«Ոխերիմ ընկերներ» արտահայտությունը վերաբերում էր տարբեր մարդկանց․ նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին․ Սերժ Սարգսյանը՝ իր հայտարարության մասին
Քաղաքական
Վերաբերում էր տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ արված հայտարարության մասին, որտեղ խոսել էր «ոխերիմ» ընկերների մասին։
«Վերաբերում էր տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին»,-նշել է նա։
Կոնկրետ անուններ նա չցանկացավ հնչեցնել։
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը նշել էր․ «... 2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար...»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը