Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հանճարեղ մարդու հետ անցկացրած հանճարեղ օր. Սոս Սարգսյան և Անդրեյ Տարկովսկի

Գիտություն և Մշակույթ

Դեռևս կենդանության օրոք դասական ճանաչված բեմադրիչ Անդրեյ Տարկովսկուն ընդամենը 54 տարվա կյանք էր սահմանված: «Իվանի մանկությունը», «Հայելի», «Անդրեյ Ռուբլյով», «Ստալկեր» և «Սոլյարիս» ֆիլմերի ստեղծողը վախճանվեց 1986 թ. դեկտեմբերի 29-ին: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ոչ միայն աշխատել է Տարկովսկու հետ` նկարահանվելով նրա «Սոլյարիս» ֆիլմում, այլև հետն ընկերություն արել: Այդ «բուռն, բայց կարճատև» ընկերության մասին Սոս Սարգսյանը գրել է իր ուշագրավ ակնարկում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ ակնարկից մի փոքրիկ հատված:

ժամանակը շատ բան է ջնջել իմ հիշողությունից, ու դժվարանում եմ ասել, թե ինչպես սկսվեց մեր ընկերությունը: Զրուցելը, շփվելը Անդրեյի հետ՝ ինձ համար մեծ բավականություն էր: Կիրթ էր ամեն պահի, մեծ արվեստագետ, մեծ մտածող, կիրթ էր և պահվածքով, և մտքով:
Բրեժնևյան ժամանակներ... Ինչ-որ բան կառուցում էինք, ինչ-որ բան ճարում էինք ուտելու, բայց աննկատ (ասենք` ինչո՞ւ աննկատ) քանդվում էր մարդը, կորցնում էինք մեզ մարդ պահող վերջին հետքերը, մարում էին ուղեցույց վերջին ջահերը, և Անդրեյ Տարկովսկին էր, որ խավարը կանխազգալով՝ փնտրում ու գտնում էր անանցանելի արժեքներ, ձեռքը պարզում, բռնում էր մեր փեշերից, որ վերադառնանք, խավարի մեջ չկորչենք, նայենք մեր հոգու ներսը...
Նրա ֆիլմերը դիտողները տեսնում են, որ սրանք «լայն խավերի» համար չեն: Որպես մտավորական` Անդրեյն ուներ պարտքի խոր գիտակցություն և իր խոսքը, իր փիլիսոփայական խոհերը հասցեագրում էր մտավորականությանը (Էս յոթանասուն տարիներին ինչքան են վիրավորել, ծաղրուծանակի ենթարկել, թուքումուր թափել մտավորականների գլխին):
Մի անգամ վիճաբանելիս, չգիտեմ խոսքն ինչպես ծնվեց, ասացի. «Իսկ դու գիտե՞ս, որ երբ Ռենուարի մատները չորացան, նա վրձինը կապել էր տալիս դաստակին և այդպես նկարում...»:

- Դա ուրիշ,- ասաց Անդրեյը,- դու խոսում ես մտավորականի մասին... Սոկրատեսից մինչև Ջորդանո Բրունո և, ընդհանրապես, ճշմարտության համար զոհվել են միայն մտավորականները:
Եթե նրա հայրենակից Բունինը տեսնում էր ամբոխապետության (օխլոկրատիայի) զարթոնքի սկիզբը, տեսնում էր, թե ինչպես է իշխանությունը զավթում Մայակովսկու «Ընկեր մաուզերը» ձեռքին անլվա խուժանը և ճայթում էր անզորությունից ու ատելությունից, ապա Տարկովսկին տեսավ, «վայելեց» արդեն փողկապներ կապած, բայց էությամբ նույն մարդկանց լիիրավ տիրապետությունը և չդիմացավ նոմենկլատուրային դասակարգի ճնշումներին, նրա անգետ ու անկուլտուրական ամենակարողությանը: «Նայիր Բրեժնևին, ու կտեսնես մեր անդունդի խորությունը...»: Այսպես էր ասում Անդրեյն ու տխրում:

...Տարկովսկին հեռացավ երկրից, բայց ցավը, հարազատ ժողովրդի ցավերը կարողացա՞վ հեռացնել իրենից: Եթե միայն կարողանար...
Տարկովսկու ֆիլմերը, իհարկե, կինո չեն կամ ուրիշ կինո են: Ինձ համար դրանք լայնակտավ վեպեր են, կինոյի լեզվով արտահայտած` անձնական ապրումներ, խոհեր, փնտրտուքներ, հակասությունների ողբերգություն: Նա իրականությունը, կյանքը զգում էր և հոգով ու մտքով, և աչքերով, և մաշկով: Մաշկը բարակ էր: Միայն կարելի է երևակայել, թե որքան բարդ էր այդպիսի մարդու համար ապրելը, բայց ես նրան երբեք չեմ տեսել անհավասարակշիռ, չնայած չէր կարող պատահել, որ այդպիսի պահեր, պոռթկումներ չունենար, չէր կարող պատահել, որ չհիասթափվեր, չհուսահատվեր: Այդպիսի մարդիկ խոցելի են, փխրուն, կարծում եմ` Անդրեյը գիտեր և պաշտպանվում էր բնածին իր կուլտուրայով, անձնապես դաստիարակած կամքով:

Մեր ընկերությունը բուռն էր, անկեղծ, բայց շուտ ընդհատվեց: Մոսկվայում վերջին մեր հանդիպման ժամանակ զուսպ էր, մի տեսակ ոնց որ ուրիշ աշխարհում լիներ: Հիմա կարծում եմ, որ արդեն վճռել էր գնալ երկրից և միտումնավոր, հաշվի առնելով մեր բարքերը՝ հեռացնում էր ինձ իրենից:
Կինոաշխատողների համագումար էր, հանդիպեցինք դահլիճում: Ելույթ ունենալո՞ւ ես` հարցրի:
- Տեսնենք...,- կարծես վերացած էր,- ի՞նչ միտք ունի,- ավելացրեց ու երեսը թեքեց: Նրա սառնությունն ինձ դուր չեկավ, նեղացա ու դիտմամբ նստեցի իրենից հեռու: Չեմ էլ նայում նրա կողմը: Մեկ էլ վեր կացավ տեղից, եկավ նստեց իմ հետևի ազատ աթոռին: Կռացավ դեպի ինձ:
- Ի՞նչ ես ուռել-փքվել:
- Չէ, ինչու...,- ձևացնում եմ, թե կլանված լսում եմ ելույթ ունեցողներին:
Ժամանակ անցավ: Նորից թեքվեց դեպի ինձ:
- Սոս... Հրազդանի ձորը հիշո՞ւմ ես:
- Հրազդանի ձո՞րը... Իհարկե հիշում եմ:
- Մենք, ախր, իրար մերկ տեսել ենք... Հետո չենք ամաչել, մորեմերկ, անշոր, անզրահ... Այլևս ի՞նչ ունենք իրարից թաքցնելու, բայց բաներ կան, որ...

Դահլիճից դուրս եկավ: Զարմացած նայեցի նրա հեռացող կռնակին, ու սիրտս ցավեց: Մեր վերջին հանդիպումն էր դա:
Օգոստոս ամիսն էր: Երևանի տապն ու տոթը, տտիպ շոգը, որ ես սիրում եմ շատ, փողոցները գրեթե դատարկել են: Անդրեյն ապրում էր «Անի» հյուրանոցում: Օրը կիրակի էր, նկարահանում չկար, գնացի մոտը: Մի քիչ նստեցինք ռեստորանում, երկուսս էլ շոգից փափկել էինք, ոչ զրուցել էր լինում, ոչ խմել: «Անդրեյ,- ասացի,- արի գնանք Հրազդանի ձորը, նոր բացված լավ տեղ կա, համ էլ հով կլինի»: Մեքենա ճարեցինք, իջանք իմ ասած տեղը, ու չնայած գետը հոսում էր կողքներիս, բայց բան դուրս չեկավ, նույն տոթն էր: Ծուլորեն մի քանի բառ փոխանակեցինք, ամեն մեկս մեր մտքերի հետ` մեկ ծառին նայելով, մեկ վազող ջրերին՝ մի կերպ մի շիշ «Նաիրի» կոնյակ խմեցինք:

Վերադարձին մեքենա չկար, ստիպված ոտքով քայլեցինք դեպի վեր: Հանկարծ նկատեցի դուրս ցցված հսկա տրամաչափի մի խողովակ, փրփրած, սպիտակած ջուրը հորդում էր ուղղակի: Նայեցի Անդրեյին, նայեց ինձ, սուս ու փուս իջանք, հանվեցինք ու մտանք ջրի տակ: Երանություն էր... Երկար, շատ երկար մնացինք ջրի տակ կանգնած... Հա, մորեմերկ, անպաշտպան, անզրահ, կողք կողքի... Եղբոր պես...
- Բիբլիական աշխարհ է Հայաստանր...,- ասաց:- Ընդերքում կյանք կա, ոտքերիս տակ զգում եմ նրա շունչր... Երևի դրանից է, որ այսքան տաք են ձեր հողն էլ, ջուրն էլ...

Մի շատ սառն ու ցուրտ ձմեռ հասա Մոսկվա, անմիջապես զանգեցի Անդրեյին: Պայմանավորվեցինք ժամը ութին հանդիպել: Հինգ-վեց շիշ կոնյակ էի տարել հետս, տարբեր տեսակների: Եթե չեմ սխալվում, զոքանչի մոտ էր ապրում, փայտաշեն մի հարկանի, հին ու մեծ տուն էր, միայն չեմ հիշում` Մոսկվայի որ մասում էր: Դրանից մի երկու տարի հետո միայն բնակարան տվեցին նրան: Մի անգամ եղա այնտեղ, համարյա դատարկ էր: Ինչ-որ տեղից հնաոճ ու հնացած կահույք էին առել, մեծ սեղան, բարձր մեջքով աթոռներ, շնորհալի մի վարպետ վերանորոգել էր դրանք: Անդրեյր հիացած էր.
«Առևտուր չարեց,- ասում է,- եկավ նայեց, գինը դրեց՝ այսքան արժի իմ աշխատանքը, բայց բանը դրանում չի, տաղանդավոր մարդ է, պիտի տեսնես ինչ սիրով ու խնամքով է անում իր գործր, զարմանալի է, որ այսպիսիները դեռ կան...»:
Հայկական կոնյակը սիրում էր և համից ջոկում տեսակը:- Սա, իհարկե. «Ախթամար» է, «Դվին» է... Ու ինքնագոհ ժպտում էր: Խմում էր ըմբոշխնելով, կում էր անում, բերանում պահում, համը մինչև վերջ առնում և ամեն անգամ բարկանում էր, որ ես միանգամից դատարկում եմ գավաթս: «Է, էհ... Մի զրկի քեզ այս բուրմունքներից, ո՞ւր ես շտապում, վայրենի կովկասցի... Զգա, զգա, տես, թե քանի երանգ ունի այս հրաշքը...»:

- Մենք կովկասցի ենք,- պատասխանում էի,- և հպարտ ենք դրա համար, իսկ դո՞ւք որտեղացի եք...
Պատմել էր, որ Հյուսիսային Կովկասում Տարկի անունով գյուղ կա, որ իբր իր նախնիները երկու հարյուր տարուց ավելի է` դուրս են եկել այնտեղից և բնավորվել Ռուսիայում... Ու կեսկատակ շարունակում էր. «Այո, նախնիներս ձեր կողմերից են, բայց չմոռանանք, որ իշխաններ են եղել, այստեղ էլ ազնվականների հետ են ամուսնացել, այնպես որ ծագումս ազնվականի է...»:
Լարիսան պատրաստություն էր տեսել: Սկսեցինք խմել: Դանդաղ սկսեցինք ու աստիճանաբար թափ առանք... Մեր բոլոր հանդիպումներից թերևս ամենաջերմն ու անջնջելին այդ օրն էր: Ծնված օր...

Ես ու ինքն էինք ու Լարիսան, որ սիրով ծառայում էր մեզ, երբեմն էլ խմում մեզ հետ` ամեն անգամ թույլտվություն խնդրելով Անդրեյից: Դուք-ով էին խոսում իրար հետ ամուսինները, և դա ինձ չափազանց գեղեցիկ էր թվում, մանավանդ Լարիսայի ակնածալից վերաբերմունքը Անդրեյի նկատմամբ:
Ինչի՞ց կարող էին խոսել երկու խմող տղամարդիկ... Շատ տարիներ են անցել, ափսոս, մանրամասն չեմ կարող հիշել, բայց իհարկե կենացներ ու հետն էլ նոր ակոսներ քաշեցինք մեր խոսքի երանգներով, թմրած շերտեր շուռ տվինք՝ կինո, թատրոն, կյանք ու հասարակարգ... Կարծեմ բան չթողեցինք, ամեն ասպարեզ էլ մտանք, խոսքը խոսք էր ծնում, միտքը` միտք և վեճ, և համաձայնություն... Մի բան չէինք արել` իրար չէինք գովել:
Հիշում եմ` մի պահ հանկարծ ծիծաղեց: Ասաց` երբեմն այնպիսի բաներ ես ասում, որ գիտեմ, բայց այնպես ես ասում, որ ինձ թվում է, առաջին անգամ եմ լսում... Ինչի՞ցն է...

- Մեր հողուջրիցն է...,- ես էլ ծիծաղեցի,- մեր պատմությունիցն է... Մենք` հայերս, ստիպված ենք աշխարհին պարզ ճշմարտությունները հիշեցնել... Քրիստոսի պատվիրաններն էլ են պարզ ու հասարակ, բայց ո՞վ է հիշում...
Չհասկացանք էլ՝ ինչպես կոնյակը աննկատ վերջացավ: Կնոջն ասաց` մեր եղած-չեղած խմիչքները բեր, այսօր խմելու օր է...
Կոնյակի շշերից ինչ-որ բուրգ սարքեց սեղանի վրա, վառած մոմը դրեց արանքները: Խմած մարդիկ էինք, թվաց գեղեցիկ, հետաքրքիր, հիացանք... Այդպիսի բաներ Փարաջանովն էլ էր անում: Ամեն ինչի մեջ իմաստ էին փնտրում, արվեստ...
Խմեցինք ու խոսեցինք, խոսեցինք ու խմեցինք, Անդրեյը ոտքի վրա է արդեն, ինչ-որ միտք է զարգացնում, ինչ-որ բան ապացուցում ինձ, բեղի մազը քաշելով քայլում է սեղանի շուրջ... Կրքերի, ուժի, մտքի կծիկ, եռք, ամբողջովին եռք է... Այլևս բան չենք դնում բերաններս, միայն խմում ենք... Պահ է գալիս` ականջներիս մեջ դժժոց եմ լսում... Գլուխս թափ եմ տալիս, չէ, չէ, ասում եմ ինքս ինձ, նայիր դիմացինիդ, քեզանից նիհար, կարելի է ասել՝ վտիտ... Հայ մարդ ես, սազական չէ, մեռնես էլ՝ դիմանալու ես մինչև վերջ... Անդրեյի հուզումը գագաթնակետին է հասել:

- Կինո նկարելը իմ գործն է, իմ արհեստն է, բայց բոլորը սովորեցնում են, բոլորը գիտեն` ինչ և ինչպես պետք է... Պարզվում է, որ բացի ինձնից բոլորը գիտեն, կարող են... Դե ուրեմն դուք էլ նկարեք, ստեղծեք, ստեղծեք... Նյարդերի կծիկ դարձած` ամեն խոսքի հետ ձեռքը գցում էր վեր...
Խոսքն ինչպես շուռ եկավ, չգիտեմ, ասացի, որ «Բալլադ զինվորի մասին» ֆիլմը վատը չէր, բարի ֆիլմ է...
«Ինձ մի ծիծաղեցրու,- ասաց,- հիմա ծիծաղից կպառկեմ հատակին... Բարություն, անմեղություն... Կեղծ, սուտ, փսլնքոտ, մատից ծծած... Դու գիտե՞ս` ինչ բան է պատերազմը... Կեղտ, արյուն, մահ, անասնական վախ, մարդը մարդ չի այնտեղ և չի էլ կարող լինել: Ի՞նչ բարություն, մաքրություն... Մենք այն չենք, ինչ որ ցույց ենք տալիս, մի օր իսկականը կտեսնես, բոլորս կտեսնենք, թե ուր ենք հասել...»:
«Իվանի մանկությունից» հետո հատկապես երկար ժամանակ աշխատանք չէին տալիս Անդրեյին: Գիտեի, որ ժամանակ առ ժամանակ ռադիոբեմադրություններ էր անում` մի քիչ փող վաստակելու համար: Հարցրի. «Նեղ օրերիդ հայրդ` Արսենի Տարկովսկին, հռչակավոր բանաստեղծ, չէ՞ր օգնում»: Զարմացած նայեց, լռեց, լրջացավ.
- Իմ հայրը երբեք չի իմացել, որ ես նեղության մեջ եմ... Ես ինձ թույլ չէի տա...
Հոր մասին խոսելիս միշտ լրջանում էր, ձայնն էլ էր փոխվում` դառնում էր ավելի թավ: Հոր մասին խոսելիս ասես աղոթք էր անում... Անսովոր հարգանք ուներ հոր նկատմամբ, պաշտամունքի հասնող: Այդ պատճառով ես էլ իրեն ավելի էի հարգում:
Հա, այդ օրը խմեցինք տղամարդու նման, դժվար թե մեկ ուրիշը դիմանար էդ մրցությանը, խմեցինք ներշնչանքով, խմեցինք ցմրուր, ու մեր ծնկները չդողացին, մեր լեզուն փաթ չընկավ, մեր միտքը չպղտորվեց... Հանճարեղ մարդու հետ անցկացրած հանճարեղ օր...
Մեծ ըմբոստության օր, մեծ բողոքի օր...
Նայեցինք դուրս, լույսը պարզեցրել էր պատուհանները... Առավոտվա ժամը վեցն էր... Թույլ չտվեց, որ մենակ դուրս գամ, չկարողացա համոզել: Հագնվեց, տաքսի բռնեցինք, ինձ հասցրեց մինչև հյուրանոց:

շարունակելի

Աղբյուրը` «Հայաստանի Զրուցակից»

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված