Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

«Սիրո ծաղկամանը ճաք է տվել». Կարեն Առաքելյանի բանաստեղծություններից

Գիտություն և Մշակույթ

Արձակագիր, բանաստեղծ և լրագրող Կարեն Առաքելյանը հանրապետական մամուլում տպագրվել է 13 տարեկանից: Հայաստանի և ՌԴ լրագրողների միության անդամ է:

Աշխատել է «Գրական թերթ»-ում, «Գարուն» ամսագրում և «Խորհրդային Հայաստան» թերթում, որպես Լոռու և Շիրակի տարածաշրջանների սեփական թղթակից:

Առանձին պատմվածքներով և բանաստեղծական շարքերով հանդես է եկել հանրապետական և արտասահմանյան մշակութային հանդեսներում, լրագրերում. («Գարուն», Լիտերատուրնայա Արմենիա», «Համայնապատկեր», «Գրական թերթ» և այլն):

Թարգմանվել ու տպագրվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով:

2011 թ. լույս է տեսել նրա «Սիրո վարդեր» բանաստեղծությունների ժողովածուն:

2013 թվականին՝ «Ճակատագրի դուստրը» վեպը:

ԵՐԳ՝ ՍԻՐՈ ԵՎ ՑԱՎԻ

Սիրո ծաղկամանը ճաք է տվել,
Ցեցի որդը հասել երկնքին մով.
Արժեքները դարձան հարգո թվեր -
«Ամերիկյան կանաչ» ըմբռնումով:

Անուսները՝ վարքով ուսուցանող,
Առուծախի շահն են թվաբանում.
Ոչ սերմացու մնաց, ոչ՝ սերմանող -
Երևանից մինչև ծայր գավառում:

Մղկտում է ցավը արնոտ վերքի,
Սա ի՞նչ գործընթաց է անբնական.
Ախորժում են միայն ցոփ վայելքի -
Նոր այրերը՝ կալում տերունական:

Եվ իզուր չեն նաև ասեկսում,
Որ ափերին գողտրիկ հունականի.
Շքեղ դղյակներ են մեկեն բուսնում -
Որպես հայապատկան սեփականի:

... Սա՛ է -
Ազա՜տ, անկա՜խ երկիրը մեր,
Ուր ծաղկում են ոճեր եռամատի.
Ուր ապրում են՝ ջրով հաց ծամողներ,
Եվ կուշտ գայլեր՝ պատրաստ կռփամարտի:

Ու՞մ ինչ, թե կիսվել է ազգը հայի,
Թափառական դարձել ու գաղթական.
Դեմոկրատ խաղանք՝ Եվրոպայի -
Փնթի նիստուկացով... մեր ասիական...

Սիրո ծաղկամանը ճաք է տվել,
Ցեցի որդը հասել երկնքին մով.
Արժեքները դարձան հարգո թվեր -
«Ամերիկյան կանաչ» ըմբռնումով:

Ե Ր Ա Զ ՈՒ Մ

Գիշերը պատկեր էր անթերի,
Ամառը հասուն էր շորորում.
Զեփյուռը ցորնաբույր արտերի
Կարոտս տրտում էր օրորում:

Անունդ աստղերի թևերին,
Քամվում էր աչքերիս խորքերում.
Երազում լուսայգ էր երևի...
Լուսայգս տրտում էր երազում:

Մայրիկս էր եկել երազիս,
Մայրիկս՝ հոգնած ու ծերացած.
Մտահոգ թեքվել էր սնարիս. -
Որբուկս, ինչու՞ ես վշտացած...

Գիշերը պատկեր էր անթերի...
Աչքերս բացեցի հիմարս.
Երազում լուսայգ էր երևի...
Էլ ի՞նչ էր ասելու ինձ մայրս...

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՈՒՇԱՔԱՆԴԱԿ

Ի՜նչ գիշեր էր... Անձրևաբու՜յր, մթնաքո՜ղ...
Աստղակաթով՝ քո աչքերի խորքերում.
Գարնանաշունչ, խելահանող ինչ-որ դող՝
Քո կանացի մերկաշղարշ կոնքերում:

Գիտեմ, հոգի՛ս, քո կարոտն ես սիրում դու,
Ու փնտրում ես քեզ հարազատ երանգներ,
Հոգի, որը համահունչ է քո հոգուն –
Եվ իմ սերը, որ քո սրտում հանգերգեր:

Քեզ պահողը սիրո ուժն է այս կյանքում,
Ու կթոշնես ծաղկի նման դու անսեր.
Հարցեր ունես, ու անհատնում սպասում
Տե՛ս, լուսինը ի՞նչ է ուզում քեզ ասել. -

«Մենությունը հոգու տոն է բաղձալի,
Երբ այն սիրած կինն է սիրով զարդարում.
Միաձույլի քնքուշ հոգով անձկալի –
Կեսգիշերվա ցնորաշաղ վարդ դառնում...»

Քո կորերը կանացի ու անթերի,
Մատներիս տակ՝ ստեղնաշար մոգական.
Ու հորձանքը սիրաբորբոք կրքերի –
Արձագանքվող մեղեդի է դյութական:

Դու ցնորք ես... Ու մենահարս նազելի...
Սիրագորով, սիրասփյուռ առեղծված.
Օրհներգի չափ հոգեզմայլ ու էլի՝
Սիրապաշտի աղոթարան՝ առ Աստված:

Տարալուծված լուսնաշղարշ մթան մեջ,
Մանրանձրևի քնքշանվաղ հանգերգում.
Դու սիրում ես պոռթկումներս սիրատենչ՝
Երբ մարմինդ ստեղնաշար է դառնում...

Կեսգիշերը վարդաջուր է երազում,
Աղահամ է քրտնաթորը կաթկթող.
Ջրահոս կար մենավարդի պարտեզում՝
Շատրվանող ցայտաղբյուրից մթնաքող...

Մանրանձրևը աղերսում է ավելին,
Մինչ մարմինը թույլ ու անզոր է արդեն.
Խոնջաժպիտ քո հայացքը գիշերին,
Շշնջում ես, որ սիրում ես ալ վարդեր...

Զգայական անէության եթերում,
Քո աչքերում աստղաբույլեր են ցոլում.
Քո ժպիտը բեկվում է իմ թևերում –
Ու երազում այգի վարդերն է ցողում...

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԻՐԵՐԳ

Դու այդքա՜ն փխրուն ու չքնա՜ղ այդքան,
Գարնան նորաբաց ծաղիկ բալենու.
Մի՛ նայիր, ինչպես այն պարսից արքան,
Որ գերուն երբեք չի խնայելու...

Հարկավոր չէ ինձ մորթազերծ անել,
Մի՛ թող, որ դառնամ խրտվիլակ հարդե.
Քո սիրո այգուն այգեպան է պետք,
Որը քեզ բերի վաղորդյան վարդեր:

Իմ քնքու՜շ-քնքու՜շ ծաղիկ բալենու,
Քո թարթիչների սուրսայր նետերով,
Մի խոցիր սիրտս, առանց գթալու -
Արյուն կհոսի կապույտ եթերով...

Թույլ տուր, որ մնամ քո միակ գերին,
Շղթայիր սիրո ամուր կապերով.
Գթառատ նայիր քո այգեպանին -
Երբ ճամփադ ծածկի վարդի թերթերով:

Իսկ երեկոյան,
Ու՜շ երեկոյան,
Թող որ արբենամ քո մաշկի բույրով,
Մահիճս օծվի քո սիրով բուրյան -
Խենթանամ քնքուշ քո համբույրներով...

Դու այդքա՜ն փխրուն և չքնա՜ղ այդքան,
Գարնան նորաբաց ծաղիկ բալենու.
Մի՛ նայիր, ինչպես այն պարսից արքան,
Որ գերուն երբեք չի խնայելու.

ԽԵԼԱՀԵՂ ԻՄ ԴԱՐ...

Դու դրախտ ես, դու դժոխք ես խելահեղ,
Աստվածային բերկրանք ու սև պատիժ.
Կին ես՝ սրտում գոլի եկած՝ ինչպես իժ –
Դու դրախտ ես, դու դժոխք ես խելահեղ:

Դու մշտափոխ, տարատեսակ, քմահաճ,
Որպես կոշմար, նաև՝ երազ հոգեթով.
Կույսի դեմքով ու պոռնիկի քո հոգով –
Դու մշտափոխ, տարատեսակ, քմահաճ:

Մարտ ամիսը քարը գլուխն է տվել,
Դու սառույց ես, ու կրակ ես արևի.
Հրեշտակ ես ու սատանա նազելի –
Մարտ ամիսը քարը գլուխն է տվել:

Սերդ՝ թույն է, սերդ՝ անճար բալասան,
Քմահաճի պոռթկումներով առլեցուն.
Դու պատրանք ես, նաև՝ դաժան իսկություն –
Սերդ՝ թույն է, սերդ՝ անճար բալասան:

Ես չգիտեմ, վաղն ինձ ի՞նչ է սպասվում,
Դժոխքու՞մ, թե՞ դրախտում պիտ հայտնվեմ.
Թե՞ մեղքերիդ քավարանում մաքրվեմ ...
Ես չգիտեմ, վաղն ինձ ի՞նչ է սպասվում:

Դու դրախտ ես, դու դժոխք ես խելահեղ,
Աստվածային բերկրանք ու սև պատիժ.
Կին ես՝ սրտում գոլի եկած՝ ինչպես իժ –
Դու դրախտ ես, դու դժոխք ես խելահեղ:

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված