Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հայերը համաշխարհային կինոյում. Ռոման Բալայան

Գիտություն և Մշակույթ

Ռոման Գուրգենի Բալայանը ծնվել է 1941թ. ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում: Երեք տարի դերասանություն է արել Ստեփանակերտի թատրոնում: 1961-64թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Նրա առաջին լիամետրաժ կինոնկարը` «Կաշտանկան» (1976)` ըստ Ա.Պ. Չեխովի համանուն պատմվածքի, վկայում է նրա հեղինակի արտասովոր տաղանդի մասին: Կինոնկարն ապացուցում է, որ նրա հեղինակը ճիշտ է զգացել չեխովյան նյութը, չեխովյան ինտոնացիաները: Չնայած պատմվածքի «ծանրության կենտրոնը» շնից տեղափոխված էր նրա տիրոջ (Օ. Տաբակով)` նրբին ու շուտ խոցվող, միաժամանակ դժբախտ ու երջանիկ մի մարդու պատմության վրա, ֆիլմն իրապես չեխովյան էր: Հետո նկարահանեց «Մենավոր գայլը» (1977թ.)` այս անգամ Ի. Տուրգենևի ստեղծագործության էկրանավորումը: Մի անգամ Բալայանն ասել է, թե իր առջև նպատակ է դրել դառնալ «ռեժիսորների հավաքականի» անդամ: Այդ խնդիրը նա փայլուն լուծեց: Բոլորին պարզ դարձավ, որ կինեմատոգրաֆ է եկել մի շատ ինքնատիպ, բարձրակարգ ռեժիսոր: Ռոման Բալայանին նշանավոր դարձրեց «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը (1982): Այն ներկայացնում էր «պերեստրոյկայի» սկզբնական տարիների սերնդի այնքան հրատապ հոգևոր հիմնախնդիրները: Նա ամենայն անկեղծությամբ ի ցույց դրեց եթե ոչ ամբողջ սերնդի, ապա գոնե նրա մի զգալի մասի դրաման: Սա ֆիլմ է չիրացված հնարավորությունների տեր մարդու մասին, ընդ որում` հնարավորությունները որպես այդպիսին բավական մեծ են, և մարդն էլ արտասովոր է: Մակարովի կյանքը արթմնի երազ է: Այս ֆիլմի հերոս Մակարովի թեման իր շարունակությունն ունեցավ «Պահպանիր ինձ, իմ թալիսման» կինոնկարում (1986): Ֆիլմում ներկայացվող պատմությունը տեղի է ունենում 1980-ական թթ. կեսերին և հեղինակների կողմից միտումնավոր համադրվում է անցյալի հետ: 150 տարի առաջ մահացու մենամարտի են դուրս գալիս հանճարն ու ոչնչությունը` Պուշկինը և Դանտեսը: Արտաքին ուրվագծերով նման իրավիճակ ստեղծելով` նա ցույց է տալիս մենամարտը Բարու և Չարի միջև` արդեն այսօրվա նյութով ու այսօրվա հերոսներով: Բալայանը փորձում է բացահայտել մեր ժամանակակիցների` պատվի ու արժանապատվության մասին պատկերացումների իսկական արժեքը և համեմատել այդ պատկերացումները Պուշկինի մտքերի ու արարքների հետ: Ռեժիսորի հաջորդ` «Իրազեկիչը» («Филер») ֆիլմի (1987) գործողությունը տեղի է ունենում 1916թ.: Կինոնկարի հերոսը` ազնիվ, բայց թույլ մի մարդ, ակամա մատնիչ է դառնում: Գիմնազիայի համեստ ուսուցիչը, հուսահատվելով դստեր ծանր հիվանդությունից ու անելանելիությունից, համաձայնում է համագործակցել ոստիկանների հետ և դառնում է իրազեկիչ: Բայց նա չի դիմանում այդ ծանր բեռին և ինքնասպան է լինում: «Իրազեկիչը» ֆիլմ է այն մասին, թե ինչպես են իր իսկ կողմից թույլ տրված արատները խժռում հասարակությունը, ինչպես են դրանց ջրապտույտում զոհվում ազնիվ ու արժանապատիվ մարդիկ: Այս բոլոր երեք կինոնկարներում գլխավոր դերերը կատարում է Բալայանի սիրելի դերասանը` Օլեգ Յանկովսկին:


Հանցավոր կրքի ու չարիքի ճանապարհների մասին խորհրդածություններն են համադրվել նրա «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ֆիլմում (1989)` ըստ Նիկոլայ Լեսկովի հանրահայտ ակնարկի: Ֆիլմի աշխատանքներն սկսելուց առաջ Ռոման Բալայանը գրել է. «Այժմ, երբ մենք կիսով չափ ենք սիրում, կիսով չափ զգում, կիսով չափ ատում, Կատերինա Իզմայլովայի սիրո անսահմանությունն ինձ զարմացնում է, սարսափեցնում, և ես ուզում եմ ընկղմվել այդ սիրո անդունդը: Ես ուզում եմ, որ հանդիսատեսի աչքին ես Կատերինա Իզմայլովայի փաստաբանը լինեմ... Լեսկովի մոտ հերոսուհին սպանում է և չի տանջվում: Մեզ մոտ նա կտանջվի սպանությունից առաջ և հետո»: Լեսկովի մոտ Կատերինան նախևառաջ մարդասպան է: Բալայանի մոտ` հանցավոր սիրո զոհ: Բալայանը մեղմացնում, լուսավոր է դարձնում իր հերոսուհուն, այնինչ Լեսկովը խոստովանում է, որ սարսափում էր այդ կերպարը ստեղծելիս: Բալայանն ասում էր, թե ֆիլմը ստեղծել է «ըստ մոտիվների»: «Ես չափազանց շատ եմ սիրում Լեսկովին, դրա համար էլ զուտ դրա էկրանավորումը չեմ արել»: Չնայած գրողի հետ համընկնում չկա, ֆիլմն աչքի է ընկնում փայլուն ռեժիսուրայով ու դերասանների հոյակապ խաղով (Ն. Անդրեյչենկո և Ա. Աբդուլով): Բալայանը սովորաբար մեծ ընդմիջումներ է տալիս ֆիլմերի նկարահանումների միջև: Վերջին 16 տարիների ընթացքում նա հինգ ֆիլմ է նկարել. «Տիկինը ավտոմեքենայում» (1992)` Ս. Ժապրիզոյի դետեկտիվ վեպի էկրանավորումն է, «Երկու լուսին, երեք արև» (1998) հոգեբանական դրաման, «Գիշերը լուսավոր է» (2004), որի գործողությունը տեղի է ունենում խուլ ու համրերի գիշերօթիկում և, վերջապես, «Ընտրյալը» (2007), որ պատմում է այլախոհ գրողների մասին, որոնք իրենց ազատության համար պայքարում են դաժան ու ցինիկ ամբողջատիրական վարչակարգի դեմ: Ռոման Բալայան-ռեժիսորի ֆիլմերին հանդիսատեսը միշտ սպասում է: Որովհետև միշտ էլ վստահ ես, որ նոր աշխատանքը խորհրդածությունների տեղիք կտա:

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված