Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հանճարեղ ճարտարապետը, առանց գանգատվելու իրեն հյուծող հիվանդություններից, սկսեց կերտել մեր քաղաքը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ալեքսանդր Թամանյան. Հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին» ժողովածուից Մարտիրոս Սարյանի «Սիրելի Թամանյանի հիշատակին»

(կարդացե՛ք նաև` «Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատը` հանձին Ալեքսանդր Թամանյանի», «Նա ապրում էր իր ստեղծած նախագծով, աշխատում էր համառ և քրտնաջան՝ աչքաթող անելով վարձատրման հարցը», «Հները պիտի ասեին, թե աստվածները նախանձում էին նրան և հարվածեցին. Ալ. Թամանյան», «Թամանյանին հատուկ էր մի աշխույժ քայլվածք, որ ունենում են բարի նպատակի ձգտող մարդիկ») հուշ-հոդվածը:

Արծվահայացք, սլացիկ հասակով, միշտ անհանգիստ, արագաշարժ, դյուրաբորբոք, խանդավառ – ահա այսպիսին էր Ալեքսանդր Թամանյանը, երբ առաջին անգամ ես հանդիպեցի նրան 1911 թվականին «Мир искусства» ընկերության ցուցահանդեսում, որին մենք երկուսս էլ մասնակցում էինք: Հենց այդ հանդիպումից էլ սկիզբ առավ իմ բարեկամությունը մեր ժամանակի այդ հանճարեղ մարդու հետ, որին վիճակված էր մի ամբողջ դարաշրջան նշանավորել մեր ճարտարապետության մեջ:

Նախառևոլյուցիոն տարիներին Թամանյանը Ռուսաստանում կառուցած իր մի շարք շենքերով արդեն իր պատվավոր տեղն էր գրավել իրեն ժամանակակից ռուս լավագույն ճարտարապետների շարքում: Լինելով ռուսական ամպիրի արդեն ճանաչված վարպետ, նա իր երազանքն էր համարում գալ, հաստատվել Հայաստանում: Եվ տարիներ անց Նոր Նախիջևանում ապրող երեք հայ` Ալեքսանդր Թամանյանը, Մարիետա Շահինյանը և ես վերջնական որոշում կայացրինք տեղափոխվել Հայաստան:

Այդ տարիներին դարեր շարունակ Խաղաղություն երազած հայ ժողովուրդը առաջին անգամ պատմության մեջ կառուցում էր իր երկիրը այն հաստատ համոզումով, որ այն այլևս երբեք ավերման չի ենթարկվի: Եվ Ալեքսանդր Թամանյանը, ինքն էլ իր ժողովրդի նման համեստագույն շինարար, յուր ընտանիքով Երևան գալով, տեղավորվեց մի փոքրիկ տնակում և գիշեր ու ցերեկ հանգիստ չունենալով, առանց գանգատվելու իրեն հյուծող հիվանդություններից, սկսեց կերտել մեր քաղաքը: Այդ Քաղաքը` մեր սիրելի Երևանը փռվել էր այսօր դեմքը դեպի հարավ, դեպի մեծ ու փոքր Մասիսները, որոնք կարծես մեր կապույտ երկնակամարի հոյակապ սյուներն են:

Հայաստանում` իր վերածնվող հայրենիքում Թամանյանը գտավ այն հողը, որը սնեց նրա հանճարեղ ստեղծագործության արմատները և ուժ տվեց հաղթահարելու մեծ դժվարություններ: Այդ դժվարություները շատ էին, բայց Թամանյանին գալիս են օգնելու պարտիայի և կառավարության տաղանդավոր ղեկավարները` առաջին հերթին Սահակ Տեր-Գաբրիելյանը, Արամայիս Երզնկյանը և ուրիշները իրենց մեծ վստահությամբ, հոգատարությամբ:

Ես չեմ մոռանում այն արժանահիշատակ օրը, երբ Երևան գալով Թամանյանի արվեստանոց այցելեց, մեր մի քանի ղեկավար ընկերների հետ, Սերգո Օրջոնիկիձեն: Տեսնելով Թամանյանի Ժողովրդական տանը նախագիծը նա իր հիացմունքը հայտնեց ճարտարապետին և գրկախառնվեց նրա հետ, սրտագին շնորհակալություն հայտնեց և ցանկացավ նորանոր հաջողություններ:

Թամանյանը ուսումնասիրեց խորապես Հայաստանի կլասիկ ճարտարապետությունը, մեր կոթողների համեստ, պարզ ու մոնումենտալ ձևերը և այդ ամենը ձուլեց իր ստեղծագործական քուրայում և սկսեց կառուցել իր հանճարեղ նախնիների նման ամուր, պարզ ու գեղեցիկ, դառնալով մեր դարաշրջանում ստեղծված, նոր հայկական ճարտարապետության ոճի հիմնադիր և մուծելով իր լուման համաշխարհային արվեստի գանձարանը:

Թամանյանը սկսեց, բայց դժբախտաբար չտեսավ իր գլուխ գործոցները ավարտված վիճակում: Դրանց իրականացման գործը մնաց իր որդուն` Գևորգ Թամանյանին:

Այսօր Թամանյանի գործն են շարունակում նրա հոգևոր զավակները` Խորհրդային Հայաստանի առաջավոր ճարտարապետները:

Երևանն այսօր սովետական դարաշրջանում ստեղծված գեղեցիկ քաղաքներևից ամենահնադարյանն է և հնադարյաններից ամենաերիտասարդը, իր սեփական ազգային ոճով` ոճ, որն իր վրա կրում է Թամանյանի անհատականության անջնջելի կնիքը:

Նյութը` Ք.Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված