Հայաստանը երկրորդ մասնակիցն ունի ԵԱ-ի կիսաեզրափակիչում. Խնձրցյանը պայքարելու է եզրափակիչի համար
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Այսօր երեկոյան հայ ըմբիշը կգոտեմարտի եզրափակիչի ուղեգրի համար:
Մրցաշարի քառորդ եզրափակիչի շրջանակում Խնձրցյանն ուժերը չափել է Ռազվան Կովաչի հետ։ Հայ մարզիկը գոտեմարտի ընթացքում ունեցել է բացահայտ առավելություն և ժամանակից շուտ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը լավագույն քառյակում։
Այսպիսով, մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի երկու ըմբիշ. ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Հավելենք, որ կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 18:45-ին և կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը