Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել. Պարույր Սևակ»:

Կարդում էի…

Ու մերոնք երկյուղում էին, թե... կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը... շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց:

Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ ժամանակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ` այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ... համարյա թե մարգարե, որովհետև... օղորմածիկը ինչ որ ասում էր` կատարվեց...

Եվ, հավանաբար, պապեկան այդ արյունն էր շրջում մեջս` ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ շատ կարդալուց կգժվեմ: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի գժվելու ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.

- էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ինչ պիտի դաոնաս. վարժապետ:

- Բա ի'նչ, - պատասխանում էի ես:

- Ոնց որ էս բոլոր վարժապետները:

- Բա՜ ոնց:

- Էհ, կուրանամ ես, չելավ...

- Բա ինչ կուզեիր, որ լինեի:

Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.

- Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ:

Ես` գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի (ոչ թե երազում էի, այլ համոզված էի), որ դառնալու եմ Էն Գիքոր–ը գրողի պես մարդ, այսինքն` գրող կամ բանաստեղծ: Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված: Եվ կյանքիս աոաջին մեծ զարմանքն էր, թե որտեղից մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն: Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...

Էն Գիքոր–ը գրողի պես մարդ դառնալու անկասկած համոզվածությամբ էլ ես համալսարան գնացի: Այն ժամանակ լրագրերում տպված ամեն մի ոտանավոր ինձ թվում էր գլուխգործոց և ոտանավորի գլխին կամ տակը տպված ամեն մի ազգանուն` հանճար: Բայց համալսարանական կյանքիս աոաջին իսկ ամիսը իմ հափշտակության և համոզվածության վրա ոչ միայն պաղ ջուր լցրեց, այլև մտրակեց ինձ կրակե այն խարազանով, որի շաչյունի բառացի թարգմանությունն է ուշքի գալ–ը:

Ամենից առաջ` իսկույն հասկացա, որ բան չգիտեմ, այսինքն` գիտեմ լոկ այն, ինչ գրված է եղել մեր քրեստոմատիայում. հատված մի վիթխարի վեպից (բայց ոչ վեպը), երկու ոտանավոր` մի մեծ բանաստեղծից (բայց ոչ բանաստեղծին), երկու սուտ ու կես ճիշտ (բայց ոչ խեղաթյուրված ճշմարտությունը), ոչ թե գրական քիչ թե շատ նկատելի ընթացք, այլ մի քանի տուփերի ոխերիմ հարևանություն` խոշոր բուրժուազիայի գաղափարախոս, մանր բուրժուազիայի ներկայացուցիչ, պրոլետարական գրականության վետերան, թթու նացիոնալիստ, կղերական մտածողության քարոզիչ... Նույնիսկ հայոց գրականությունից իմացածս ավելին չէր, քան Գերագույն սովետի պատգամավորների ցուցակը. անուն-ազգանուններ' համառոտ կենսագրությամբ, և գործունեության առավել քան աչառու շարադրանք, բայց ոչ բուն գործունեություն:

Նաև չուշացա հասկանալ, որ անգրագետ եմ: Այն ժամանակ դեռ ականջիս չէր հասել Մաքսիմ Գորկու ահռելի ճիչը. ինչ երջանկություն է գրագետ լինելը: Բայց ինձ այդ ճիչը չհամակեց միայն, այլև սարսափի մատնեց, երբ ոչ թե իմացա ի լրո, այլ զգացի սեփական ուղն ու ծուծովս, որ եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել... չորս գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին, - ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները:

Բայց իմ ահավոր հիասթափությունը չէր վերջանում միայն այսքանով` այս երկկողմանիությամբ: Իմ հիասթափությունը խորանարդվեց` ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես... բանաստեղծ չեմ:

Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը:

Ես այդպես էլ բախտ չունեցա նրան տեսնելու. Երևան գալուցս երեք տարի առաջ նրան սպանել էին բանտում: Նրա գրքերն այրված էին. նրա անունը տվողին սպառնում էր բանտ ու աքսոր. ում երեկ պաշտոնապես կոչում էին սովետահայ գրականության ողնաշար, այսօր դարձել էր ժողովրդի թշնամի : Բայց դեռ մնացել էին մարդիկ, որոնք պահել էին նրա այս կամ այն գիրքը` իրենց և իրենց ընտանիքը կործանելու վտանգը կոխելով: Ու նրանց միջոցով էլ Չարենցը նստեց հանրակացարանային իմ չոր մահճակալին, մինչև վերջ բացվեց իմ առջև, և հենց այն է ուզում էր ասել, երբ ես կանխեցի նրան և ինքս ասացի.

- Հասկացա, որ բանաստեղծ չեմ:

շարունակելի

Նյութը վերցված է Պարույր Սևակի կայքից

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված