ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագանքեց Նարեկ Սամսոնյանի հացադուլին
ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագանքեց Նարեկ Սամսոնյանի հացադուլին և անարդարության դեմ բողոքի ակցիային։
Քիչ առաջ ՄԻՊ-ի խորհրդական Ասլանյանը դռան մոտ հավաքված Սամսոնյանի փաստաբանին և ընկերներին մոտեցավ, իհարկե Սամսոնյանի 11 օր չընդունած սննդի «հյուրասիրման» ակցիայից հետո, և հրավիրեց փաստաբան Աստղիկ Մաթևոյանին և ևս 3 հոգու վերև՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպման և նրա հետ տեղում քննարկելու հացադուլի մեջ գտնվող և արդեն առողջական վիճակը վատթարացրած Սամսոնյանի պահանջի և առողջականի մասին հարցեր։
Սամսոնյանի փաստաբանը և ընկերները համաձայնեցին՝ հայտարարելով, որ իրենց խնդիրը Սամսոնյանի կյանքը օր առաջ փրկելն է ու իրենց անարդարության բողոքը լսելի դարձնելը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)