամարդը, - դու մենակ ես:

– Որտեղի՞ց հնարեցիր, որ մենակ եմ, - բորբոքվեց կինը, - իսկ այս անտա՞ռը, երկի՞նքը...

– Գիտե՞ս, - ասաց տղամարդը, - այն ժամանակ, երբ ես գրող էի, իմ մականունը «թռչուն» էր:

– Գեղեցիկ կանանց սրտե՞րն էի կտցահարում:

– Տնից տուն էի թռչում, սեղանից սեղան, բաժակից բաժակ, տողից տող, նաև՝ հրապույրից հրապույր:

– Հոյակապ է, - ասաց կինը:

– Ի՞նչը:

– Անկախությունը, սիրելիս, անկախությունը:

– Ընթրիքի ժամն է, - ասաց տղամարդը և ձեռքով որդուն մոտ կանչեց:

– Հայրիկ, ո՞վ էր այդ կինը, - հարցրեց երեխան:

– Ոչ մի կին էլ չկար, - ասաց հայրը, - ես էի, դու և մեկ էլ անտառը:

Ասելու բան չմնաց: Մնացածը կասեն Սանչո Պանսան և Դոն Քիշոտը, յուրաքանչյուրը իր բառապաշարով: Հայ և թուրք նախարարները համաշխարհային ֆինանսական և այլ ճգնաժամերից դուրս գալու ելք, խոսելով թե լսելով, հավանաբար, կգտնեն: Գրողների և չեկիստների հավերժական հակամարտությունը, որը մեր կյանքի առանցքն է, հավանաբար, կշարունակվի ստանալով նոր հնչերանգներ և ընդգրկելով նոր հարթություններ: Հաղթողներ և պարտվածներ չեն լինի՝ ամենքը կունենան նույն անուն հայրանունները, զորօրինակ՝ Հակոբ Արտաշեսի: Աստված երկար կյանք տա մեր նախարարներին, իսկ մեզ՝ երեք օր առանց նախարարի ապրելու բախտավորություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված