Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Մինչև մահ տեր կանգնեց արյան կանչից բխող այս նվաճմանը

Գիտություն և Մշակույթ

Բազմաշնորհ ու բազմավաստակ դէմք է Շանթ, որ հայ ժողովուրդի հոգեմտաւոր ժառանգութեան մէջ յաւիտենական իր բարձունքը նուաճեց իբրեւ Ամբողջական Հայ Մարդու կերպարին ինքնակերտման ու ինքնամաքրման վսեմութիւնը վերծանող հեղինակութիւնը:

Տաղանդաշատ գրագէտն ու ներհուն մտաւորականը, անձնուէր հասարակական գործիչը եւ սերնդակերտ մանկավարժը միաձուլուեցան Լեւոն Շանթի մէջ, որ արժանաւորապէս մարմնաւորեց միաժամանակ Մեծ Մարդու եւ Մեծ Հայու խոհուն կերպարը:

Առասպելական իր անխոնջ աշխատունակութեամբ՝ Լեւոն Շանթ նուաճեց գրականութեան եւ իմաստասիրութեան բեղուն, այլեւ անսպառ հարստութիւն մը իր կեանքի եւ գործունէութեան բոլոր բնագաւառներուն մէջ, գրական ստեղծագործութիւններէն մինչեւ տեսաբանական եւ մանկավարժական իր ուսումնասիրութիւնները, քաղաքական-պետական գործիչի դաշնակցական իր ներդրումէն մինչեւ Համազգայինի Հայ Ճեմարանի հիմնադիրի ու երկարամեայ տնօրէնի եւ ուսուցիչի վաստակը:

Նահաշպետեան Սեղբոսի զաւակը եւ հօր անունով Սեղբոսեան Լեւոն անուանակոչուած Լեւոն Շանթը, իր կեանքով ու գործով, այլեւ ու մանաւանդ իր աշխարհայեացքով՝ եղաւ ամբողջական անհատականութեան մը եւ մեծադիր ԵՍ-ի մը ճառագայթող խտացումը, որ իր անձին, կեանքին ու գործին առինքնող օրինակով յաւերժացուց Հայ Գրականութեան եւ հայութեան Ազգային Ինքնութեան վսեմաշուք ԵՍ-ը:

Ինքնազարգացման եւ ինքնակատարելագործման մնայուն ձգտումը, իբրեւ իր ողջ էութիւնը տոչորող ներքին կրակ, շարժիչ ուժը եւ անխոնջ աշխատանքի կենարար աղբիւրը հանդիսացաւ Շանթի ստեղծագործական նուաճումներուն եւ ազգային-հանրային ծաւալուն գործունէութեան:

Շանթի կենսագրութիւնը ինքնին յուզիչ եւ բարդ պատմութիւնն է իբրեւ Մարդու եւ Հայ Մարդու անոր ինքնակատարելագործման մնայուն պայքարին:

Պոլիս ծնած, Սկիւտարի վարժարանին մէջ իր նախնական կրթութիւնը ստացած, մանուկ տարիքին որբացած եւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի մուտքի քննութեան յաջողած Սեղբոսեան Լեւոնը, ամբողջական հայու իր ինքնազարգացման առաջին ոստումը կատարեց, երբ արեւմտահայու իր ծագումն ու արեւելահայու կազմաւորումը մէկ ու միակ շաղախի վերածեց եւ մինչեւ մահ տէր կանգնեցաւ արեան կանչէ բխող այդ նուաճումին:

Խառնուածքով խոհուն եւ յուզաշխարհով բանաստեղծ՝ Լեւոն Շանթի անբեկանելի անհատականութեան ինքնակատարելագործման օրրանը եղաւ Գերմանիան, ուր 1892-էն մինչեւ 1897 ապրեցաւ եւ Լայփցիկի ու Միւնիխի համալսարաններուն մէջ բարձրագոյն ուսման հետեւեցաւ մանկավարժութեան, հոգեբանութեան եւ բնական գիտութեանց մէջ։ Գերմանական եւ ընդհանրապէս հիւսիսիկ (nordic) հոգեկերտուածքը ամբողջապէս համապատասխան էր արդէն քսաներեք տարեկան ու Հայու իր կազմաւորումը լիարժէք հունաւորած Շանթի ներաշխարհին՝ հոգիին ու մտքին։ Գերմանական մշակոյթը եւ յատկապէս Նիցչէի, Կէօթէի եւ Վակների արուեստն ու փիլիսոփայութիւնը մեծապէս օգնեցին Շանթին, որպէսզի մշակէ եւ խորացնէ մտաւորականի իր ներքին կարգապահութիւնը, յղկէ եւ կատարելագործէ իր գեղարուեստական ու իմաստասիրական զէնքերը, որպէսզի կարենայ իր մէջի լաւագոյնն ու մարդկայնականը՝ ցեղային ու ազգային ամէնէն վաւերական եւ տիեզերական արժէքները ըստ արժանւոյն վերադարձնել հայ ժողովուրդին, յատկապէս անոր պարզ, շինական եւ բարի խաւի զաւակներուն, որոնց շարքերէն սերած էր եւ որոնց առջեւ ինքնազարգացման ու ինքնակատարելագործման ուղին հարթելու կոչումը իր միակ եւ մեծագոյն փառասիրութիւնն էր։

Մինչեւ Գերմանիոյ մէջ իր ուսումն ու հասունացումը, Լեւոն Շանթ իր բանաստեղծութիւններով ու արձակով՝ վիպակներով, արդէն դրսեւորած էր ընկերային յանձնառու գրողի իր նկարագիրը։

Պոլիսը իր հայ իրականութեամբ՝ իր քաղքենիութեամբ եւ եսապաշտութեամբ, հեշտամոլութեամբ եւ ազգային անտարբերութեամբ, ձաղկումի թիրախը դարձած էր հազիւ երիտասարդ Շանթի։

Իսկ Գերմանիայէն վերադարձին Թիֆլիս հաստատուելով ու մանկավարժական եւ գրական բեղուն գործունէութիւն ծաւալելով, Շանթ աւելիով խորացուց հայկական ինքնութիւնը եսապաշտ քաղքենիութեան եւ նիւթապաշտութեան արատներէն մաքրաջրելու իր պայքարը։ Յատկապէս թատերական իր գործերը լրիւ յագեցան Հայու ԵՍ-ը իր ինքնահաստատման դարաւոր ձգտումով թեւաւորելու, հայու գեղջկական պարզութեամբ ու վեհութեամբ զարգացնելու, խորացնելու եւ կատարելագործելու բանաստեղծականութեամբ։

Լեւոն Շանթ երկար ապրեցաւ եւ հայ ժողովուրդի համար նոր ժամանակներու վերելքի, անկումի, վերականգնումի եւ տառապագին մաքառումներու դժուարին ժամանակները ցմրուր ճաշակեց։

Բառին ամբողջական եւ իրաւ առումով՝ ապրեցա՛ւ։ Շարունակ կանգուն մնաց ու գործեց հայ կեանքի յառաջապահ դիրքերուն վրայ, Թիֆլիսի գրական-մշակութային զարթօնքին մեծարժէք դրօշակիրներէն դարձաւ, հայ ազգային-ազատագրական շարժումին հաւատաւոր ու լուսաւոր առաջնորդներէն հանդիսացաւ, սերունդներու հայեցի կազմաւորման ու հոգեմտաւոր զարգացման մեծ դաստիարակը եղաւ եւ երբ հնչեց նորանկախ Հայաստանի քաղաքական-պետական կեանքին տիրութիւն ընելու ժամը՝ անվարան նետուեցաւ քաղաքական գործի ասպարէզ, հայ ժողովուրդի եւ Հայաստանի նորակերտ անկախութեան արմատաւորումն ու պահպանումը գերխնդիր հռչակելով։ Լեւոն Շանթի վստահուեցաւ, հայոց պետականութեան գոյատեւման ի խնդիր, ճակատագրական ամէնէն դժուարին բանակցութիւններուն ղեկավարութիւնը։ Եւ համընդհանուր յարգանք վայելող մեծատաղանդ գրողը արժանաւորապէս յառաջ տարաւ մեր ազգային անկորնչելի արժէքներուն, իրաւունքներուն եւ շահերուն անզիջող պահապան կանգնելու առաքելութիւնը։

Ճակատագիրը ո՛ւր որ ալ տարաւ զինք՝ Լեւոն Շանթ ողջ էութեամբ հաւատարիմ մնաց ստեղծագործ այն ներուժին, որ հայ ժողովուրդի բազմադարեան ժառանգութենէն կը բխէր, ինքնազարգացման եւ ինքնակատարելագործման ուղին հարթող դարու զէնքերով մշակուած ու յղկուած էր եւ միշտ յառաջ կը մղուէր Ամբողջական Հայն ու Ամբողջական Մարդը մարմնաւորելու ձգտումով։

Հայաստանի խորհրդայնացումէն ետք Լեւոն Շանթ իր կարգին անցաւ Պարսկաստան, հոնկէ՝ Ֆրանսա, ուր մինչեւ 1925 թուականը ուսուցչութիւն ըրաւ եւ գրական-ստեղծագործական ու հասարակական-հրապարակագրական աշխոյժ գործունէութիւն ծաւալեց։ 1926-ին ուսուցչութեան համար հրաւիրուեցաւ Գահիրէ՝ Եգիպտոս, ուր վերագտաւ տարիներու իր մտերիմը՝ Նիկոլ Աղբալեանը, որուն հետ հիմը դրին Համազգային Մշակութային եւ Կրթական Ընկերակցութեան։ Հայ մշակոյթի պահպանման ու զարգացման ամբողջապէս նուիրեալ անբաժան ընկերներ՝ Շանթ ու Աղբալեան միասնաբար անցան Պէյրութ՝ Լիբանան, հիմնելու համար Համազգայինի Հայ Ճեմարանը։

Այդպէ՛ս, մինչեւ իր մահը, 29 Նոյեմբեր 1951, Լեւոն Շանթ ապրեցաւ ու գործեց Պէյրութի մէջ, իբրեւ Ճեմարանի տնօրէն եւ ուսուցիչ՝ հայոց սերունդներուն պատգամելով.

- Ով ջարդուած է, բնականաբար, կը քաշուի մէջտեղէն, ով յոգնած է, կը նստի, բայց ատով ոչինչ չի փոխուի: Եւ քաշուողներուն տեղը կու գան նորերը, մէկ նստողին տեղը ոտքի կ'ելլեն ուրիշները: Եւ եթէ այսօր մենք բոլորս ալ քաշուինք ասպարեզէն, վաղը հրապարակ կու գայ նոր սերունդը՝ հին դրօշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետեւ անիկա ալ ապրիլ պիտի ուզէ իր ազգային կեանքովը: Վերջապէս պէտք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու եւ իր տիրապետութեան հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ո՛չ մեզմով է սկսած եւ ո՛չ մեզմով կը վերջանայ:

- Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզէ-չուզէ, ենթարկուի պիտի իր գոյութեան օրէնքներուն: Եւ այս օրէնքներուն ամէնէն առաջինը իր լրիւ գոյութիւնը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններուն տէրը ըլլալու պահանջն է: Ամէն հիւանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն՝ վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածութիւնը, որոնցմէ զրկուած էր, եւ այդ պատճառով խանգարուած, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:

- Իր կամքէն ու պետականութենէն զրկուած ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կ'ապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետութիւնը ձեռք բերելու: Կը կարողանայ, թէ ոչ՝ ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչայ ու ձգտի՝ ատոր տարակոյս չկայ:

Հէնց որ դադրեցաւ այդ պահանջը, հէնց որ մեռաւ անկախութեան ձգտումը, կը նշանակէ սկսուած է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մէջ կենսունակութիւն զգացող ժողովուրդ մը հրաժարիլ չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումէն:

- Հայ ժողովուրդը, որ իր քսանեօթ դարերու գոյութեան ընթացքին իր կեանքին կէսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, եւ կռիւ է մղեր աշխարհիս ամէնէն հզօր բռնապետութիւններուն դէմ՝ հասնելու համար կամ պահելու համար իր անկախութիւնը։

- Այո, կրնանք, կրնայ պատահիլ: Կռուի մէջ նետուողը ե՛ւ կը վիրաւորուի, ե՛ւ կրնայ մեռնիլ: Բայց մեռնելէն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնայ ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրաւունք ունի ապրելու, իբրեւ ուրոյն գոյութիւն, իբրեւ ջոկ անհատականութիւն: Եւ իր վախովը ան չ'ազատիր մեռնելէ. միայն կը մեռնի քաշքշուելով, հիւծուելով, արհամարհուելով ու ոտքի տակ երթալով:

- Ինչի՞ է նման ամէն արժանիքէ զուրկ ու ստորին ազգային գոյութիւն մը: Արդի ու անցեալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատուության այս բոլոր ոտնահարումը, անազատ կեանքի այս բոլոր լեղին եթէ մենք կը խմենք, կը խմենք միայն մէկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, յանձն առնենք ամէն ինչ, մինչեւ որ ոտքի հանենք նորէն մեր ժողովուրդի լրիւ քաղաքակրթութիւնը, լրիւ ինքնուրոյնութիւնը:

Իսկ եթէ գոյութիւն պիտի չունենայ այդ ձգտումը մեր հոգիներուն մէջ ու չպիտի վարէ մեր շարժումները հանրային կեանքի մէջ, ի՞նչ արժէք ունի այլեւս այս կիսատ ու քառորդ ազգային ցաւագար գոյութիւնը, որ պահելու կ'աշխատինք:

աղբյուրը` «Ալիք» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված