Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հուլիսի 10-ին մահացել է ղրղզ արձակագիր Չինգիզ Այթմատովը

Գիտություն և Մշակույթ

Չինգիզ Այթմատով ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 12-ին, Ղրղզստանի Շեքրիր աուլում։ 1937-ին հայրը, որը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվեց, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում (դա Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին, երբ տղամարդկանց մեծ մասը ռազմաճակատում էր)` լուծելով գյուղի ամենածանր խնդիրները։

Ութերորդ դասարանն ավարտելով' Չինգիզն ընդունվում է Ջամբուլի կենդանաբանական տեխնիկումը։ 1952-ին հրատարակում է առաջին պատմվածքները, որոնք գրված էին ղրղզերեն։ 1953-ին Ֆրունզեում ավարտում է Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958-ին գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Նրա պատմվածքներն ու վիպակները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովիյ միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք` ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները, այդ տարի հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։

1963-ին տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն` երեք վիպակով։ Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան շքանշանի։

Մինչև 1965-ը Այթմատովը գրում է ղրղզերեն։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը' «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980-ին, իսկ 1988-ին լույս է տեսնում նրա հանրահայտ' «Կառափնարան» վեպը։

1988-91-ին եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։

1990-94-ին եղել է ԽՍՀՄ, այնուհետև` Ռուսաստանի դեսպանը Լյուքսենբուրգում։ 1994-ից մինչև 2008-ի մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում։

Այթմատովի գործերը հրատարակվել են 1952 թ-ից. ճանաչվել է «Ջամիլյա» (1958 թ.) պատմվածքով, որտեղ ներկայացրել է կնոջ՝ փորձությունների դիմացած սերը, արծարծել նրա հասարակական գործունեության և իրավահավասարության հարցեր: 1960-ական թվականներից ստեղծագործել է ռուսերեն:

Այթմատովի հերոսներն ուժեղ են` օժտված մարդկային բարձր արժանիքներով, չեն հանդուրժում սուտը, կեղծիքն ու անարդարությունը: «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով» (1977 թ.) վիպակում պատկերել է մեծահասակների հետ առաջին անգամ բաց ծով դուրս եկած տղայի՝ Կիրիսկի ապրումներն ու փորձությունները: Այս և մյուս՝ «Մայրական դաշտ», «Առաջին ուսուցիչը» (1962 թ.), «Սպիտակ շոգենավը» (1970 թ.) վիպակների թեման ավագների պատասխանատվությունն է ապագա սերունդների ճակատագրի նկատմամբ:

«Մայրական դաշտ» կենսագրական վիպակում Այթմատովը պատկերել է 1937 թ-ին ստալինյան բռնարարքների ժամանակ իր ապրած տառապալի կյանքը: Նա ջերմությամբ ու սիրով է կերտել մոր կերպարը, որը հավասարազոր է համաշխարհային գրականության մեջ ստեղծված նմանօրինակ կերպարներին: «Սպիտակ շոգենավը» վիպակում շեշտված է բարու հաղթանակը չարի նկատմամբ: Այթմատովի «Մնաս բարով, իմ Գյուլսարի» (1966 թ.), «Բարդի իմ` կարմիր գլխաշորով» (1961 թ.) վիպակներն առանձնանում են անկեղծությամբ, թարմությամբ ու բանաստեղծական շնչով:

Այթմատովին համաշխարհային հռչակ է բերել «Եվ դարից երկար ձգվում է օրը» (1980 թ.) վեպը, որտեղ ներկայացրել է Բորանլի Եդիգեյի ապրած կյանքը` աշխարհը դիտելով նրա` իսկական աշխատավորի ճակատագրի միջով: Վեպում գրողը շոշափել է մանկուրտի' հիշողությունից զրկված մարդու խնդիրը. առանց հիշողության մարդը ոչ միայն դուրս է մնում հասարակության զարգացման ընթացքից, այլև վտանգավոր է հասարակության համար:

1986 թ-ին լույս տեսած «Կառափնարան» վեպը նոր խոսք էր ռուս գրականության մեջ: Վեպում ներքին ամուր կապով միահյուսված են Ավդիա Կալիստրատովի և բնության գրկում ազատ ապրող գայլերի պատմությունները, շեշտվում է այն ցավոտ իրողությունը, որ բնության մեջ «անարդարություն գոյություն չունի, այն լինում է միայն մարդկանց մեջ և սերում է մարդկանցից»: Վեպում գրողը ժամանակի համար աննախադեպ և անսովոր խիզախությամբ կանխագուշակել է խորհրդային հասարակարգի փլուզումը, ցույց տվել նրա հիվանդ ու խոցելի կողմերը:

Այթմատովը լույս է ընծայել նաև «Ուղտի աչքը» (1962 թ.) վիպակների և պատմվածքների ժողովածուն, «Կասանդրայի խարանը» (1996 թ.) և այլ վեպեր: Այթմատովի գրական բարձրարժեք ստեղծագործությունները, որոնցում արծարծված են հավերժական հարցեր մարդու հոգու, զգացմունքների ու խղճի մասին, արժանացել են համաշխարհային ճանաչման:

Մահացել է 2008 թ. հուլիսի 10-ին` Նյուրնբերգում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված