Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ 

Ազատության թյուրըմբռնումը տանում է դեպի խելագարություն. Վրեժ Իսրայելյան

Գիտություն և Մշակույթ

Հովհաննես Այվազյան. Անցյալ տարի մի հարցազրույց ունեցանք, որտեղ դու դժգոհեցիր ինձնից, որ իմ տված բազմաթիվ հարցերից ոչ մեկը ստեղծագործական ազատության մասին չէր: Սխալս ուղղելու փորձ անելով` այս հարցազրույցն ուզում եմ ամբողջությամբ նվիրել այդ հարցին: «Ժամանակ կա, որ պիտի ապրես, և ժամանակ, որ վկայություն տաս ապրելու օգտին: Կա նաև ժամանակ, որ պիտի ստեղծագործես. մի բան, որ պակաս բնական է: Ինձ համար հերիք է, որ ապրեմ ամբողջ մարմնով և վկայություն տամ ամբողջ սրտով… Իսկ հետո կստեղծվի նաև արվեստի գործը: Հենց այստեղ է ազատությունը»: Այսպես էր ապրում, վկայում, գրում Ալբեր Քամյուն: Իսկ դո՞ւ… Ինձ, օրինակ, թվում է, թե ձեր մոտեցումները շատ նման են միմյանց:

Վրեժ Իսրայելյան. Լիարժեք ապրելու և լիարժեք վկայելու ազատությո՜ւն. սքանչելի է դիտարկված: Քչերին է վիճակված այդ շնորհը: Քամյուն դրանցից մեկն էր: Իմ պարագան այլ է` կիսատ-պռատ ապրել եմ, կիսատ-պռատ էլ վկայել. արդյունքում` երերուն գրականություն և նույնքան երերուն ազատության զգացողություն: Ինքը` Քամյուն էլ, չեմ կարծում, թե հասել է այն կատարելությանը, որի անունը ազատություն է: Հանճար ես թե շարքային` մեկ է. հասկանում ես, որ ազատությունը ձգտում է և ոչ` հանգրվան: Քամյուի «Օտարը» ինքը` Քամյուն էր, որ շնչահեղձ էր լինում ազատության քաղցից: Գրականությունը մարդու ազատատենչությունը գուրգուրող, առաջ մղող լավագույն միջոցն է: Կարճ ասած` ազատության պատրանքն է, իսկ նորին մեծություն ազատությունը այնտեղ էէ վերևո՛ւմ:

- Բայց կա նաև ներքին ազատությունը, որն ամենակարևորն է, երբ գրողը միաժամանակ իր գրաքննիչն ու իր խմբագիրը չէ: Դու միշտ ազատամիտ գրող ես համարվել, իսկ ծանոթներիդ շրջանում` նաև ազատամիտ մարդ: Ինչպե՞ս ես քո ներսում հաղթել գրաքննիչիդ ու մեջդ նստած խմբագրին: Եվ որքանո՞վ ես կարողացել հաջողել դրանում:

- «Գրաքննիչը» ինձ վախեցնում է, եթե դրսում է: Իմ մեջ ապրող «գրաքննիչին» ես սիրում եմ: Նա իմ ազատությանը չի սպառնում: Նա է, որ բառերի խառնարանից փնտրում-գտնում է այն բառը, որը պատմվածք մտնելու շնորհ ունի: Կարծեմ Ապոլիներն է ասել, որ քարը քար է, բայց երբ այն շարվում է եկեղեցու պատի մեջ, դառնում է սուրբ քար: Ապոլիները նկատի ուներ բանաստեղծության հյուսվածքի մեջ ապրող բառը: Գրողը սովորական մարդ է և երբեմն ուզում է իր մեջ կուտակված մաղձը փսխել: Իմ գրաքննիչը, որի անունը նույնպես Վրեժ է, չի թողնում, որ այդ մաղձը լցվի պատմվածքի մեջ: Արգելա՞նք է: Այո՛: Իսկ ով ասաց, որ ազատության մեջ արգելանք չկա: «Ազատություն» հասկացության իննսունինը տոկոսը պարտականություն է, մեկ տոկոսը` իրավունք:

- Քո հերոսներից մեկը` «Սոնա-11»-ը, որ ինքդ ես, այսպես է մենախոսում. «Հենակներս կտկտացնելով` գնում-գալիս եմ տան մեջ: Ոչ ոք ինձ չի խանգարում: Ես ազատ եմ: Իմ հենակներով խրվել եմ հայ ու թուրքի անվերջանալի, անհամ ու դողդոջուն այս պատմության մեջ: Որպես մարդ` ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում, բայց որպես հայ` նոր-նոր ձևավորվում եմ»: Հերոսդ` հենակներով, դու քո գրչով խրվել ես հայ ու թուրքի այդ պատմության մեջ: Քո թեման է դա: Ըստ էության` քո ամբողջ ստեղծագործությունն այդ մասին է: Այդ նյութը քեզ բռնեց մի անգամ, ու դու այլևս չկարողացար ազատվել դրանից:

- Հովհաննես ջան, «հայի ու թուրքի անվերջանալի, անհամ ու դողդոջուն այս պատմությունը» թեմա չէ, դա հիվանդություն է, որով տառապում ենք ամենքս. մեկի մոտ ցավն ուժեղ է, մյուսի մոտ` թույլ: Եթե մտածենք, որ անբուժելի հիվանդություն է, ցավը մեզ կսպանի: Երբեմն ցավը ուժ է տալիս, պետք է լցվենք այդ ուժով: Մարդիկ կան, ասում են` մոռանանք, որ ապրենք: Կարելի է նաև այդպես` մոռանում ես, որ մարդ ես ու ապրում ես անասունի պես:

- Որոշ գրողներ, օրինակ` Աղասի Այվազյանը, դժգոհում են (Ա. Այվազյանից ինքս եմ քանիցս լսել), թե դժվար է հայ ստեղծագործողի բանը, հայ գրողը չի կարող մինչև վերջ ազատ լինել, մասնավորապես հայ ու թուրքի հարաբերության հարցում: Ի՞նչ ես կարծում, դա խորհրդային ժամանակներում ապրած ու ստեղծագործած գրողի բարդո՞ւյթ է, երբ չէր կարող պարզ խոսել այդ նյութի շուրջ, թե՞ այսօր էլ նման խնդիր ունի հայ ստեղծագործողը:

- Հասկանում եմ Աղասի Այվազյանի մտահոգությունը. համաշխարհային ընթերցողին մեր ազգային ցավը հաճո չէ: Ըստ Այվազյանի` մեր ազգային ողբերգությունը մեզ բարդույթի մեջ է գցել: Բայց չէ՞ որ դա մեր կյանքն է: Գրողը ընթերցողին ասում է այն, ինչ ինքն է կամենում ասել, և ոչ այն, ինչ ընթերցողն է ուզում լսել: Նույն այդ համաշխարհային ընթերցողը հրեաների ողբերգությունը կուլ տվեց: Մեր անկարողությունը համաշխարհային ընթերցողի մեղքը չէ: Ասացի արդեն` ցավը երբեմն ուժ է տալիս:

- Մինչև ո՞ւր կարող է հասնել գրողի ազատությունը: Նա, արդյոք, առանձնաշնորհյա՞լ է, որ պիտի ասի իր մտքով անցած ամեն ինչ:

- Ազատությունը խելքիդ փչածը արտաբերելը չէ. ճիշտ բառը ճիշտ տեղում և ճիշտ ականջին արտասանելն է, նաև` ճիշտ պահին լռելն է: Վերջերս «պահանջարկ» բառի հաղթարշավ է սկսվել: Գրողին ասում են` պահանջարկ, նկարչին, ռեժիսորին, երգահանին ասում են` պահանջարկ: Ախր, ձեր հոր Աստծուն մեռնեմ, էդ երբվանի՞ց սկսեցիք սերը, ազատությունը, երջանկությունը, երգն ու գիրը պահանջարկի կապանքների մեջ առնել: Էդ զզվելի սերիալներով գլուխներս բռնաբարում են ու ասում` պահանջարկ: Համաձայն եմ. էդ դեպքում եկեք նարկոտիկ բաժանենք ժողովրդին. ի՞նչ է, պահանջարկ չկա՞: Կարծում ես` հարցից շեղվեցի՞... Ամենևին: Բանն այն է, որ նորօրյա կյանքի տերերը ուղղակիորեն և անուղղակիորեն մեզ փորձում են համոզել, որ ազատության պահանջարկ չկա: Գուցե իսկապե՞ս չկա:

- «Խորհրդային հասարակարգում… ազատությունն ավելի ապահով ապաստարան չուներ, քան պատմվածքը: Գրելն ինձ մի պտղունց ազատություն էր երաշխավորում… «Ազատություն» ասածի արժեքն այն ժամանակ մենք ավելի լավ էինք գիտակցում, սիրում և փայփայում էինք այդ շնորհը, տիրություն անում նրան: Ցավոք սրտի, այսօր ազատությունը տեր չունի, անտեր ջրի պես հոսում է` հաճախ վերածվելով ցեխաջրի: Ազատության այդ ցեխաջրի մեջ ինչ ասես կգտնես, նույնիսկ չընթերցվող պատմվածք»: «Տոնապետ» գրքիդ ընթերցողին ուղղված խոսքիդ այս հատվածից այն տպավորությունը կարելի է ստանալ, թե դու խորհրդային ժամանակներում դժգոհ ես եղել անազատությունից, այսօր` ազատության ավելցուկից: Այսպե՞ս է, արդյոք: Խնդրում եմ որոշակիացնես. ի՞նչ է նշանակում` «ազատությունը… անտեր ջրի պես հոսում է»:

- Ազատության թյուրըմբռնումը տանում է դեպի խելագարություն: Ազատություն և օրենք. թվում է, թե հակասական հասկացություններ են: Պետք է պարզ խոսենք` մեր ուզածն ի՞նչ է. թռչնի և կենդանո՞ւ ազատություն, թե՞ բանական մարդու ազատություն, որն ավելի ապահով պահապան, քան օրենքն է, չունի: Այն երկրներում, որտեղ օրենքները ոտնահարվում են, ոտնահարվում է նաև ազատությունը: Այնպես որ, սիրելի Հովհաննես, ազատության ավելցուկ չի լինում, լինում է ցեխաջուր:

- «Ազատություն եմ փնտրել. կամ գտել եմ, կամ ոչ»,- ասում ես դու քո նույն նախաբանում: Ի՞նչ տեսքով է այն քեզ պատկերանում, ո՞րն է այդ ազատության վիճակը:

- Արդեն ասացի, որ ազատությունը ձգտում է և ոչ թե հանգրվան: Մարդը կարող է լինել ստրուկ` պարտադրանքով և թագավոր: Այս երկուսից նա, ում մեջ ազատության ձգտումը մեծ է, կարող է կոչվել ազատ մարդ: Իշխանության մոլուցքի մեջ մեռնում է ազատությունը և, ցավոք սրտի, այլևս չի վերականգնվում: Մարդու ազատությունը ես այլ բառով կկոչեի` արժանապատվություն:

Աղբյուրը՝ «Հայացք» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակը
Ամենադիտված