Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ) Մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) Մենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներ Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով Փաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 

Այս օրն է մահացել հայ գրականության հալածված, բռնադատված ու աքսորված սերնդի ներկայացուցիչ Գուրգեն Մահարին

Գիտություն և Մշակույթ

Քսաներորդ դարու հայ գրականութեան արժէքաւոր դէմքերու փաղանգին մէջ իր ամրակուռ պատուանդանը նուաճած գրողն է Մահարի։
Տաղանդաւոր ձայնն է խորհրդահայ գրականութեան հիմնադիր սերունդին, որ ներբողանքի դրօշակիրը դարձաւ «կարմիր արեւ»ին՝ «Մուրճ ու Մանգաղ»ին, բայց որ ցմրուր ճաշակեց դառն ու ահաւոր բաժակը նոյնինքն խորհրդային «Չարիքի կայսրութեան» եւ այսպէս կոչուած «ստալինեան մաքրագործումներ»ուն...

Մահարի կրտսեր գործակիցն ու գաղափարակիցը եղաւ Չարենցի եւ Բակունցի, որոնք իրենց արեամբ վճարեցին ծանրագոյն գինը խորհրդային «այգաբաց»ին։ Մահարի իր կարգին հալածուեցաւ ու բռնադատուեցաւ, բայց Չեկայի բանտերուն մէջ ֆիզիքապէս չսպաննուեցաւ, այլ դատապարտուեցաւ ցմահ աքսորի... Այդուհանդերձ՝ գոյատեւեց եւ վերադարձաւ հայ գրականութեան, որպէսզի կարենայ վկայել խորհրդային «դրախտ»ի էութեան՝ հոգեբարոյական արհաւիրքին մասին։

Մահարի հաւատացողն էր, որ «Ամէն մէկի կեանքում պէտք է մի փոքր անձրեւային եղանակ լինի, որպէսզի յետոյ լաւ փայլատակի արեւը»: Իր ամբողջ գրականութիւնը կիզակէտ ունեցաւ այդ հաւատքն ու սպասումը։ Բայց յատկապէս անձնական իր կեանքին ու իր պաշտած ժողովուրդին ու հայրենիքին չար բախտէն, Մահարի ապրեցաւ ու վայելեց միայն կարճատեւ արեւոտ եղանակ, որովհետեւ շարունակ անձրեւ ու մշուշ, արիւն եւ ցաւ «տեղաց» իր ճամբու ընթացքին...

Գուրգէն Գրիգորի Աճէմեան ծնած էր 1903 թուականի Օգոստոս 1ին, Վան՝ Արեւմտահայաստանի պորտը հանդիսացող քաղաքին մէջ: Արեւմտահայու իր կազմաւորումը եւ մանկութեան ու պատանեկութեան իր յիշողութիւնները վճռորոշ նշանակութիւն ունեցան իր հետագայ կեանքին ու ստեղծագործական ուղիին համար։ Վանեցիի իր իւրայատուկ կազմաւորումով Մահարի մշակեց թէ՛ իր ազգային¬քաղաքական մտածողութիւնը, թէ՛ իր գեղարուեստական գրականութիւնը։ Պատահականօրէն չէր, որ Մահարիի արձակին մնայուն նուաճումները եղան իր «Մանկութիւն» (1929) եւ «Պատանեկութիւն» (1930), «Երիտասարդութեան սեմին» (1955) ու «Այրուող Այգեստաններ» (1966) գործերը, ուր մէկ կողմէ համով ու հոտով պատումն ու ստեղծագործական թարմ շունչը, իսկ միւս կողմէ դառն եւ թունաւոր տպաւորութիւններն ու համոզումները միշտ տիրապետեցին։ Թէեւ մինչեւ Առաջին Աշխարահամարտի բռնկումը, ինչպէս որ ինք կը վկայէ, Մահարի ապրեցաւ «քիչ թէ շատ անհոգ» մանկութիւն ու պատանեկութիւն, բայց այդ շրջանին իր ապրած թէ՛ անձնական, թէ՛ ազգային ողբերգական իրադարձութիւնները մինչեւ մահ ծանր մղձաւանջի մէջ պահեցին իր ողջ էութիւնը։ Մանաւանդ որ նախախորհրդային հայ իրականութեան ազգայինքաղաքական խմորումներուն՝ յատկապէս Դաշնակցութեան սերմանած ազատագրական եւ յեղափոխական արժէքներուն ու աւանդներուն հանդէպ անհաշտ հակադրութիւն մը շարունակ կրծեց Մահարիի գաղափարական էութիւնը, փոխարէնը անհիմն պաշտամունք մը զարգացնելով այսպէս կոչուած «խորհրդային դրախտ»ին նկատմամբ, որուն համար ծանրագոյն գին վճարեց՝ երկար տարիներ հայրենի հողէն ու հայ գրականութենէն զրկուած՝ հեռաւոր աքսորավայրերու մէջ ապրելով։

Մահարի գրչանունով անմահացած Գուրգէն Աճէմեանի գաղափարական աշխարհին անյաղթահարելի վէրքը եղաւ ու մնաց ընտանեկան ողբերգութիւն մը, որ պատահեցաւ իր մանկութեան տարիներուն։ Արմենական կուսակցութեան պատկանող հայրը սպաննուեցաւ իր սեփական մօրեղբօր կողմէ, որ դաշնակցական էր։ Մահարի մինչեւ մահ չկրցաւ հաշտուիլ այդ ողբերգութեան հետ եւ ամբողջ հայ ժողովուրդի անցած ուղին դիտեց ու արժեւորեց թունաւոր այդ հոգեվիճակով՝ միջ-կուսակցական վէճերով ու սուր հակադրութիւններով արատաւորել փորձելով հայ ազգային գաղափարաբանութեան անկորնչելի հարստութիւնը։

Եւ չափազանցութիւն պիտի չըլլայ այն ընդհանրացումը, որ Գուրգէն Մահարի գլխաւոր պատասխանատուներէն մէկը եղաւ մինչեւ մեր օրերը հայրենաբնակ հայութեան որոշ շերտերուն մէջ «վերապրող» հակակուսակցական եւ յատկապէս հակադաշնակցական գաղափարական մաղձին։

Կենսագիրները իրաւացիօրէն կը նշեն, որ Սիամանթոյով եւ Վարուժանով, Թէքէյեանով ու Մեծարենցով սնած ու գրականութեան փարած Մահարիի կեանքը հիմնովին գլխիվայր շրջուեցաւ, երբ պայթեցաւ Առաջին Աշխարհամարտը։ Պատանիի զարհուրած աչքերով ան հետեւեցաւ ու սեփական մորթին վրայ զգաց ահաւորութիւնը թրքական հայատեացութեան, եւրոպական մեծ տէրութեանց դիւանագիտական կեղծիքին ու շահամոլութեան։ Տեսաւ մանաւանդ հերոսական խոյանքը սեփական ժողովուրդին, որ Վանի ինքնապաշտպանութեան օրինակով արեւուն տակ յաղթահասակ կանգնելու մեր ազգային արժանաւորութիւնը նուաճեց, բայց որովհետեւ քաղաքական իր ապագան կապած էր Ռուսաստանի հետ՝ ռուսական զօրքերու նահանջին հետ բիւրաւոր գաղթականներով անցաւ Արեւելահայաստան։ուրգէն Աճէմեան մեծ գաղթի ժամանակ կորսնցուց մայրն ու հարազատները. իր սերնդակիցներու մեծ մասին պէս պատսպարուեցաւ որբանոցներու մէջ։ Տարիներ ետք Մահարի վերագտաւ իր մօրը եւ հարազատներուն։ Իր մանկութեան այնքան պաշտելի «տատիկ»ը արդէն մահացած էր գաղթի ճամբուն վրայ։ Թէեւ Թիֆլիս, Ալեքսանդրապոլ թէ Երեւան, որբանոցներու մէջ, նախնական կրթութեան ու կտոր մը հացի եւ պնակ մը կերակուրի հնարաւորութիւնը ունեցաւ, բայց որբի կեանքը շատ ծանր տարաւ Մահարի, խոր դառնութիւն եւ անսահման ցասում ապրեցաւ, որոնք երիտասարդութեան սեմին կանգնած հայ որբին մղեցին դէպի պոլշեւիկեան «արեւածագ»ին ինքնախաբ պաշտամունքը։

Որբանոցի տարիներուն Մահարի ծանօթացաւ Չարենցին եւ ուղղակի իբրեւ ուսուցիչի կապուեցաւ անոր հետ։ 1922-ին լոյս ընծայեց բանաստեղծութիւններու իր առաջին հատորը՝ «Արտամետեան Գիշերներ» խորագրով։ Երկրորդ հատորը բանաստեղծութեանց՝ «Մրգահաս» խորագրով, լոյս տեսաւ 1932-ին, «Ձօն՝ Եղիշէ Չարենցին» ներածութեամբ։ Աւելի ուշ, աքսորէ վերադարձին, լոյս տեսան Մահարիի բանաստեղծական միւս ժողովածուները՝ «Ծովի Երգեր»ը, «Հնձաններ»ը, «Անդունդն Ի Վեր»ը, «Անանձնական»ն ու «Պոեմներ»ը: Բանաստեղծական իր գործերուն մէջ, մանաւանդ սկզբնական շրջանին, մեծապէս զգալի են ոչ միայն արեւմտահայ գեղապաշտ սերունդին, այլեւ Տէրեանի ու Չարենցի ազդեցութիւնները։

Մահարիի գրական-գեղարուեստական եւ ազգային-գաղափարական հետագայ ուղիի հունաւորման մէջ մեծ եղաւ ազդեցութիւնը Ակսէլ Բակունցի։ Մահարի մեծ խանդավառութեամբ նետուեցաւ արձակագրութեան ասպարէզ եւ իրարու ետեւէ լոյս ընծայեց իր «Մանկութիւն» եւ «Պատանեկութիւն» գործերը, որոնք լայն ժողովրդականութիւն գտան եւ մեծ հռչակի արժանացուցին զինք: Բակունցի ներշնչումով՝ Մահարի իւրովի վերանայման ենթարկեց հայ ժողովուրդի մօտաւոր անցեալին վերաբերեալ իր տեսակէտները եւ սկսաւ վերարժեւորել ազգային-ազատագրական պայքարին գաղափարական աւանդները՝ համապատասխան թարմացման ենթարկելով իր ստեղծագործութիւնները։ Այդ հասունացումը բաւարար հիմք նկատուեցաւ խորհրդային իշխանութեանց համար, որպէսզի նաեւ Մահարիին ենթարկեն 1936-ի համատարած հալածանքին ու բռնադատութեանց։ Թէեւ մահապատիժ չստացաւ, բայց մինչեւ Ստալինի մահը աքսորի դատապարտուեցաւ նաեւ Մահարի։ Աքսորի մէջ ալ ամուսնացաւ լիթվացի Անտոնինայի հետ։ 1953-ին վերադարձաւ Երեւան՝ հիւծած ու քայքայուած առողջութեամբ։ Թափով վերսկսաւ ստեղծագործական աշխատանքի։ 1950-ականներու վերջերուն լոյս տեսաւ իր «Ծաղկած փշալարեր» վիպակը, որ աքսորի տարիներուն կը վերաբերի եւ իբրեւ «խորհրդային կուլակ»ի խորհրդանշած մարդկային ողբերգութեան ու գաղափարական արհաւիրքին նուիրուած ցնցիչ գրականութիւն՝ իր տեսակին մէջ միջազգային մեծ արժէք կը ներկայացնէ. այդ պատճառով ալ շուտով թարգմանուեցաւ ռուսերէնի,նուիրուած ցնցիչ գրականութիւն՝ իր տեսակին մէջ միջազգային մեծ արժէք կը ներկայացնէ. այդ պատճառով ալ արժանացաւ ռուսերէն, ֆրանսերէն եւ անգլերէն թարգմանութեան։

Գուրգէն Մահարիի գրական ժառանգութեան մէջ կարեւոր տեղ կը գրաւեն իր նամակները, որոնք երկար տարիներու վրայ գրուած են քսաներորդ դարու մեր գրականութեան մեծարժէք դէմքերուն եւ կը շօշափեն ոչ միայն հայ գրականութեան, այլեւ ազգային մեր կեանքին հրատապ խնդիրները։

Գուրգէն Մահարի վախճանեցաւ Յունիս 17-ին, 1969 թուին, Պալանգա (Լիթվա) եւ թաղուեցաւ Երեւան։

Ուշագրաւ է, որ Մահարի՝ այդքա՜ն բազմաչարչար կեանք ապրելով հանդերձ, խոր համոզումով տէր կանգնեցաւ իր կտրած ուղիին։ Ինչպէս որ իր ինքնակենսագրականի աւարտին կþընդգծէ.

«… Եթէ այս րոպէին ներս մտնէր ահեղ եւ ամենակարող Եհովան, նստէր իմ դիմաց, մի ծխախոտ վառէր եւ ասէր. Տալիս եմ քեզ երկրորդ կեանք, գծիր քո երկրորդ կեանքի ուղին օրօրոցից մինչեւ գերեզման, ինչպէս որ ցանկաս, եւ կը կատարուի քո կամքը… ինչպէ՞ս կþուզէիր ապրել։ Ես նրան կը պատասխանէի, առանց վարանելու - Ճիշտ այնպէս, ինչպէս ապրեցի»։

Միայն 66 տարի ապրած եւ մէկ կեանքի ընթացքին երկու անգամ արմատախիլ եղած՝ գաղթ ու աքսոր ճաշակած մեծարժէք հայ գրողի ծննդեան տարեդարձին նուիրուած յուշատետրի այս սիւնակը կþարժէ փակել «Նոյն Կարօտով» խորագիրը կրող եւ «Սիրելի Ակսէլին» վերտառութեամբ գրուած Մահարիի հետեւեալ բանաստեղծութեամբ.

Նոյն կարօտով ես նայում
Միչեւ հիմա իմ աչքին,
Ու իմ աչքերը հէնց քո
Կարօտներից սեւացան,
Հաւատացի ես մի օր
Քո անմարմին երազին,
Սեւ ցելերի սերմացան,
Սեւ ցելերի սերմնացան:

Սեւ ցելերի սերմնացան,
Հաւատում եմ եւ հիմա՝
Քո ցելերը սեւասեւ
Մի օր ոսկի կը դառնան,
Քո ցելերից երէկուայ
Միայն յուշեր կը մնան,
Եւ այդ յուշը կը հագնի,
Ա՜խ, այդ յուշն էլ կը հագնի
Սեւ ցելերից բարձրացած,
Կանաչներ գարնան...

Ու կը մնայ իմ հոգում,
Իմ սեղանին, իմ երգում
Մեր առաջին սիրոյ պէս
Քո կարօտը հերարձակ,
Կը նայեմ քո աչքերին
Ժպիտով ու աներկիւղ,
Սեւ ցելերի սերմնսցան,
Սեւ ցելերի սերմնացան...

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելում շարունակվում են քաղաքական քննարկումները անվտանգության շուրջԹրամփը կոշտ է արձագանքել իր հասցեին հնչող քննադատությանըՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհըՋեֆ Բեզոսը կանխատեսել է կադրերի պակաս՝ արհեստական բանականության զարգացման պատճառովՏարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերումՀայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքըՄայրը մղկտում է, ջուր չի խմում, ասում է՝ ջուրն իր թշամին է․ մանրամասներ՝ դժբախտ դեպքի մասին (տեսանյութ)Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետՊետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայովReuters․ Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո Մոսկվայում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանումԼավրովը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հարվածների շարունակման մասինՌազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմիցԱրտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքըԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին. Արարատ Միրզոյանի հորդորը՝ ԵՄ-ին (տեսանյութ)«Զենքը դնում են գլխներին», տանում են իրենց ընտրելու, մարդիկ գերության մեջ են, պետք է ազատել․ Իշխանյան (տեսանյութ)Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունումԴատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետովԹրամփը հոգնել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցներից․ WSJՀանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակաՄենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որն աշխատում է մեր ժողովրդի դեմ. Կարապետյան (տեսանյութ) Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. Կարապետյան (տեսանյութ) ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբՄենք անելու ենք մեր քայլերը մեր ձևով և հասնելու ենք հաղթանակի մեր ձևով. կտեսնեք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) «Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը ցնցումների տանել, հետո մեզ մեղադրեին, որ էլի արդյունքի չհասանք» (տեսանյութ) Քաոս Մոսկվայում․ ԱԹՍ-ներ, պայթյուններ և քաղաքը պատած հրդեհներՍամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Բացատրել են կանխիկ գումարի նկատմամբ աճող պահանջարկըԵթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցովՓաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր տեղեկություններ է հայտնում որդու բուժման ընթացքիցՍտեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո (տեսանյութ) ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան FT. Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովումԳործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել ԿարապետյանՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը պատասխանում է լրատվամիջոցների ղեկավարների հարցերինՖինլանդիայի նախագահը արձագանքել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին խոսակցություններինՊուտինը Թուրքիայի մասին հայտարարություն է արել. Դավիթ Ղազինյանը կալանավորվեց (տեսանյութ) Ռյուտե. Իրանը միջուկային զենքի մշակումից ավելի հեռու է, քան երբևէՎահագնի հայտնի արձանը Երևանի Իսակովի պողոտայից կտեղափոխվի քաղաքի կենտրոնԿկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Ամենադիտված