Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Փարաջանովի բանտարկության և Մինաս Ավետիսյանի մահվան դեմ բողոքելով` նա սկսեց հալածվել իշխանության կողմից

Գիտություն և Մշակույթ

Հայ տաղանդաւոր բեմադրիչ, նկարահան, բեմադրող եւ արուեստաբան Միքայէլ Վարդանովը եղաւ հայ ժողովուրդի ու Հայաստան Աշխարհի հոգին՝ մարդկայնական շունչն ու հմայքը, մշակութային որակն ու գեղարուեստական հարստութիւնը խորաթափանց իր ոսպնեակով անմահացուցած վաւերագրական շարժանկարի արուեստին երախտաշատ վարպետը։

Ինչպէս որ ամերիկեան շարժանկարի հեղինակաւոր քննադատ մը դիտել տուած է՝ քիչեր ճանչցան բարձրորակ տաղանդը վաւերագրական ժապաւէններու իր ուրոյն դպրոցը ստեղծած հայազգի այս արուեստագէտը։ Բազմութիւններու սպառման համար գրաւիչ շարժանկարներ արարող հեղինակութիւն մը չեղաւ Վարդանեան Միքայէլ, բայց անվիճելիօրէն եղաւ ամէնէն դժուարահաճ հանդիսատեսները հմայող շարժանկարներու վարպետ մը, որ յառաջապահն ու դրօշակիրը դարձաւ շարժանկարի աշխարհին մէջ հռչակուած «Չբեմադրուած գործողութեանց ուղղութիւնը» հունաւորող գեղարուեստական դպրոցին։

Միքայէլ Վարդանովի մեծութեան եւ հռչակին մէջ անուրանալիօրէն վճռորոշ նշանակութիւն ունեցաւ իր գործակցութիւնը, այլ մանաւանդ ամբողջ կեանք մը լեցնող իր մտերմութիւնը շարժանկարի աշխարհին հանճարեղ դէմքերէն Սերգէյ Փարաճանովի հետ։ Վարդանով ոչ միայն գործակիցը, գաղափարակիցը եւ անխոնջ դատապաշտպանը հանդիսացաւ Փարաճանովի, այլեւ արուեստաբանի իր գլխաւոր առաքելութիւնը դարձուց Փարաճանովեան հանճարին ներկայացումն ու արժեւորումը՝ յաչս շարժանկարի աշխարհի խստապահանջ քննադատներուն։

Միքայէլ Վարդանով (ռուսերէն՝ Միխայիլ Վարդանով, անգլերէնով՝ Mikhail Vartanov) ծնած էր 1937-ի Փետրուար 21-ին, Գռուզնի (Չեչնիա, Ռուսաստան)։ Պատանի տարիքէն նուիրուեցաւ լուսանկարչութեան եւ իր ծննդավայրի աչքի զարնող լուսանկարիչներէն եղաւ։ Նաեւ՝ իբրեւ ժապաւէններ ցուցադրող-մեքենավար աշխատեցաւ շարժանկարի սրահի մը մէջ։ Ընդունուեցաւ Մոսկուայի ՎԳԻԿ Կինեմատոգրաֆիայի Հիմնարկը եւ փայլուն արդիւնքով աւարտեց 1965-ին։ Համալսարանական դասընկեր ունեցաւ հայկական շարժանկարի վարպետներէն Արտաւազդ Փելէշեանը, որուն հետ մտերմութիւնն ու գործակցութիւնը շարունակեց մինչեւ վերջ։

Վարդանովի կեանքին մէջ շրջադարձ կազմեց իր ծանօթացումը, տակաւին համալսարանական տարիներուն, Փարաճանովի գործերուն հետ։ 1967-ին Վարդանով եկաւ Երեւան՝ մօտէն ծանօթանալու եւ գործակցելու համար Փարաճանովի հետ, որ իր կարգին մեծապէս գնահատողն էր Վարդանովի արուեստը։ Սայաթ Նովայի նուիրուած Փարաճանովի «Նռան Գոյնը» ժապաւէնի նկարահանման ժամանակ, Վարդանով գործակցեցաւ որոշ մասերու ստեղծումին վրայ։ Այնուհետեւ հաստատուեցաւ Հայաստան եւ նուիրուեցաւ վաւերագրական սեփական գործերու իրականացումին։ Յաջորդաբար արտադրեց «Հայկական հողի գոյնը» (1968), ուր իրենց արժանի տեղը գրաւեցին հայկական գեղանկարչութեան մեծ վարպետը՝ Մարտիրոս Սարեան եւ նորարար տաղանդը՝ Մինաս Աւետիսեան, «Աշնանային հովուերգութիւն»ը (1971) եւ «Եւ այսպէս ամէն օր»ը (1972)։ Իրեն աջակից ունեցաւ բեմադրիչ Արտաւազդ Փելէշեանն ու երաժիշտ Տիգրան Մանսուրեանը։

1973-ին Փարաճանով ձերբակալուեցաւ Ուքրանիոյ մէջ եւ բանտարկութեան դատապարտուեցաւ։ Վարդանով իր ծանօթութիւնները աներեր օգտագործեց, որպէսզի ապահովէ իր գործընկերոջ ու մտերիմին անպարտ ու ազատ արձակումը։ Բայց այդ նպատակով իր գրած նամակներն ու դիմումները խորհրդային իշխանութեանց եւ յատուկ սպասարկութիւններուն՝ ոչ միայն ապարդիւն անցան, այլեւ պատճառ դարձան, որ Վարդանով իր կարգին շնորհազրկուի, այլախոհական արուեստագէտ հռչակուի, Արմենֆիլմէն վտարուի եւ անգործութեան դատապարտուի մինչեւ 1983 թուականը։ Յաջորդ տարի տեղի ունեցաւ Մինաս Աւետիսեանի արկածով ահաբեկումը, որուն դէմ երբեք չլռեց Վարդանով, ինչ որ աւելի խստացուց իր դէմ իշխանութեանց զայրոյթը։ Այդ հալածանքի շրջանին իրեն արտօնուեցաւ աշխատիլ միայն իբրեւ նկարահան եւ իբրեւ այդպիսին ծնունդ առին իր «Քաջարան» (1974), «Տարուայ եղանակները» (1975) եւ «Թթենի» (1979) գործերը։

1984-ին պաշտօնապէս վերջ գտաւ հալածանքը եւ Հայֆիլմը Վարդանովին առաջարկեց պատրաստութիւնը «Արմատներ» վաւերագրական ժապաւէնին, որուն ատենի հայկական շարժանկարի ծանօթ բեմադրիչները մերժած էին ձեռնարկել՝ անիրականանալի նկատելով նման գործ։ 1984-ին Վարդանով փայլուն արդիւնքով աւարտեց «Արմատներ»ը, որմէ ետք ձեռնարկեց իր ասպարէզի վերջին ստեղծագործութեան՝ Հայաստանի մէջ. տարիներու աշխատանքին արգասիքը եղաւ վաւերագրական եռեակը՝ «Ջնջուած դէմքեր» (1987), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) եւ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) մեծարժէք գործերը։

Վարդանովի ժառանգութեան անբաժանելի մասը կը կազմեն Հայկական արուեստին մասին իր գիտական արժէքաւոր յօդուածները, որոնք թարգմանուած են բազմաթիւ լեզուներով եւ տպագրուած են տարբեր հանդէսներու մէջ (Փարիզեան «Cahiers du Cinema» ամսագիրը անոնց շարքին):

Իբրեւ արուեստաբան Վարդանով աշխարհին ծանուցանեց, որ՝ «Կրիֆիթի եւ Այզընշթայնի ստեղծած շարժանկարի լեզուէն զատ, համաշխարհային սինեման յայտնագործած չէր յեղափոխոխական որեւէ նորութիւն մինչեւ Փարաճանովի «Նռան Գոյնը (Սայաթ Նովա)», առանց հաշուի առնելու ընդհանրապէս չնդունուած լեզուն Պիւնուէլի «Անտալուզեան Շուն»ին»:

Վարդանով 1996-ին արտագաղթեց ԱՄՆ, հաստատուեցաւ Լոս Անճելըս՝ Հոլիվուտ, ուր եւ շարունակեց իր աշխոյժ գործունէութիւնը ի սպաս հայկական շարժանըկարի եւ յատկապէս Փարաճանովի հանճարին ներկայացման ու արժեւորման։
Վախճանեցաւ 2009-ի Դեկտեմբեր 31-ին։

Ամուսնացած էր Սվետլանա Մանուչարեանի հետ եւ ունէին երկու զաւակ։ Իր զաւկին՝ Մարտիրոս Վարդանովի ջանքերով Լոս Անճելըսի մէջ հիմնուեցաւ «Փարաճանով-Վարդանով» մրցանակը, որուն 2010ին արժանացան հայկական շարժանկարի մեծարժէք այս երկեակին՝ Փարաճանովի եւ Վարդանովի այրիները (հետաքրքրական զուգադիպութեամբ մը երկուքն ալ Սվետլանա անունը ունին)։ Արժանացած էր միջազգային հեղինակաւոր մրցանակներու եւ տիտղոսներու, ինչպէս՝ Ռուսական Կինոակադեմիայի գլխաւոր մրցանակի դափնեկիր եւ Սան Ֆրանսիսքոյի ու Պեվըրլի Հիլզի միջազգային փառատօններու դափնեկիր։

Այս հակիրճ վկայութիւնը կ'արժէ աւարտել Փարաճանովի կողմէ բանտէն գրուած նամակի մը հետեւեալ խոստովանութեամբ՝ «Վարդանով, գեղարուեստի իմ եղբայր, դուն ունիս այն ամէնը, ինչին արուեստագէտ մը պէտք ունի.- Միտք, ազնուութիւն, սկզբունքներ, ազատութիւն։ Ստեղծագործէ՛։ Թերեւս դուն միակ ընկերն ես, որ զիս կը պարտաւորեցնէ ապրելու»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված