Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Նա հայ ազգային որակի և Հայաստան Աշխարհի ՀԱՅԱՑՄԱՆ՝ ինքնամաքրման եւ բիւրեղացման առաքեալը եղավ

Գիտություն և Մշակույթ

Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով Համազգայինի Հայ Ճեմարանին (հետագային «Նշան Փալանճեան», իսկ այժմ «Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան» Ճեմարան) սերընդակերտ ժառանգութեան։

Բառին խորագոյն եւ ընդգրկուն իմաստով՝ Հայաստանի ու հայութեան արդի ժամանակներ մուտքին եւ ազգային ինքնահաստատումին Առաքեալը եղաւ Նիկոլ Աղբալեան։ Անսակարկ եւ անձնուէր ծառայութեան լծուեցաւ հոն, ուր հայ ժողովուրդը կարիքը ունէր իր տաղանդին, իմաստութեան եւ մղիչ ուժին։ Եւ ուր որ ալ գործեց, Աղբալեան արժանաւորապէս տէր կանգնեցաւ Հայաստան Աշխարհի եւ Հայ Ժողովուրդի ազգային որակին բիւրեղացումը եւ ՀԱՅԱ-ՑՈՒՄը յառաջ մղելու իր կոչումին։

Իսկ ՀԱՅԱՑՄԱՆ մարտահրաւէրը թիւ 1 խնդիրն էր Աղբալեանի եւ իր ամբողջ սերունդին։ Քսաներորդ դարասկիզբին Հայաստանն ու հայութիւնը կը դիմագրաւէին ե՛ւ ֆիզիքական-ժողովրդագրական, ե՛ւ հոգեմտաւոր առումներով հայացման՝ հայ ազգային որակի ինքնամաքրման եւ բիւրեղացման մարտահրաւէրը։ Դարաւոր գերութիւնը ոչ միայն Հայաստան Աշխարհը վերածած էր եկուոր եւ հայամերժ տարրերով բնակուած խառնարան երկրի մը, այլեւ աւելի հիմնականը՝ այլասերման ու տժգունացման դատապարտած էր նոյնինքն հայ ազգային կերպարը։


Հայոց ազգային-ազատագրական պայքարը նոր սկսած էր թափ առնել եւ իր առաջին քայլերէն իսկ դէմ յանդիման կանգնած էր ՀԱՅԱՑՄԱՆ մարտահրաւէրին։ Օսմանեան, Ցարական թէ Պարսկական տիրապետութեանց տակ կոտորակուած ու տարտղնուած՝ մեր ժողովուրդը ոչ միայն ամէն քայլափոխի կռնակէն դաշունահար կըլլար եկուոր եւ հայամերժ տարրերու կողմէ, այլեւ՝ կը բախէր իր իսկ շարքերը վարակած ստրկական համակերպումի եւ սեփական մորթը ամէն գնով փրկելու պատեհապաշտութեան Չարիքին։ Հայը կանգնած էր իր ազգային նկարագիրն ու մարդկային որակը բնորոշող ու պայմանաւորող արժէքներն ու արժանիքները վերջնականապէս կորսնցնելու ծանրագոյն վտանգին առջեւ։ Ազատ աշխատանքի, արժանապատիւ կեանքի եւ հոգեմտաւոր լոյսի արարման համար ամէն կարգի բռնութեան, կաշկանդումի եւ ստրկացման դէմ ծառացող Հայկ Նահապետի եւ Մեսրոպ Մաշտոցի մարմնաւորած ՀԱՅը ուծացման անդունդն ի վար թաւալգլոր անկումի մէջ էր։

Հարկ էր շրջել պատմութեան կործանարար անկումի ընթացքը։

Հարկ էր վերականգնել Հայաստան Աշխարհին եւ հայ ժողովուրդին ազգային նկարագիրն ու դէմքը՝ ե՛ւ էութեամբ, ե՛ւ աշխարհաքաղաքական իմաստով, ֆիզիքապէ՛ս։

Նիկոլ Աղբալեան ա՛յս առումով եղաւ առաքեալը հայ ազգային որակի եւ Հայաստան Աշխարհի ՀԱՅԱՑՄԱՆ՝ ինքնամաքրման եւ բիւրեղացման մեծ մարտահրաւէրին արժանաւորապէս ընդառա՛ջ քալելով, յաղթակա՛ն սլացք նուաճելով։

Ծնած Թիֆլիս՝ 1873-ի Մարտ 24-ին, Աղբալեան համեստ ընտանիքի զաւակ էր։ Թիֆլիսի Նեսիսեան վարժարանը եւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը աւարտելէ ետք, նուիրուեցաւ ուսուցչութեան եւ գրական-քննադատական յօդուածներով կանոնաւորաբար աշխատակցեցաւ ատենի թիֆլիսեան հեղինակաւոր «Մուրճ» ամսագրին՝ անմիջապէս ուշադրութիւն գրաւելով եւ հռչակի արժանանալով։ Հակառակ նիւթական իր անձուկ պայմաններուն, ամէն ճիգ թափեց եւ յաջողեցաւ բարձրագոյն ուսման դասընթացքներու հետեւիլ Մոսկուայի, Փարիզի եւ Լօզանի համալսարաններուն մէջ։

Երիտասարդ տարիքէն Աղբալեան միացաւ Դաշնակցութեան եւ իր ամբողջ կեանքն ու հասարակական գործունէութիւնը կապեց իր պաշտած կուսակցութեան, որուն հոգեմտաւոր եւ բարոյական աւանդներու ստեղծման մէջ անզուգական ներդրում ունեցաւ։

1900-ականներու սկզբնաւորութեան, Նիկոլ Աղբալեան արժանաւորապէս իրագործեց հայոց հոգեմտաւոր աշխարհի հայացման իր առաքելութեան առաջին փուլը։ Հունաւորե՛ց ռուսական եւ եւրոպական ազատախոհ ու յառաջադէմ արժէքներով հայ գրական-մշակութային կեանքը պատուաստելու եւ վերաշխուժացնելու ազգային ուղին։ Իր անբաժան զինակից Յովհաննէս Թումանեանի հետ՝ յառաջապա՛հը եղաւ Թիֆլիսի հայ երիտասարդ մտաւորականութեան «Վերնատան հանդիպումներ»ու կազմակերպումին եւ աշխուժացումին։ Դարձաւ դրօշակիրը քսաներորդ դարասկիզբի հոգեմտաւոր այն մեծ շարժումին, որ հայոց բազմադարեան հարստութեան վերանորոգումին մէջ տեսաւ եւ արմատաւորեց վաղուան հայ մշակոյթի որակական ոստումին ակունքները։

1909-էն 1912 Աղբալեան վարեց Թեհրանի հայոց ազգային վարժարանի տնօրէնութիւնը, իսկ 1913-ին՝ Թիֆլիս վերադառնալով, Արշակ Ջամալեանի հետ խմբագրեց Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Հորիզոն»ը, որ մինչեւ Հայաստանի անկախութեան կերտումն ու Հանրապետութեան հռչակումը արեւելահայ իրականութեան մէջ կատարեց հանրային լուսաւորումի մեծ գործ՝ ամբողջացնելով առաքելութիւնը Պոլսոյ Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Ազատամարտ»ին, որ արեւմտահայ իրականութեան մէջ մտաւորական վերածնունդի հնոց դարձած էր։

Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ, Նիկոլ Աղբալեան յառաջամարտիկներէն եղաւ Հայոց Ազգային Խորհուրդի ստեղծումին՝ իր հեղինակութիւնն ու կազմակերպական շնորհը ծառայեցնելով Հայ Կամաւորական Շարժման կազմակերպումին ու յաղթարշաւին։ Իսկ երբ ռուսական զօրքերու նահանջին հետ Արարատեան Դաշտը լեցուեցաւ արեւմտահայ գաղթականութեամբ, Աղբալեան հոգածու հօր անձնուիրումով փարեցաւ գաղթականներու պատսպարման, սնման եւ բուժման դժուարին գործին։

Հայաստանի անկախացումով՝ պատգամաւոր ընտրուեցաւ յաջորդաբար Հայաստանի Խորհուրդին եւ Հայաստանի Խորհրդարանին՝ 1918-1919 պատմական նշանակութեամբ մեծ ներդրում ունենալով Հայաստանը թաթարներէ մաքրելու գործին մէջ։ 1919-էն սկսեալ, Ալ. Խատիսեանի կառավարութեան մէջ ստանձնելով Լուսաւորութեան նախարարի պատասխանատուութիւնը, Աղբալեան հիմը դրաւ Երեւանի Պետական Համալսարանին, ինչպէս եւ ստանձնեց պետական հովանաւորութիւնը նորահաս արժէքներու, մինչեւ անգամ Չարենցի օրինակով օրուան դաշնակցական իշխանութեանց հակադրուած այլախոհ գրողներու եւ մտաւորականներու, ի սպաս հայ մշակոյթի եւ արուեստի պետական ծաղկումին։

Հայաստանի խորհրդայնացումէն ետք Աղբալեան իր կարգին, Փետրուար 9ին, ձերբակալուեցաւ եւ բանտ նետուեցաւ պոլշեւիկներու կողմէ, որոնց գործադրած չարչարանքներէն եւ հաւատաքննչական խժդուժութիւններէն փրկուեցաւ միայն Փետրուարեան համաժողովրդական ապստամբութեան շնորհիւ, երբ ըմբոստացած ժողովուրդը խուժեց բանտերը եւ պոլշեւիկեան կապանքներէն ազատ արձակեց իր պաշտած հերոսներն ու հեղինակութիւնները։

Ապստամբութեան ընկրկումէն ետք եւ Հանրապետութեան դաշնակցական ղեկավարութեան երկրէն հեռացումին հետ, Աղբալեան անցաւ Ատրպատական, ուրկէ՝ կարճ ժամանակ ետք՝ մեկնեցաւ Աղեքսանդրիա, Եգիպտոս։ Մինչեւ 1928 մանկավարժական գործունէութիւն ծաւալեց Եգիպտոսի մէջ, ուր Լեւոն Շանթի հետ նախաձեռնեց «Հայ Կրթական եւ Հրատարակչական Համազգային Միութեան» հիմնադրութեան։ Այնուհետեւ՝ երկուքով անցան Պէյրութ (Լիբանան), ուր 1930ին հիմնեցին Համազգայինի «Հայ Ճեմարան»ը։

Մինչեւ 15 Օգոստոս 1947-ի իր մահը, Լեւոն Շանթի կողքին անխոնջ կանգնած՝ Աղբալեան ծաւալեց ե՛ւ մանկավարժական, ե՛ւ հայագիտական եռուն գործունէութիւն։ Դասաւանդեց Հայ Գրականութեան Պատմութիւն, Գրաբար հայերէն եւ Հայ Մատենագիտութիւն։ Նաեւ՝ Ժողովրդային Լսարաններ կազմակերպեց, որպէսզի տարագիր ու գաղթական հայութեան լայն բազմութիւններուն մէջ սերմանէ հայ մշակոյթին եւ արուեստին պաշտամունքը։

Այդ տարիներու իր տքնաջան աշխատանքին արգասիքը եղան գրական-քննադատական, բանասիրական եւ ազգային-գաղափարաբանական իր արժէքաւոր գործերը։ Այդ շարքին՝ «Սայաթ-Նովա» մենագրութիւնը, «Հայ Մատենագիտութիւն» դասագիրքը, «Մտածումներ Հ.Յ.Դաշնակցութեան մասին» կոթողական աշխատութիւնը ու համազգային հնչեղութեամբ առանձին դէմքերու եւ դրուագներու նուիրուած իր արժէքաւոր յօդուածները։

Առիթով մը եւ Ճեմարանի առաքելութեան անդրադառնալով՝ Աղբալեան գրած է, թէ «Ճեմարանը մի տաճար է, ուր կ'աղօթեն հայ մշակոյթի սուրբերուն»։ Հայացման մեծ առաքեալին համար, խորքին մէջ, Հայաստանն ու հայ ժողովուրդն էին այդ «Ճեմարան»ը, ուր Աղբալեան Մեծ Հայուն անձը, կեանքն ու վաստակը անլռելի աղօթք մը եղան ի պահպանութիւն, օրհնութիւն եւ վերամկրտութիւն հայ հոգիի սրբութիւններուն։
Այդ ներշնչումով ալ Հայկական Ազատամարտի գաղափարական եւ բարոյական արժէքներուն անկրկնելի մեկնաբանն ու քարոզիչը եղաւ Աղբալեան, որ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ սորվեցուց իրերայաջորդ սերունդներուն, շարքային կուսակցականներ ըլլան անոնք թէ Հայաստանի ու հայութեան պաշտամունքով ապրող անկուսակցականներ։

Եւ Նիկոլ Աղբալեան անուն Առաքելատիպ Հայուն ու Մեծ Մարդուն ծննդեան տարեդարձին ձօնուած յուշատետրի ամենամեայ վկայութեանց շարքին այսօրուան էջը կþարժէ եզրափակել՝ լուսարձակի տակ բերելով հատուած մը Դաշնակցականութեան այս անկրկնելի ուսուցիչին խորաթափանց մտածումներէն.
- «Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպի- ացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը։

«Այս բարոյական յեղաշրջումը ամենից աւելի յատկորոշ գիծն է մեր կուսակցութեան։

«Սասունցի Դաւթի աւանդական տիպարն է, որ [կուսակցութիւնը - Ն.] կենդանացնում է «դաշնակցական»ի մէջ, յեղաշրջելով մի դարաւոր մտայնութիւն։ Այս յեղաշրջման ճամբին «դաշնակցական»ը կորցընում է շատ անձնական շահեր եւ խզում է շատ թանկագին կապեր, բայց նրա աչքին չեն երեւում այդ կորուստները, որովհետեւ մի կողմից խթանում է Կանոնագրի» [դաշնակցականի երդման մէջ սահմանուած] պահանջը՝ «ամէն ջանք թափել», որին նա յանձնառու է դարձած, միւս կողմից կշտամբում կամ քաջալերում է նահատակ ընկերների թանկագին յիշատակը, որ հսկում է անմար. ընկերներ, որ ոչ մէկ բանով պակաս էին նրանից եւ յաճախ շատ բանով առաւել, եւ որոնք սակայն մեռան պայքարի ճամբին, կուսակցութեան դրօշը թողնելով իրան։

«Դաշնակցականն այսպիսով մի ուրոյն բարոյական աշխարհ է, ուրոյն ըմբռնումներով ու բարքերով, որ ստեղծում եւ սնուցանում է ուրոյն տիպարներ։

«Համեմատեցէք ուրիշ քաղաքական կուսակցութիւններ նրա հետ եւ կը տեսնէք անդնդախոր տարբերութիւնը։

«Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։

«Այստեղ ոչ թէ անձնական եւ նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր եւ Ծրագիր Կանոնագրի միութիւնը՝ համընթաց»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված