Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Երկու քաղաքների` ողբերգական ճակատագրով միացած եկեղեցիները

Գիտություն և Մշակույթ

Անին շեն, աշխարհն ավեր,
Աշխարհը շեն, Անին ավեր։

ԱՆԻԻՑ ԳՅՈՒՄՐԻ

Ուրիշ է, երբ Ախուրյան գետի այս ափից ես նայում Անիի ավերակներին, բոլորովին ուրիշ, երբ Բագրատունիների ոտնահետքերին ես երկյուղածությամբ ոտք դնում: Անի այցելող ամեն հայի համար Հայաստանի երբեմնի փառավոր մայրաքաղաքը սրբավայր է, մասունք: Այստեղ ամեն ընկած քար ու խոյակ հազարամյա պատմության խոսուն վկան է: Հայ ուխտավորը ժամերով է կանգնում հրաշքով կանգուն մնացած մի ծիվ պատի մոտ, մի մատ երեխա գուրգուրելու զգուշավորությամբ շոշափում վիմական արձանագրությունները, ճարտարապետական շքեղ բեկորները, նկարազարդ որմնամասերը, որ ընկած են երբեմնի շքեղաշեն եկեղեցիների պատերից: Անին մեր կորուսյալ հայրենիքի մի ծվեն մասունքն է, և հայ ուխտավորը եկեղեցիների ավեր պատերի տակ, նախշազարդ քարի առաջ ծնրադիր` Իսահակյանի կարոտն է բարձրաձայնում. «Ես պաշտում եմ քո փլատակ վանքի ամեն մի փշրված քանդակը և համբուրում եմ նրանց սրբազան մամուռը»:

Այդ զգացողության տեր ամեն հայ իրեն բախտավոր է զգում` մեկ անգամ գոնե լինելով հազարամյա հայոց պատմության քարեղեն վկայություն Անիում: Մի ողջ դարաշրջան ուսած այս քաղաքն իր այցելուին ազգային ակունքների հանդեպ անհուն սեր ու զգացողություն է հաղորդում, և իր փառահեղ անցյալի հանդեպ սերն ու վերաբերմունքն ինքնին ձևավորվում են` այցելուն հայ լինի, թե այլազգի: Այդ տրամադրությամբ է ֆրանսիացի լեզվաբան Էժեն Պոռեն ժամանակին ասել. «Ով որ սրտի աչքերով է նայվածք նետում Անիի քարակերտ հմայքին, բանաստեղծ է դառնում»:

ԵՐԿՈՒ ԵԿԵՂԵՑԻ` ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Գյումրի այցելելու այդ օրվա իմ ծրագիրը լուսանկարելն էր հին տները և Ամենափրկիչ եկեղեցին` վերջինիս կառուցման պատմությունը զուգահեռելու Անիի Մայր եկեղեցու հետ:

Գյումրիում վերակառուցվող եկեղեցին «բավականին հասակ է առել», կարծես քիչ ժամանակ է մնացել այն օրվան, երբ այստեղ էլ, մոտ հարյուրամյա լռությունից հետո, կլսվի պատարագի անուշ մեղեդին, որ պիտի խորհրդանշի նաև Անիի Մայր եկեղեցու վերածնունդը` իր երկվորյակի զարթոնքի խորհրդանշական զուգահեռումով:

Մտաբերեցի դեռ խորհրդային տարիներին Ամենափրկիչ եկեղեցուն հրապարակ «դուրս բերելու» Վազգեն վեհափառի ծրագիրը, որն, ավաղ, այն ժամանակ չիրականացավ ու, ցավալիորեն, դա «արվեց» երկրաշարժի հետևանքով: Վեհափառի իղձը հետևյալն էր: Շատերը կհիշեն նախաերկրաշարժյան Գյումրվա հրապարակը` Վարը: Հրապարակը գոտևորող եռահարկ բնակելի շենքերը հետնամասում էին թողել Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիները: Վեհափառ հայրապետն առաջարկում էր բնակիչների համար բնակարաններ կառուցել քաղաքի` նրանց ուզած վայրում և այդ երկու շենքերը հանել հրապարակից` եկեղեցիները տեսանելի դարձնելու համար:

…Երբ 1989-ի դեկտեմբերին վեհափառն այցելեց Գյումրի, տեսավ քանդված այն նույն շենքերը, որոնց տեղափոխման խնդիր էր առաջադրել ժամանակին, ցավագին ափսոսանքով ասաց. «Մենք այս ճանապարհը չէինք ուզում` սա դաժան իրողություն է»:

Վեհափառը, բնականաբար, քաջածանոթ էր երկու եկեղեցիների կառուցման պատմությանը, և ինքն էլ հաճախ զուգահեռումը կատարում էր, շեշտելով Թադևոս Անդիկյանի և Մանուկ Պետրոսյանի մեծ դերը և նրանց նախանձախնդիր վերաբերմունքը` հայրենի քաղաքում էլ ունենալու «Անիի զմայլելի կոթողի նմանակը»: Այդ տարիներին էր, որ վեհափառն այցելեց Ախուրյանի ձախափնյա բարձունք` սահմանի այս կողմից դիտելու Անին, ի մասնավոր` հանդիպակաց բարձունքին վիրավոր, բայց և վեհորեն հառնած Մայր եկեղեցին: Վեհափառին ուղեկցում էին հոգևորականներ Շիրակի թեմից և աշխարհական ուխտավորներ: Բարձունքից գերյալ Ամենափրկիչը դիտող վեհափառը խնդրեց իրեն մի պահ մենակ թողնել: Բոլորը մի քանի քայլ հետ քաշվեցին: Ի՜նչ խորհրդավոր պահ էր. մայրամուտին հասնող արևի շողերից բարձունքին կանգնած ուխտավորների ստվերները երկարել-անցել էին ձորը` ուղիղ դեպի հազար տեղից վիրավոր Մայր եկեղեցին, ասես ուր որ է մի երևակայական կամուրջ պիտի ձգվի, և ուխտավորներն Ախուրյանի այս ափից պիտի հասնեն այնտեղ` իրենց աղոթքն անելու փառավորյալ Կաթողիկեի կամարների տակ: Ձորով բաժանված բարձունքներում երկու վեհություն էին` աղոթքի կարոտ Մայր եկեղեցին այն կողմում' գմբեթազուրկ, ճաքած պատերով, վիրավո՜ր, վիրավո՜ր, և այդ սրբալույս ժողովարանն իր իրական տիրոջ գիրկը բերելու աղերս-աղոթքով առ Աստված դիմող վեհափառը` այս կողմում: Աղոթքը շարունակվեց այնքան, մինչև որ վերջալույսի շողերը եկեղեցու վիրավոր դիմապատի վրայով դանդաղ սահելով իջան, ու ստվերներն իրենցով ծածկեցին մենակ ու անօգնական մնացած հայ ճարտարապետության հազարամյա փառքի վկային:

1903 թվականին, լինելով Անիում, Լեոն շատ գեղեցիկ է բնութագրել Անիի Մայր եկեղեցին. 

«Աղետների քաղաքի այս հրաշագեղ թագուհին»: Այն 989թ. սկսել է կառուցել Սմբատ Երկրորդ թագավորը, իսկ 1001թ. ավարտել է Գագիկ Առաջին թագավորը: Ճակատային մասով դեպի Ախուրյան գետը' եկեղեցին հոյակապ դիրք ունի և շատ պարզ երևում է նաև գետի այս ափից, այսպես ասած, «մեր կողմից»: Ճիշտ այդ եկեղեցու նմանակը կառուցվել է Գյումրիում:

շարունակելի

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված