Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 

Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում՝ դուք ձախողել եք՝ ես ողջ եմ. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Քաղաքական

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում՝ դուք ձախողել եք՝ ես ողջ եմ, ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մեծարգո՛ նախագահող, հարգելի գործընկերներ

Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին։ Խորին հարգանքով այդ հանցագործությունների բոլոր զոհերի նկատմամբ՝ իմ ելույթի առանցքում կլինեն հայերը, քանի որ այսօր՝ Ապրիլի 24-ին, լրանում է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը, և որովհետև իմ հայրենակիցներն են պատվիրակել է ինձ դա:

Ես ո՛չ առաջին և, միանշանակ, ո՛չ վերջին պատգամավորն եմ, ով այս դահլիճում խոսում է Հայոց Ցեղասպանության մասին։ Ոմանց մոտ կարող է տպավորություն ձևավորվել, թե այս թեման չափազանց հաճախ է քննարկվում այստեղ. այո՛, 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայ է սպանվել, այո՛, դա կոտորած էր, ողբերգություն, բայց իրողություն, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ։ Ի՞նչ կարելի է հիմա անել։ Այսօր դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները կանխելու նման հանցագործությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմներ։

Դուք չարաչար սխալվում եք, հարգելի՛ գործընկերներ։

2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։ Ոմանք կարող են պնդել, թե սա իրենց ընտրությունը կամ որոշումն էր։ Թույլ տվեք ինձ ներկայացնել մի փաստ, որը կապացուցի հակառակը. ավելի քան 60 մարդ մահացել է դեպի Հայաստան տանող ճանապարհին։ Այո՛, 21-րդ դարում Եվրոպայում ավելի քան 60 մարդ մահացել է՝ փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Սա բնավ հնարավոր չէ բնութագրել որպես «ընտրություն կամ որոշում»։

Միջազգային հանրությունը կարող է արձագանքել՝ վկայակոչելով, որ առկա են նման գործողությունները դատապարտող ընդունված բանաձևեր։ Իսկապես, մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, արել են դա, որի համար մենք շնորհակալ ենք։ Իսկ ի՞նչ, եթե ես ձեզ ասեմ, որ հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է, որը հիմնովին ոչնչացվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Դուք կարող եք ինձ հարց հղել, թե ինչու չեմ տրամադրում ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։ Պատասխանը պարզ է. միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելությանը մուտք գործել տարածք։

Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս ԵԽԽՎ անդամության ընթացքում։ Չկա մեզ արդարացում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհայտ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը։

Եվ, չնայած այս բոլոր ողբերգությունների հանդեպ աշխարհի անտարբերությանը, ես կանգնած եմ այստեղ՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում՝ դուք ձախողել եք՝ ես ողջ եմ»,- հայտարարել է Մամիջանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Ամենադիտված