Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր 

54 տարեկան էր, երբ իշխանության կողմից հայրենիք հրավիրվեց

Գիտություն և Մշակույթ

Հայ ժողովուրդի երաժշտական ժառանգութեան մէջ իր մեծարժէք ներդրումը ունեցող վարպետը եղաւ Հայաստանի հողէն հեռու ծնած ու ապրած, բայց հայ ազգի ու հայրենիքի ամէնէն իրաւ եւ ինքնուրոյն երաժշտականութիւնը լիաթոք շնչաւորած ու աշխարհին հաղորդած տաղանդաշատ արուեստագէտը։

Ալեքսանդր Սպենդիարեան խորապէս ներթափանցած ու տիրապետած էր հայկական երաժշտութեան արմատներուն եւ, իր ստեղծագործական բուռն ծաղկման շրջանին, հայոց սերունդներուն համար ստեղծեց ու անմահութեան արժանացուց այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օփերան, նուագախումբի համար գրուած «Երեւանեան էտիւդներ»ը եւ «Ղրիմի էսքիզները»։

Ինչպէս արուեստի քննադատները կը վկայեն, Սպենդարեանի ստեղծագործութիւնները կը զատորոշուին «հայ ազգային դիմագիծին հաւատարիմ մնալու իւրայատկութեամբ, կշռութայնութեամբ, բանաստեղծականութեամբ եւ քնարականութեամբ»:

Իր ստեղծագործական գլուխ-գործոցը հանդիսացող «Ալմաստ» օփերան առանձինն բաւարար է, որպէսզի հայոց սերունդները իրենց յուզաշխարհին եւ ազգային էութեան մէջ միշտ զգան ջերմութիւնն ու հարազատութիւնը հայ հոգիի քնարական զեղումներուն, խրոխտ կշռոյթին եւ խոհուն իմաստութեան։

Համահայկական ու համառուսական տարողութեամբ հաստատուած մեծահռչակ արժէք էր Ալեքսանդր Սպենդիարեան եւ արդէն 54 տարեկան էր, երբ 1924 թուին հայրենիք հրաւիրուեցաւ Խորհրդային Հայաստանի իշխանութեանց կողմէ։ Վարպետը հաստատուեցաւ Երեւան եւ իր մեծ աւանդը ներդրաւ Հայաստանի Գիտութեան ու Արուեստի Հիմնարկի, Պետական Երաժշտանոցի, Սիմֆոնիք Նուագախումբի եւ երաժշտական հրատարակչութեան հիմնադրման աշխատանքներուն մէջ:

Մեր ժողովուրդը իր երաժիշտ ու երգահան վարպետին ու երաժշտական բազմավաստակ դաստիարակին ըստ արժանւոյն բազմեցուց հայ դասական երաժշտութեան հիմնադիրի գահին։ Յետ մահու՝ Երեւանի մէջ հիմնուեցաւ Սպենդարեանի Անուան Տուն-Թանգարանը, վարպետին անունով կոչուեցաւ Երեւանի Օպերայի եւ Բալետի Ակադեմիական Թատրոնը, ինչպէս եւ Երեւանի Թիւ Մէկ Երաժշտական Դպրոցը: Մեծարժէք երաժիշտին ու երգահանին երկերու ամբողջ ընտրանին լոյս տեսաւ 11 հատորեակով:

Ալեքսանդր Սպենդիարեանի Տուն-Թանգարանի կայքէջը հետեւեալ ամփոփումով կը ներկայացնէ վարպետին կեանքն ու գործը, վաստակն ու արժէքը.
Հայ դասական երաժշտութեան հիմնադիր, երաժիշտ-երգահան, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարեանը ծնած է 1 Նոյեմբեր 1871ին, Տավրիկեան նահանգի Դնեպրովեան գաւառի Կախովկա աւանը (այժմ Ուկրաինայի Խերսոնի մարզ): Նախնիները Հայաստանի հին մայրաքաղաք Անիէն սերած էին: Երաժիշտի մանկութիւնն ու պատանեկութիւնը անցած են Սիմֆերեպոլի մէջ: Ստեղծագործական կարողութիւնները երաժշտութեան, նկարչութեան եւ բանաստեղծութեան նկատմամբ ի յայտ են եկած մանուկ հասակէն։

1882էն 1890 իր տարրական ու միջնակարգ կրթութիւնը ստացած է Սիմֆերոպոլի գիմնազիային մէջ: 1890էն 1895 յաճախած է Մոսկուայի պետական համալսարանը: Մէկ տարի ուսանած է բնագիտութեան հիմնարկին մէջ, ապա տեղափոխուած է իրաւաբանութեան հիմնարկ: Նուագած է ուսանողական նուագախումբին մէջ իբրեւ առաջին ջութակ: Ուսանողական այդ տարիներուն, զուգահեռաբար, շարունակած է ջութակի իր դասերը մեծ թատրոնի դերասան Պեկարսկիի եւ երաժշտական յօրինումի տեսութեան դասերը ռուս երաժիշտ ու ազգագրագէտ Ն. Ս. Կլենովսկիի մօտ: Իսկ 1896էն 1900 երաժշտական յօրինումի մասնաւոր դասեր առած է ռուս մեծահռչակ երաժիշտ Ն. Ռիմսկի-Կորսակովի մօտ:

1901էն 1917, հաստատուած ու ապրած է Ղրիմի մէջ՝ ծաւալելով ստեղծագործական, խմբավարական, մշակութային եւ հասարակական աշխոյժ գործունէութիւն: Այս շրջանին հաստատուած են իր բարեկամական մտերմիկ յարաբերութիւնները Չեխովի, Գորկիի, Ռեպինի, Ռախմանինովի, Շալեապինի, Կուպրինի, Գլազունովի, Լեադովի, Կյուիի, Արենսկիի, Բլումենֆելդի եւ Զբրուեւայի արժէքով մեծերու հետ, որոնք յաճախ կը հիւրընկալուէին Սպենդիարեաններու Եալթայի առանձնատան մէջ:

Խրիմի մէջ իր ունեցած ստեղծագործական բեղուն գործունէութեան շրջանին է, նաեւ, որ Սպենդիարեան 1917ին ձեռնարկեց, Ամենայն Հայոց Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի «Թմբկաբերդի առումը» երկարաշունչ բանաստեղծութեան հիման վրայ, «Ալմաստ» օփերայի ստեղծումին, որ աւարտուն տեսք ստացաւ միայն 1923ին։ «Ալմաստ»ը եղաւ Ալեքսանդր Սպենդիարեանի երաժշտական ժառանգութեան եւ ստեղծագործական ուղիին զարգացման գագաթնակէտը։ Հայկական ազգային ինքնուրոյն օփերային արուեստի զարգացման առումով՝ «Ալմաստ»ը նշանաւորեց հիմնական ու կարեւոր դարձակէտ մը։ Իր արհեստավարժ-մասնագիտական կատարելութեամբ, երաժշտական-թատրերգական յագեցուածութեամբ, ինչպէս եւ ձեւի, բովանդակային խորքի ու երաժշտական արտայայտչամիջոցներու վարպետութեամբ, կոթողական այս ստեղծագործութիւնը հասաւ դասական կատարելութեան՝ իր արժանի տեղը գրաւելով համաշխարհային օփերային արուեստի լաւագոյն նմուշներու շարքին։

1924ին Հայաստան տեղափոխուելէ ետք, Սպենդիարեան ձեռնարկեց երաժշտական մշակոյթի զարգացման լայնածաւալ աշխատանքներու: Իր ջանքերուվ Երեւանի Երաժշտանոցին մէջ հաստատուեցաւ առաջին նուագախմբային դասարանը եւ կազմակերպուեցաւ առաջին սիմֆոնիք նուագախումբը, որուն առաջին համերգը անձամբ ղեկավարեց Ալ. Սպենդիարեան ինք։

1926 թուին մեծ երաժիշտը արժանացաւ Հայաստանի «ժողովրդական արտիստ»ի եւ Երեւանի Երաժշտանոցի «առաջին պրոֆեսոր»ի կոչման:

Ալեքսանդր Սպենդիարեան վախճանեցաւ Երեւան՝ 1928ի Մայիս 7ին, թոքերու բորբոքման հետեւանքով։

Վարպետը հայոց սերունդներուն ժառանգ ձգեց ստեղծագործական հարուստ եւ բազմաժանր ժառանգութիւն մը.- Մէկ օփերա՝ «Ալմաստ»ը, սիմֆոնիք երկեր՝ «Երեւանեան էտիւդներ» (1925), «Ղրիմեան էսքիզներ» (1903¬1912), «Երեք արմաւենի» սիմֆոնիք պատկեր (ըստ Մ. Լերմոնտովի - 1905), «Էտիւդ հրէական թեմաներով», «Կոնցերտային նախերգանք» (1900), «Կոնցերտային վալս», կամերագործիքային երկեր, «Կանտաբիլէ», «Պրելիւդ» լարային քառեակի համար, «Վալս», «Բարկարոլա», «Մենուետ», «Սկերցօ», ռոմանսներ, ձայնային-գործիքային երկեր: Իր երեք ստեղծագործութիւններուն համար՝ «Երեք արմաւենի» սիմֆոնիք պատկեր 1908ին, «Բեդա քարոզիչը» լեգենդը 1910ին եւ «Մենք կը հանգստանանք» մելոդեկլամացիան 1912ին, Սպենդիարեան արժանացած է Գլինկայի անուան մրցանակի:

Հայ դասական երաժշտութեան հիմնադիրը գրեց ստեղագործութիւններ նաեւ նուագախումբերու համար: Յայտնի են ազատութեան պայքարի համար որպէս կոչ հնչող Խ. Աբովեանի «Վէրք Հայաստանի»ի ներշնչումով գրուած «Այնտեղ, այնտեղ, դէպ վեր այն դաշտը» երաժշտական ստեղծագործութիւնը, «Առ Հայաստան» եւ այլն:

Սպենդարեան անգնահատելի աւանդ ունեցաւ հայկական ազգային երաժշտական յօրինման դպրոցի եւ անոր ոճական ինքնատպութեան ձեւաւորման գործին մէջ: Ան արդարօրէն կը համարուի նաեւ հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար
Ամենադիտված