Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Կարա-Մուրզայի կյանքը վաղաժամ ընդհատվեց Թիֆլիսում. նա ընդամենը 49 տարեկան էր

Գիտություն և Մշակույթ

Հայոց երաժշտական արուեստը զարգացնելու եւ համաշխարհային բեմ հանելու՝ միջազգային ճանաչումի ու գնահատանքի արժանացնելու նուիրական գործին ռահվիրաներէն եղաւ Քրիստափոր Կարա-Մուրզա, որուն ծննդեան տարեդարձն է Մարտ 2-ին  (հին տոմարով՝ Փետրուար 18-ը)։ Մանուկ տարիքէն հանճարեղ երաժիշտի իր բնատուր շնորհքը դրսեւորած հայ երգահանն ու խմբավարը կարճատեւ կեանք ունեցաւ. 49 տարեկանին հեռացաւ այս աշխարհէն։ Բայց հայոց երաժշտական արուեստին հանդէպ իր տածած անհուն պաշտամունքը ժողովրդականացնելու, ամէնուր երգչախումբեր կեանքի կոչելու եւ երաժշտական բարձրարժէք գործեր ստեղծելու իր կեանքով ու ժառանգութեամբ՝ կրցաւ թէ՛ հայ հոգեւոր ու ժողովրդային երաժշտութիւնը փրկել կորուստէ -նոթային մշակումի եւ գործիքաւորումի արժանացնելով անկորնչելի գանձեր, թէ՛ ռահվիրան դառնալ բազմաձայն խմբերգներու արարումին եւ երգչախմբային կատարողութեան։

Կարա-Մուրզայի կեանքը, արուեստն ու հասարակական եռուն գործունէութիւնը ըստ արժանւոյն գնահատուեցան եւ մեծարուեցան հայ ժողովուրդին կողմէ ամէնուրեք՝ հայրենի ոստաններէն մինչեւ սփիւռքեան հեռաւոր ափեր։ Ան արժանացաւ նաեւ օտար հասարակութեանց ջերմ ընդունելութեան՝ ատենի Ցարական եւ Օսմանեան կայսրութեանց տարածքներէն մինչեւ եւրոպական մեծ ու փոքր մայրաքաղաքներ։
Գոյութիւն ունի Կարա-Մուրզայի նուիրուած արուեստաբանական եւ յուշագրական ամբողջ գրականութիւն մը (արդէն մատչելի նաեւ համացանցի վրայ), որուն մէջ կ'առանձնանայ յառաջապահի դեր կատարած արժէքաւոր մենագրութիւնը արուեստի քննադատ Մաթէոս Մուրադեանի (հրատարակուած 1950-ին)։ Արուեստի քննադատները միաձայնութեամբ կը հաստատեն, թէ Կարա-Մուրզա նուաճեց բազմաձայն երգեցողութեան յաղթանակը հայ երգչախմբային արուեստի պատմութեան մէջ: Իր ողջ կեանքն ու արուեստը Կարա-Մուրզա նուիրաբերեց հայ ժողովուրդի լայն խաւերուն մօտ բազմաձայն երգեցողութեան արմատաւորումին ու տարածման:

Քրիստափոր Կարա-Մուրզա (աւազանի անունով՝ Խաչատուր Յովհաննէսի) ծնած էր 1853-ին Ղարասու-Բազար քաղաքը, որ այժմ կը կոչուի Պելոկորսք եւ կը գտնուի Խրիմի մէջ, Ուքրանիա։

8 տարեկանին արդէն սկսած էր դաշնամուր եւ սրինգ նուագել, նաեւ՝ իր ծննդավայրի յայտնի երաժիշտներուն մօտ մասնաւոր դասերու հետեւելով, խորապէս զարգացուցած էր երաժշտական իր գիտութիւնը՝ երաժշտական գործեր կարդալու եւ գրելու իր ընդունակութիւնները կատարելագործելով։ Հազիւ երիտասարդ, իր ծննդավայրին մէջ արդէն սկսած էր կազմակերպել եւ բեմի վրայ հրամցնել համերգներ ու թատերական խումբեր։

1882ին Կարա-Մուրզա տեղափոխուեցաւ Թիֆլիս, ապա` կարճ ժամանակով Պաքու, իսկ 1885-էն սկսեալ վերջնականապէս հաստատուեցաւ Թիֆլիս, ուր ստանձնեց Գրիգոր Արծրունիի հռչակաւոր «Մշակ» թերթի երաժշտական քննադատութեան բաժնի խմբագրութիւնը՝ միաժամանակ ազգային-հասարակական բեղուն գործունէութիւն ծաւալելով։ Ահա այդ շրջանին էր, որ տուաւ հայ իրականութեան առաջին բազմաձայն երգչախմբային համերգը՝ հայկական հայրենասիրական երգերու, Գրիգոր Արծրունիի հիմնած Թատրոնին մէջ։

«Ազգ» թերթի 2 Փետրուար 2007ի թիւով, հայ խմբերգային արուեստին եւ Հայաստանի Պետական Ակադեմական Երգչախմբումին նուիրուած յօդուածի մը մէջ, Աննա Ասատրեան կը վկայէ, որ՝ «Իր համերգային գործունէութեան 17 տարիներու ընթացքին (1885-1902), Հայաստանի մէջ եւ հայրենի սահմաններէն դուրս աւելի քան 50 քաղաքներու մէջ (այդ շարքին` Թիֆլիս, Պաքու, Էջմիածին, Նոր Նախիջեւան, Օտեսա, Ախալցխա, Պաթում, Վլադիկավկազ, Արմավիր, Եկատերինոտար, Քիշնեւ, Մոսկուա, Գորի, Բորժոմի, Գանձակ, Սիմֆերոպոլ, Կերչ, Ղարս, Շուշի, Պոլիս), Կարա-Մուրզան կազմակերպած է շուրջ 90 երգեցիկ խումբեր, տուած է աւելի քան 250 համերգ՝ ներգրաւելով 6000 հոգի: Որպէս երաժիշտ՝ Կարա-Մուրզայի երգչախումբերուն մէջ են ձեւաւորուած նշանավոր երգիչներ տռամաթիք թենոր Ներսէս Շահլամեանը, պարիթոն Բեգլար Ամիրջանեանը, լիրիկական թենոր Մակար Վարդիկեանը, պարիթոն Ծովակը. Կարա¬Մուրզայի սաներն էին Ազատ Մանուկեանն ու Ստեփան Դեմուրեանը: Շուշիի մէջ անոր կազմակերպած 100 հոգիէ բաղկացած երգչախումբի կազմով երգած է տաղանդաւոր հայ արձանագործ Յակոբ Կիւրջեանը: Կարա-Մուրզայի խումբերէն մէկուն մէջ է երգած նաեւ բանաստեղծ Յակոբ Յակոբեանը»:

Կեանքի իր պայմաններուն բերմամբ զրկուած ըլլալով միեւնոյն երգչախմբին հետ աշխատելու հնարաւորութենէն (բոլորն ալ կամաւոր կազմուած եւ սիրողական խումբեր էին), «ան ամէն անգամ ստիպուած էր կազմել նոր երգեցիկ խումբ՝ ընդգրկելով նոյնիսկ երաժշտական տարրական գիտելիքներէ զուրկ մարդոց: Եւ զարմանալ կարելի է, թէ ինչպէ՛ս ան կը յաջողէր սեղմ ժամկէտներու մէջ ստանալ բաղձալի արդիւնքներ: Ան ունէր նպատակ եւ քայլ առ քայլ կը հասնէր իր նպատակին.- հայ միաձայն երաժշտութեամբ դարերով դաստիարակուած հայ մարդու ականջը արդէն կը զգար եւ կը հասկնար եւրոպական բազմաձայնութեան ողջ հմայքն ու անհրաժեշտութիւնը»:

Կարա-Մուրզայի գործունէութեան կարեւորագոյն բնագաւառը եղաւ հայոց հոգեւոր եւ ժողովրդական երգերու հաւաքման, երաժշտական մշակման եւ քառաձայն երգեցողութեան արժանացման աշխատանքը։ Բարձրարժէք այդ աշխատանքին արդիւնքը Կարա-Մուրզա հրամցուց մեր ժողովուրդին՝ աստիճանաբար մեծաթիւ դարձած բազմաձայն երգչախումբերու համերգներով, մեծ խանդավառութիւն յառաջացնելով հայաբնակ կեդրոններու մէջ։

1887-ին, Պաքուի մէջ, առաջին անգամ ըլլալով երգչախմբային համերգով ներկայացուց իր մշակած բազմաձայն պատարագը։ Նոյն քաղաքին մէջ ներկայացուց նաեւ Կունոյի «Ֆաուստ» օփերայէն հայերէնի թարգմանուած հատուածներ։

1892-էն 1893, երկու տարի, Կարա-Մուրզա նաեւ ուսուցիչ եղաւ երաժշտութեան‘ Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանին մէջ։
1895-էն սկսեալ, Թիֆլիսի մէջ, Կարա-Մուրզա յատուկ դասընթացքներ ջամբեց խմբավարներու համար։

Քրիստափոր Կարա-Մուրզան յօրինեց նաեւ երգեր՝ հայ բանաստեղծներու խօսքերով, մշակեց օփերաներու նուագներ, ինչպէս եւ հեղինակը դարձաւ՝ առանց նուագարանի ընկերակցութեան` բազում խմբերգներու։ Իրեն կը պատկանի մշակումը 300 խմբերգներու եւ ժողովրդական երգերու, որոնք մինչեւ այսօր մեծ ժողովրդականութիւն կը վայելեն։

Կարա-Մուրզայի հռչակաւոր երգերէն են` «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Անի քաղաք», «Ալագեազ», «Քեզի մեռնիմ», «Գացէք տեսէք», «Խորոտիկ», «Զինչ ու զինչ», «Լէպհօ լէլէ» եւայլն...։ Իր երգերէն ոմանք, հարցում-պատասխանի իրենց բնոյթով, յաւելեալ աշխուժութիւն եւ շարժում կը ցուցաբերեն։

Կարա-Մուրզա յօրինած ու նոթագրած է նաեւ ժողովրդային պարեր եւ, այդ առումով ալ, արդի «երգի-պարի անսամպլ»ներու նախատիպարը ինք ստեղծած է։

Մեր ժողովուրդի երաժշտական ճաշակի ձեւաւորման ու բարձրացման մէջ, նաեւ արուեստաբանական առումով, Կարա-Մուրզա հիմնական ներդրում ունեցաւ՝ «Մշակ»ի էջերուն եւ այլուր իր հրապարակած երաժշտական-քննադատական յօդուածներով։

Դժբախտաբար, ապաժամ եղաւ իր վախճանը՝ 27 Մարտ 1902-ին, Թիֆլիս։

Բայց իր վաստակով՝ Կարա-Մուրզա անմահացաւ իբրեւ հայոց մեծատաղանդ երաժիշտներէն մէկը, որ իր գեղարուեստական հանճարով ու անխոնջ աշխատանքով` յաջողեցաւ ոչ միայն կորուստէ փրկել հայկական շատ ու շատ երգեր, այլեւ՝ հայոց ժողովրդական երաժշտութիւնը բարձրացնել միջազգային բարձրարժէք արուեստի մակարդակին՝ հայադրո՛շմ ու անկորնչելի՛։

Հայ մշակոյթի եւ երգարուեստի անմահանուն վարպետին նուիրուած այսօրուան էջը կþարժէ փակել Երեւանի Պետական Համալսարանի փրոֆեսոր Դաւիթ Ղազարեանի վկայութեամբ («Առաւօտ, 22 Մայիս 2010).-

«Նա երգի միջոցով հայոց լեզուն էր տարածում այն վայրերում, որտեղ թրքական հայահալած քաղաքականութեան հետեւանքով հայերը հեռացել էին հարազատ մշակոյթից եւ հարկադրաբար մոռացութեան մատնել նաեւ մայրենի լեզուն»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված