Խրիմյան Հայրիկը, բացի հայերենից, ոչ մի լեզու չգիտեր, բայց...
Գիտություն և Մշակույթ
Ստորև ձեզ ենք ներկայացնում Ալ. Շիրվանզադեի Հուշերից (5-րդ հատորում ամփոփված։ Տե՛ս նաև` «Միայն մի բանի առաջ էր խոնարհում նրա անկախ ու հպարտ հոգին` ժողովրդի. Խրիմյան Հայրիկ», «Ցարական հետամնաց չինովնիկները ենթադրում էին, որ ռուսական կայսրությունը Խրիմյան Հայրիկի նզովքը տապալեց») մի փոքրիկ հատված:
Խրիմյան Հայրիկը, բացի հայերենից, ոչ մի լեզու չգիտեր: Ես, իհարկե, հաշվի չեմ առնում տաճկերեն լեզուն, որ ոչ մի նյութ չէր կարող տալ նրա ուղեղին: Զարմանալի էր, որ նա կարողանում էր միայն հայերենով հետևել եվրոպական ոչ միայն քաղաքականությանը, այլև գրականություններին ու արվեստներին:
Մի անգամ նա ինձ հետ խոսեց թատրոնի մասին: Մարդը իր կյանքում թատրոն չէր տեսել, սակայն ինձ զարմացրեց իր խելացի հայեցողությամբ այն արվեստի մասին, որ ամեննից ավելի կղերականությունից է հալածվել:
- Թատրոնը, - ասաց նա, - երկրորդ եկեղեցին է: Անիկա տեսակ մը տաճար է մարդկային բարքերը կրթելու և հոգին բարձրացնելու համար:
Իշխանավորի այդ ազատ հայեցողության շնորհիվ էր, որ հայ վարդապետներն ու քահանաները այնքան համարձակ հաճախում են այսօր թատրոն, հակառակ ավանդամոլների բողոքներին:
Ազատ և անկախ էր Խրիմյանի հայացքը և գրականության մասին: Նրան չէր շփոթեցնում բարքերի նկարագրությունը: Նա միայն պահանջում էր չափավորություն: Այն, ինչ որ ռեալիզմի հատկանիշ է, վասնզի նա գիտեր նատուրալիզմի և ռեալիզմի մեջ եղած ահագին տարբերությունը; ի բան, որ չգիտեին և չգիտեն Խրիմյանից ավելի կարդացած մարդիկ:
Նյութը` Ք. Ա –ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)