Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Երբ նրա տատիկին ծերանոց տարան, նա դադարեց խոսել հայերեն

Գիտություն և Մշակույթ

Մինչև 1993 թվականը կանադական կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի անունը Հայաստանում, հավանաբար, հայտնի էր առանձին մարդկանց: Նրա մասին տեղեկատվությունը եկավ իր ֆիլմի` «Օրացույցի» հետ միասին, որն Էգոյանը մասամբ նկարահանել էր Հայաստանում: Մենք մեզ համար հայտնաբերեցինք մի ռեժիսորի, որին արդեն լավ ճանաչում էին Եվրոպայում և անգամ Ամերիկայում:

Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ. Կահիրեում: Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին կահույքի խանութից ստացվող եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին ծերանոց տարան: Այս իրադարձությունն այնպես էր վշտացրել տղային, որ նա դադարեց խոսել հայերեն և անգամ փակում էր ականջները, երբ հայերեն խոսք էր լսում: Երբ նրա «Ընտանեկան դիտում» ֆիլմի հերոսը` 17-ամյա Վանը (կիսով չափ հայ) հայտնվում է նման իրավիճակում, նա ոչ միայն պարզապես այցելում է իր տատիկին, ինչպես դա անում է պատանի Ատոմը, այլև նրան իր մոտ` տուն է տանում: Իր ազգային պատկանելության մասին Էգոյանը երբեք չի մոռացել: Ավելին, հայկական թեման այս կամ այն չափով առկա է ռեժիսորի շատ ֆիլմերում: Իսկ 2002թ. նա նկարահանում է «Արարատ» ֆիլմը, որի հիմնական թեման հայերի ցեղասպանությունն է Թուրքիայում: Հայկական արմատները խորապես նրա էության մեջ էին: Դժվար է Էգոյանի ֆիլմերն ինքնակենսագրական անվանել: Սակայն շատ բան նրա կյանքից դրանցում իրենց արտացոլումն են գտնում: Պատանեկության տարիներին նա մի քանի տարի աշխատել է Վիկտորիայի շքեղ «Միապետուհի» հյուրանոցում: «Դեր տեքստով» ֆիլմի (1989) գործողությունը գրեթե ամբողջությամբ տեղի է ունենում հյուրանոցում: 1989թ. այրվում է ծնողների կահույքի խանութը: «Ապահովագրական գործակալը» ֆիլմում (1991) այրվում է հերոսի տունը: Երբ Էգոյանը գրում էր «Էկզոտիկա» ֆիլմի սցենարը, գլխավոր դերը հաշվարկված էր ռեժիսորի կնոջ` Արսինե Խանջյանի համար, դերասանուհի, ով նկարահանվել է ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումներն սկսելու պահին Արսինեն յոթամսյա հղիություն ուներ: Նրանց ընդհանուր կենսագրության այդ փաստն անմիջապես մտցվում է սցենարի մեջ և, բնականաբար, խաղացվում ֆիլմում: Բայց այս ամենը` հետո, իսկ մինչ այդ Ատոմ Էգոյանը Տորոնտոյի համալսարանի ուսանող էր: Ընտրելով դիվանագետի մասնագիտությունը` նա սովորում է միջազգային հարաբերությունների բաժնում: Միևնույն ժամանակ դասական կիթառի դասեր է առնում: Նրա հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է. գրում է ֆիլմերի գրախոսականներ, իրեն փորձում է դրամատուրգիայում, կինոսցենարներ է գրում: Մտնելով համալսարանի հայ համայնք` նա վերահսկում է հայերենի պարապմունքները: Առաջին մրցանակներն Էգոյանը ստացել է «Մասնավորապես Հովարդ» կարճամետրաժ կինոնկարի համար, որը նկարահանվել է համալսարանում և ցուցադրվել Ազգային կանադական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող կինոփառատոնում: Ավարտական կուրսի ուսանող եղած ժամանակ Ատոմ Էգոյանը սեփական սցենարով նկարահանում է «Բաց տուն» ֆիլմը (1982), որի նկատմամբ իրավունքները ձեռք է բերում ՍիԲիԷս-ի կանադական բաժանմունքը: Էգոյանի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Մերձավոր ազգականները», կանադական էկրան բարձրացավ 1984թ. և նկարահանվել էր «Բաց տուն» ֆիլմից ստացված միջոցներով:

«Մերձավոր ազգականները» կինոնկարն անմիջապես ուշադրություն գրավեց... Անգլոսաքսոնական ընտանիքի զավակը` երիտասարդ մի տղա, հեռանում է մշտապես վիճող բողոքական ծնողներից և ապաստան գտնում հայկական ամուսնական զույգի մոտ` իրեն ներկայացնելով որպես նրանց վաղուց կորած որդին: Առաջին ֆիլմում արդեն կա այն ամենը, ինչը կպահպանվի նրա գրեթե բոլոր ֆիլմերում. կորստի թեման, վերադարձ անցյալին, հիշողություններին, տեսագրության օգտագործում սյուժեի զարգացման մեջ, կինոխցիկի հսկող աչք: Ֆիլմը Մանհեյմում արժանացավ «Ոսկե դուկատ» մրցանակի: Այս կինոնկարը մտերմացրեց Էգոյանին կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը շուտով դարձավ նրա կինը: Էգոյանի ֆիլմերը շատ դժվար է վերապատմել: Դրանցում գործնականում որոշակի սյուժետային գիծ չկա: Դրանք հուզում են իրենց խորհրդավորությամբ, ծածկագրված լինելով: Պատահական չէ, որ նրա սիրելի ռեժիսորներն են Ալեն Ռենեն, Անդրեյ Տարկովսկին, Ինգմար Բերգմանը, Լուիս Բունյուելը:

Երկրորդ` «Ընտանեկան դիտում» (1987) ֆիլմը ներկայացվեց 20 խոշոր կինոփառատոններում և բազմաթիվ պարգևների արժանացավ: Երիտասարդը, որ հենց նոր ավարտել է դպրոցը, շատ ժամանակ է անցկացնում իր հայուհի տատիկի հետ: Բայց երիտասարդի հայրը տատիկին ուղարկում է ծերանոց` մոռանալու համար իր ընտանեկան կյանքը և այն ամենը, ինչ կապված է նրա հետ: Մի անգամ որդին թաքնված տեսաերիզներ է գտնում, որոնցում դրոշմված են հոր մանկությունը, նրա հարաբերությունները մոր և տատիկի հետ, նրա և սիրուհու հանդիպումները: Տեսածի տպավորության տակ հերոսը որոշում է նոր կյանք սկսել` ազատագրվելով հոր ազդեցությունից: Եվ սկսում է նրանից, որ տատիկին վերցնում է ծերանոցից: Տեսախցիկը ֆիլմում դառնում է դառնացած ու անկերպարանք հիշողության ճշգրիտ մետաֆորը: Հենց այս ֆիլմն է ստեղծում հետքրքրության մթնոլորտ Ատոմ Էգոյանի շուրջ: 1988թ. այն արժանանում է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին Լոկարնոյի կինոփառատոնում:

Իր շատ ֆիլմերում Ատոմ Էգոյանն անդրադառնում է ընտանեկան թեմատիկային: Եվ այնուամենայնիվ, նրա ֆիլմերը մեծ մասամբ հոգեբանական դրամաներ են:

Ամեն նոր ֆիլմի էկրան դուրս գալով Ատոմ Էգոյանն ավելի ու ավելի հայտնի է դառնում: Նրա ֆիմերը ցուցադրվում են փառատոններում, ավելի հեղինակավոր մրցանակներ նվաճում: Այդ ֆիլմերն են` «Դեր տեքստով» (1989), «Ապահովագրական գործակալը» (1991), «Էկզոտիկան (1993): Վերջինը 1994թ. Կաննի կինոփառատոնում արժանացավ կինոքննդատների» ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին:

«Օրացույց» կինոնկարը (1993), որով սկսվել է Էգոյանի ծանոթությունը Հայաստանի հետ, հատուկ տեղ է գրավում ռեժիսորի ստեղծագործության մեջ: Առաջին անգամ Էգոյանի ֆիլմում հայկական թեման դառնում է ոչ թե զուգընթաց, այլ գլխավոր թեմա: Լուսանկարչի պատմությունը, որը գալիս է Հայաստան` օրացույցի համար 12 հայկական եկեղեցիների լուսանկարներն անելու նպատակով, խոր դրամայի է վերածվում. նրա կինը սիրահարվում է իրենց ուղեկցող զբոսավարին: Այդ մասին լուսանկարիչն իմանում է կնոջ տեսագրությունները դիտելուց հետո միայն, որ նա արել էր Հայաստան այցելության ժամանակ: Անձնական և ազգային ինքնության թեման այս ֆիլմում հատկապես ակնհայտ է արտահայտված: Փառքի բարձրագույն կետին Էգոյանը հասավ 1997թ., երբ նրա «Փառավոր ապագա» ֆիլմը ներկայացվեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին միանգամից երկու անվանակարգերում` ռեժիսուրայի և սցենարի: Էգոյանի «Արարատ» ֆիլմը (2002) մեծ աղմուկ բարձրացրեց սկզբում Կաննի, ապա` Մոսկվայի փառատոններում: Երկուսի ժամանակ էլ ֆիլմը ներկայացված էր ոչ թե մրցութային ծրագրում, այլ մրցույթից դուրս ցուցադրելու համար: Էգոյանը միտումնավոր էր այդպես արել: «Ես փորձում էի հանդարտեցնել քաղաքական կրքերը ֆիլմի շուրջ: Ռետրոսպեկտիվով դա ավելի հեշտ էր: Այն, ինչ ցուցադրված էր ֆիլմում, բավականաչափ կոթողային է: Որովհետև ֆիլմը միայն հայերի ցեղասպանության մասին չէ: Այն ավելի ունիվերսալ է, քանի որ հնարավարություն է տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում լինել զոհը մի բանի, որն ընդունված չէ շրջապատողների կողմից»: «Արարատը» Էգոյանի ամենամասշտաբային և ամենաինտիմ ֆիլմն է... Հանրահռչակ ռեժիսոր Սարոյանը (Շ.Ազնավուր) ֆիլմ է նկարահանում 1915թ. հայերի ցեղասպանության մասին: Նրա տեսածիրում ներքաշվում են մի քանի գործող անձինք, և նրանք բոլորը փնտրում են իրենց ազգային արմատները` նպատակ ունենալով հաշտվել անցյալի հետ: Դա պատանի Րաֆֆին է (Դևիդ Ալֆեյ), որ օգնում է Սարոյանին, և նրա մայրը (Ա.Խանջյան), որն ուսումնասիրում է ազգությամբ հայ ամերիկյան նշանավոր նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունը, և ինքը` Գորկին: Մյուս գործող անձինք նրա համար են, որպեսզի երանգավորեն, իսկ երբեմն էլ` ընդգծեն գլխավոր միտքը: Դա նաև մաքսավորն է (Քրիստոֆեր Փալմեր), որ կալանել է Րաֆֆու` Թուրքիայից բերած ժապավենը, և ֆրանսացած թուրքը, որ նկարահանվում է Սարոյանի ֆիլմում: Բազմաձայն աշխարհ ունեցող այս ֆիլմի նկարահանումների ընթացքում Էգոյանին անհաժեշտ էր իմանալ կոնտրապունկտի տեսությունը: «Ես մանրամասն ուսումնասիրել եմ կոնտրապունկտի տեսությունը: Իմ սիրելի կոմպոզիտորը Բախն է»,- ասել է Էգոյանը «Տեղեկագրին» տված հարցազրույցում: Կոնտրապունկտի օգտագործումը շատ կարևոր է «Արարատի» գլխավոր միտքն ընդգծելու համար: Օգտվելով կինեմատոգրաֆի հնարավորություններից` Էգոյանն ազգային դրաման ներկայացնում է ռեժիսորական, անձնական, քաղաքական, պատմական տեսանկյուններից: Ֆիլմն, իհարկե, աղմկալի բողոքների ալիք բարձրացրեց Թուրքիայում: Այնուամենայնիվ, այն ներկայացվել է փառատոններում, ցուցադրվել տարբեր երկրներում` մշտապես առաջ բերելով հանդիսատեսի հետաքրքրությունը:

2005թ. Ատոմ Էգոյանը նկարահանում է կիսադետեկտիվ, կիսահոգեբանական «Որտե՞ղ է թաքնվում ճշմարտությունը» դրաման... Հանրահայտ կատակերգական Լենի (Քևին Բեյքոն) և Վինա (Քոլին Ֆերտ) երկյակը, որոնք բարեգործական մարաթոն են անցկացնում հօգուտ պոլիոմելիտով հիվանդների, իրենց սենյակում անծանոթ շիկահեր կնոջ դիակ են գտնում: Լենին ու Վինսը համոզիչ ալիբի ունեն: Բայց 20 տարի անց մեկ այլ շիկահեր կին (Էլիսոն Լոման), որը լրագրող է և ցանկանում է բեսթսելեր գրել, հետևում է ընկերներին` փորձելով պարզել, թե ինչ է պատահել այն ժամանակ: Ֆիլմը շատ բանով տարբերվում է նրանից, ինչ Էգոյանն արել է մինչ այդ, բայց այնուամենայնիվ, շատերն այն համարեցին տարվա ամենահիշարժան և ամենազգայական ֆիլմերից մեկը: Ատոմ Էգոյանը դեռ երիտասարդ է, և մենք նրանից նոր, հետաքրքիր աշխատանքներ ենք սպասում:

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված