Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Էդուարդ Աղայան - 100

Գիտություն և Մշակույթ

Ավագ և միջին սերնդի մտավորականներից ո՞վ չի հիշում բնության կողմից շռայլորեն օժտված, բարձրահասակ, թիկնեղ, արդեն սպիտակած, փարթամ մազերը կողքի սանրած, ավանդական ծխամորճը ատամների արանքում սեղմած, բարի ու խելացի ժպիտը դեմքին, գեղեցկադեմ ու առինքնող, իր շրջապատի մարդկանց, ուսանողների, ասպիրանտների և իր ընկերների ջերմ սերն ու ակնածանքը վայելող, իր ներկայությամբ շրջապատին հաճելի տրամադրություն պարգևող, Երևանի պետական համալսարանի դասախոս, ակադեմիկոս Էդուարդ Բագրատի Աղայանին՝ 20-րդ դարի հայ լեզվաբանության ամենապայծառ դեմքերից մեկին:

Բազմազան ու տարաբնույթ են ակադեմիկոս Աղայանի գիտական, մանկավարժական ու հասարակական գործունեության բնագավառները՝ դասախոսական սիրված ու նվիրյալ աշխատանք, բազմաթիվ ասպիրանտների խորհրդատու և հոգատար գիտական ղեկավար, խիստ ու պահանջկոտ ընդդիմախոս, մի քանի տասնյակ գիտական աշխատությունների ու դասագրքերի հեղինակ, Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության հազարավոր ձեռագիր էջերի խմբագիր, առաջաբաններ գրող ու հրատարակիչ... և այս բոլորի հետ մի շարք վարչական պատասխանատու աշխատանքներ:

Աղայանը իր կյանքի տարբեր տարիներին վարել է տարբեր պաշտոններ, եղել է ՀՍՍՀ լուսավորության նախարարության բուհերի բաժնի վարիչ, ԵՊՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, «Բանբեր Երևանի համալսարան» հանդեսի խմբագիր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախ՝ փոխտնօրեն, ապա՝ ընդհանուր լեզվաբանության բաժնի վարիչ, 30 տարի ղեկավարել է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնը: Տարիներ շարունակ եղել է ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության և հայոց լեզվի գծով գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի նախագահ:

Էդուարդ Աղայանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի երկու գումարումների (1980 և 1985 թթ.) պատգամավոր:

Հայաստանի կառավարությունը, բարձր գնահատելով անխոնջ մտավորականի գիտամանկավարժական ու վարչահասարակական գործունեությունը, նրան շնորհել է Գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչում և պարգևատրել է Աշխատանքային արիության և Խաչատուր Աբովյանի անվան մեդալներով ու մի քանի պատվոգրերով:

Գիտական կադրեր պատրաստելու և լեզվաբանությանը մատուցած մեծ ծառայությունների համար ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1983 թ. Էդուարդ Բագրատի Աղայանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 16-ին Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ տարածքի` Զանգեզուրի ամենահարավի՝ Մեղրի քաղաքատիպ ավանում: Մեկ տարեկան տղային հայրը հաճախ էր նստեցնում ծնկներին ու նրա համար ծնկծնկացնում հորից ժառանգություն մնացած թառը, իսկ մայրը՝ Շուշանիկը, կամացուկ դնդնում էր անուշ մեղեդիներ: Ահա այդ ընտանիքից է, որ Աղայանի մեջ առաջացել է մեծ սեր թառի ու երգի նկատմամբ, որոնց նա սիրահարված մնաց մինչև կյանքի վերջը՝ 1991 թ. դեկտեմբերի 29: Փոքրիկ Էդուարդը շատ քիչ վայելեց հոր ներկայությունը, 1914 թ. նրան զորակոչեցին բանակ, և այլևս չվերադարձավ: Տեղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո, 1930-ին ընդունվում է տեղի կոլտնտեսային ուսումնարան՝ՙ միաժամանակ աշխատելով Մեղրու «Նոր կյանք» կոլտնտեսությունում՝ որպես հաշվապահ, 1932-33 թթ. աշխատում է Լիճք գյուղի 7-ամյա դպրոցում որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ: Այդ դպրոցն այժմ կոչվում է Էդուարդ Աղայանի անունով:

Աղայանը սիրում էր աշակերտներին ու դպրոցական կյանքը, հենց դա էլ նրան բերում է Երևանի պետական համալսարան: 1933-ին նա համալսարանի պատմագրական ֆակուլտետի ուսանող էր և հենց առաջին կուրսից աչքի էր ընկել լեզուների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ, որը չի վրիպել աշխարհահռչակ լեզվաբան, համալսարանի պրոֆեսոր Հրաչյա Աճառյանի ուշադրությունից: Նրան էլ Աճառյանն ընտրում է որպես իր ձեռագրերի խմբագրի ու հրատարակչի: Եվ Աղայանը եղավ ու մնաց Աճառյանի ձեռագրերի և կիսատ թողած գործերի խմբագիրն ու հրատարակիչը: Ահա դրան՝ՙ «Հայոց լեզվի պատմություն», 2-րդ հատոր, «Լիակատար քերականություն հայոց լեզվի», 8 հատորներ, «Քննություն Վանի բարբառի», «Արմատական բառարան», 4 հատոր, «Կյանքիս հուշերից» և «Հայոց գրերը»:

Համալսարանում ուսումնառության առաջին իսկ տարիներից դրսևորվում են Աղայանի արտակարգ ընդունակությունները: Այստեղ էլ նա պաշտպանում է թեկնածուակա՝ՙ «Մեղրու բարբառը» (1941) և դոկտորական՝ «Հայ լեզվաբանության պատմություն» (1945) ատենախոսությունները:

Բազմազան է ակադեմիկոս Աղայանի հետաքրքրությունների շրջանակ՝ՙ ընդհանուր լեզվաբանություն, հայոց լեզվի պատմություն, քերականություն, բարբառագիտություն, համեմատական քերականություն, բառարանագիտություն և այլն:

Այս բոլոր բնագավառներում մեծ գիտնականը լուրջ ներդրումներ կատարեց՝ նրա շատ աշխատություններ դարձան բուհական դասագրքեր և մինչև օրս գրեթե անփոփոխ ծառայում են այդ նպատակին: Դրանցից առաջինը «Լեզվաբանության ներածություն» դասագիրքն է, որի առաջին հրատարակությունը տեղի ունեցավ 1947-ին, ապա, վերամշակվելով, ունեցավ 4 հրատարակություն վերջինը՝ «Լեզվաբանության հիմունքներ» վերնագրովՙ 1987 թ. (736 էջ), լույս տեսավ նաև ռուսերեն և մուտք գործեց ԽՍՀՄ-ի բոլոր բուհերը՝ որպես հիմնական դասագիրք:

1967-ին լույս տեսավ նրա «Հայերենի հոլովումը և խոնարհումը», «Գրաբարի քերականությունը» (1964), «Ընդհանուր և հայկական բառագիտություն» (1984), «Հայոց լեզու» (բուհական դասագիրք), «Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ», «Տերմինաբանություն» և բազմաթիվ այլ գրքեր ու հոդվածներ, որոնց թիվը հասնում է 164-ի, իսկ խմբագրած աշխատանքների թիվը՝ 42-ի (տե՛ս Խ. Բադիկյան, «Էդուարդ Աղայան» (կյանքը և գործը), Եր. «Մանմար» հրատ., 2010 թ., էջ 154-167):

Աղայանի կարապի երգը «Լեզվաբանական հետազոտություններ» ժողովածուն է (420 էջ), որը լույս է տեսել հետմահու՝ 2003 թ., ԵՊՀ հրատարակչության կողմից:

Էդուարդ Աղայանի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին պետք է համարել հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից ամենօրյա օգտագործվող «Արդի հայերենի բացատրական բառարանը», այն 400 տարվա հայ տպագիր բառարանագրության մեջ ամենահարուստն է, պարունակում է 135 600 բառ և 11 000 դարձվածային միավոր: Բառարանը չափազանց հարուստ է նորաբանություններով, դրանց թիվն անցնում է 15 հազարից, շատ հարուստ է նաև բառերի բազմիմաստությամբ և ստուգաբանություններով: Ծանրաբեռնված չէ հնաբանություններով ու բարբառային բառերով: Բառարանի վրա Աղայանն աշխատել է 20 տարի (1955-1975 թթ.):

Ակադեմիկոս Էդուարդ Բագրատի Աղայանը՝ հայ լեզվաբանական մտքի ամենապայծառ դեմքերից մեկը, հավերժ կապրի իր ժողովրդի հետ:

 

 Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված