Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հուլիսի 10-ին մահացել է հայ հասարակական գործիչ, բարեգործ Ալեք Մանուկյանը

Գիտություն և Մշակույթ

 Ալեք Թագավորի Մանուկյան (1901, Զմյուռնիա, Օսմանյան Թուրքիա - Հուլիսի 10, 1996, Դետրոյթ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող: ՀՀ ազգային հերոս (1994):

1920-ից ապրել է ԱՄՆ-ում, 1924-ից` հաստատվել Դետրոյթում: 1930-ից անդամագրվել է ՀԲԸՄ-ին: 1953-89-ին` ՀԲԸՄ կենտր. Վարչական ժողովի նախագահ, 1970-ից` ցկյանս նախագահ, 1989-ից` ցնկյանս պատվավոր նախագահ: 1929-ին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող  (Մասկո) միջազգային ընկերության: Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայմանն ու ամրապնդմանը: 1994-ին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման:

 Ամեն երկիր հզոր է արժանավոր զավակներով ու նրանց սնած, ուժ տված հողով: Ցավոք, հայոց հողն այսօր դատապարտված է իր գրկի մեջ առնել օտարի հողում ապրած հայրենանվեր զավակների աճյունները միայն: Այս տարվա հուլիսի 17-ը հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց ևս երկու զավակների ուշացած «վերադարձով», երբ հեռավոր Դետրոյթից Սբ Էջմիածին տեղափոխվեցին հայ բարերարներ Ալեք Մանուկյանի և նրա կնոջ` Մարի Մանուկյանի աճյունները` վերաանթեղվելու իրենց անունը կրող գանձատան բակում: Մահը նրանց ֆիզիկապես մոտեցրեց իրենց հողին, սակայն կյանքի օրոք այս հրաշալի անձնավորությունները երբեք հոգուց ու մտքից չհանեցին Հայաստանը և իրենց ողջ կյանքն ու կարողությունը ներդրեցին հայապահպանման գործին թե սփյուռքում, թե Հայաստանում:

Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր: Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր` հարգված ու ձեռներեց մի մարդ, ով ընտանիքը պահում էր հացահատիկի առևտրով: Տղան սկզբնական շրջանում օգնում էր հորը` համատեղելով ուսումն ու աշխատանքը: Դեռ դպոցական տարիքից աչքի էր ընկնում հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ ու հայրենասիրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան հայ ժողովրդի ողբերգական էջին, երբ թուրքի յաթաղանից հալածված` բազմաթիվ հայեր լքեցին հայրենիքը ու ապաստան գտան օտար ափերում: Երբ 1915 թ. սարսափելի եղեռնից հետո հայերի համար հայրենիքում մնալը վտանգավոր դարձավ, թերևս միայն Թագվորի հեղինակությունն ու հարգանքը կարողացան նրա ընտանիքը զերծ պահել թուրքերի ոտնձգությունից: Սակայն երաշխիք չկար, որ մի օր նաև նրանք չէին դառնա դավադիրների զոհը: Ուստի 1920 թ. 19-ամյա Ալեքն ընդամենը մի քանի տասնյակ դոլար գրպանում, շատ շատերի հետ բռնում է պանդխտության ճանապարհը, դեպի ԱՄՆ` երկիր, որտեղ ոչ միայն ապահով էր, այլև երազանքներն իրականացնելու առումով հեռանկարային:

Հետագայում նրան են միանում ընտանիքի մյուս անդամները: Սկզբնական շրջանում նա հաստատվում է Բրիջպորտում (Կոնեկտիկուտ), որտեղ որպես բանվոր աշխատանքի է անցնում գործարաններից մեկում, միաժամանակ գումար վաստակում մեծահասակների համար երեկոյան հայոց լեզվի դասընթացներ կազմակերպելով: Սակայն դա չի բավարարում ապագա գործարարին և քաղաքից քաղաք տեղափոխվելով` 1924 թվականին նա ընտանիքի հետ վերջնականապես հաստատվում է Դետրոյթում` աշխատանքի անցնելով մեքենաշինական մի ընկերությունում: Եռանդուն երիտասարդը Ամերիկա էր մեկնել սեփական գործը հիմնելու և ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու փափագով: Նոր երկրին, նոր միջավայրին ու նոր բարքերին Մանուկյանը նախանձելի արագությամբ է ընտելանում և շնորհիվ իր խելքի ու աշխատասիրության` 1929 թվականին, երբ ողջ Ամերիկան հազարավոր փորձառու և հաջողակ ընկերությունների կործանման պատճառ դարձած մեծ ճգնաժամի մեջ էր, հիմնում է ավտոմեքենաների մասեր արտադրող սեփական «Մասքո» ընկերությունը: Այն բարգավաճում է և շուտով շահույթ ապահովում գործարանատիրոջը: Այդ ընթացքում երիտասարդ Մանուկյանն ամուսնանում է Մարիի հետ` ողջ կյանքում հանձին նրա` կողքին ունենալով հավատարիմ ու նվիրված, խելացի և բարեսիրտ ընկերուհու և կյանքի ուղեկցի: Սակայն միայն գործերի հաջող ընթացքը, անձնական երջանկությունը և ընտանիքի բարօրությունը չէին բավարարում Ալեքի հոգևոր պահանջները: Նա սրտացավությամբ էր նկատում, որ հայրենակիցները օտարի երկրում կանգնած են ձուլման եզրին: Հայապահպանման գործին ծառայելու և սփյուռքահայերին բաժին ընկած փորձությունները թեթևացնելու բուռն ձգտումով նա 1930-ին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը` մեծ առաքելություն դնելով իր ուսերին և ողջ պատասխանատվությամբ ու հետևողականությամբ լծվելով այդ գործին, ինչպես նաև չմոռանալով իր գումարները կրկնապատկելու մասին, ինչն այնքան անհրաժեշտ էր հայապահպանության համար մղվող պայքարում: Հետագայում վերհիշելով այդ տարիները` Մանուկյանն ասում էր. «Որոշ ժամանակ անց ցանկացա ընդարձակել գործս և մեկ միջոց ունեի` գործիս բաժնեթղթերը ծախել հանրության, և ես առաջին հայ արդյունաբերողն եմ ԱՄՆ-ում, որ սակարանում ծախեց մեծ քանակությամբ արժեթղթեր: Տղաս ծնվեց, և ես այնքան էի գործով զբաղված, որ նրան կարողացա տեսնել շաբաթվա վերջում` 6 օր անց: Ահա այդպիսի դաժան մրցակցություն էր շուրջս»:

«Մասքոյի» շահույթն սկսեց կտրուկ աճել երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ արտադրանքի վաճառքի ծավալներն առաջին անգամ գերազանցեցին մեկ միլիոն դոլարը: «Մասքոն» հայի հիմնած առաջին արդյունաբերական ձեռնարկությունն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել: Այսօր Մանուկյանի հիմնած ընկերությունը ընդգրկված է ԱՄՆ-ի ամենախոշոր ձեռնարկությունների ցուցակում:

Ամենակարևորը սակայն այն է, որ ընկերության հաջողություններն ու շահույթները հնարավորություն տվեցին հայ բարերարին իրականացնել բազմապիսի հայանպաստ ծրագրեր. միայն այդ դեպքում էր նա իրեն լիարժեք զգում, հասկանում, որ զուր չի ապրում: «Ինձի համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան մը կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:

Երբ 1953 թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ նախագահ` ավելի է ընդլայնում իր բարեգործությունների սահմանները, որոնք իրագործելու համար անգամ շրջանառության մեջ է դնում սեփական գործից ստացված խոշոր շահույթները: Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ արտաբերած ելույթն ըստ էության կանխորոշում է նրա հետագա գործունեության ընթացքը. «Իմ երազս է Միության նյութական միջոցները բազմացնել. որպեսզի շատ մը կենսական պետքեր, որոնց մանրամասնության մեջ չեմ մտներ, բայց որոնց գլուխը կը գտնվի մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը, չանտեսվին այլևս»: Ալեք Մանուկյանի դերը ՀԲԸ Միության պատմության մեջ բացառիկ էր: Նա այդ կազմակերպությունը ղեկավարեց 36 տարի, և այդ ընթացքում Միությունը ԱՄՆ-ի ամենախոշոր և արդյունավետ գործող բարեգործական կազմակերպություններից էր համարվում: Որպես վկայություն` բավական է հիշատակել, որ 1952 թվականին, երբ Մանուկյանը դեռ Միության նախագահ չէր ընտրվել, հիմնադրամները 95-ն էին` 7 մլն 4 հարյուր հազար ընդհանուր գումարով. 1989 թվականին, երբ նա հեռացավ իր պաշտոնից, հիմնադրամների թիվն արդեն 465 էր, իսկ գումարը` 98 մլն 5 հարյուր հազար դոլար: 1970 թվականին 17-ամյա ղեկավարումից հետո, որի ընթացքում ՀԲԸՄ ներդրումները 8 մլն-ից աճում են մինչև 50 մլն, Մանուկյանն ընտրվում է ընկերության ցկյանս նախագահ:

Ալեք Մանուկյանի բարեգործությունը միայն հայկական գաղթօջախներով չի սահմանափակվել: Իր հարգանքի տուրքը մատուցելով հյուրընկալներին' նա օգնություն է հատկացրել նաև օտարերկրյա մի շարք հիվանդանոցների, գրադարանների, համալսարանների ու դպրոցների: Իր այդ մարդասիրական գործունեության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, շքանշանների ու կոչումների:

1989 թվականի օգոստոսին ՀԲԸ Միության 5-րդ նախագահ Ալեք Մանուկյանը Կենտրոնական վարչությանը նամակ է հղում, որով հրաժարվում է Միության նախագահությունից` պատճառաբանելով, որ տարիքի բերումով «իր ուժերը չէին թույլատրեր 21-րդ դարու պարտավորությունները դիմագրավելու ոստումը կատարելու»: Հոր հրաժարականից հետո Միության նախագահությունը ստանձնում է դուստրը` Լուիզ Սիմոն Մանուկյանը:

Ալեք Մանուկյանի կյանքն ու գործունեությունը իր ընտանիքին, ժողովրդին ու հայրենիքին նվիրվածության բացառիկ դրսևորում էր: Ահա ինչու մահից հետո անգամ նրա աշխարհիկ գործերը շարունակվում են շնորհիվ իր երախտապարտ զավակների` Լուիզ Սիմոնի և Ռիչարդ Մանուկյանի: «Վերադառնալով» հայրենիք` մեծագույն բարերարը ստանձնեց վերջին առաքելությունը` իր ներկայությամբ և օրինակով հայ ժողովրդի ունևոր զավակներին ապացուցեց, որ սեփական հարստությունը իմաստ և արժեք է ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է ուրիշներին երջանկացնելու և սատարելու համար:

Աղբյուրը` hayernaysor.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված