Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Չեկայի բանտերից մեկում գնդակահարեցին հայ գրականության հսկաներից մեկին

Գիտություն և Մշակույթ

1937 թուականի 8 Յուլիսի վրայ, որ սեւ էջերէն մէկն է Ստալինեան արհաւիրքի տարիներուն։ Այդ օրը, Չեկայի բանտերէն մէկուն մէջ, խորհրդայինները որոշեցին գնդակահարել հայ գրականութեան հսկաներէն Ակսէլ Բակունցը։

Հայկական Արձակի մեծագոյն վարպետներէն է Բակունց, որ իր սերնդակիցին` հայկական Բանաստեղծութեան հանճարեղ դէմքերէն Եղիշէ Չարենցի հետ միասին ու գործակցաբար, նոր դարաշրջան բացին հայ գրականութեան առջեւ, այսպէս կոչուած խորհրդահայ մշակոյթը ազգային հուն բերելու գործին մէջ պատմակշիռ ներդրում ունենալով։
Բայց ազգային ինքնահաստատման նոյն այդ ներդրումին համար միեւնոյն ողբերգական վախճանը ունեցան հայ ժողովուրդին Փառքին ու Հպարտութեան զոյգ կերտիչները։ Զոհ գացին պոլշեւիզմի ձեռնարկած մշակութասպան եղեռնին, որ իբրեւ անջնջելի Ամօթ յաւէտ խարանուած պիտի մնայ պոլշեւիզմի ճակտին։

Այսօր սնանկացած, դատապարտուած ու պատմութեան փոսը նետուած է պոլշեւիզմը, իսկ Չարենցն ու Բակունցը՝ ամբողջ սերունդ մը շնչաւորած իրենց անմահ գրականութեամբ, ոչ միայն կը շարունակեն լուսաւորել մեր սերունդներու ոգեղէն աշխարհը, այլեւ՝ իբրեւ յաւէտ ճառագայթող աստղեր, կը պսպղան հայ մշակոյթի բազմադարեան հարստութեան երկնակամարին վրայ։

Հայոց բնաշխարհի եւ յուզաշխարհի գեղեցկութիւններուն ու խորհուրդներուն, երազներուն եւ տենչերուն, աւանդութեանց ու նորարար երկունքին մեծ նկարիչն ու երգիչը եղաւ Ակսէլ Բակունց։ Հայկական Արձակը յատկապէս Բակունցի գրչով նուաճեց պարզութեան եւ խտութեան, պատկերաւոր գեղեցկութեան եւ խոհական ընդգրկումի եզակի բարձունք մը՝ ժամանակներէն վեր բարձրացող եւ յաւերժի ուղին լուսավորող ինքնատիպ գագաթ մը դառնալով ոչ միայն արեւելահայ, այլեւ ամբողջ հայ արձակագրութեան անեզր աշխարհին մէջ։

Թէեւ Զանգեզուրի զաւակ էր, բայց արմատներով Ալեքսանդրապոլէն մինչեւ Սասուն կերկարէին աւազանի անունով Ալեքսանդր Ստեփանի Թեւոսեանի ոգեղէն ակունքները։ Հանրագիտական տեղեկութեանց համաձայն՝ հօր տոհմական մականունը Բէգունց էր, որմէ ալ առաջացաւ իր Բակունց գրչանունը։ Երբ ծնած է Բակունց, արդէն Գորիս հաստատուած իր հօր ալեքսանդրապոլցի ընկերները նուէրներ ուղարկած են արու զաւակով բախտաւորուած Ստեփանին՝ նաեւ խնդրելով, որ որդուն անունը Ալեքսանդր դնէ ի պատիւ իրենց քաղաքին։ Ալեքսանդրապոլցի Ստեփանը ընդառաջեց իր ընկերներու խնդրանքին։ Սակայն Ալեքսանդր անունը երկար կեանք չունեցաւ, որովհետեւ պատանեկան տարիներուն Բակունցը ստանձնած էր նորուեկիացի թատերագիր Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» գործին հերոսներէն մէկուն‘ Ակսէլի դերը եւ ընկերները, այդ օրէն սկսեալ, Ալեքսանդրի փոխարէն սկսան Ակսէլ կանչել զինք, մինչեւ որ ինք եւս, Ալեքսանդր անունը մոռացութեան տուած, ընդունեց գրական աշխարհ մուտք գործել Ակսէլ Բակունց անունով։

Ծնած էր 1899-ի Յունիս 13ին, Գորիս՝ հայոց Զանգեզուր աշխարհի բնական գեղեցկութեան եւ խորհրդաւորութեան ծոցին մէջ։ Գորիսի ծխական դպրոցը աւարտելէ ետք, 1910-ին ընդունուեցաւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը, ուր եօթը տարի ոչ միայն աշակերտեց ժամանակի հայ դպրութեան վաւերական բոլոր մեծերուն, այլեւ՝ տիրապետեց հայ ժողովուրդի հոգեմտաւոր հարստութեան ու մշակութային ժառանգութեան, այդ բոլորով հարթելու համար Հայաստանի ու հայ ժողովուրդի դժուարին ուղին դէպի նոր ժամանակներ։
Գէորգեան Ճեմարանի գաղափարաշունչ մթնոլորտը թրծեց նաեւ Բակունցի քաղաքացիական ու ազգային¬քաղաքական ճառագայթող կերպարը՝ իբրեւ հայոց ազգային- ազատագրական շարժման փարած ջերմեռանդ դաշնակցականի, իբրեւ հայոց գիւղական աշխարհի անանց արժէքներու համակարգին պահապանի եւ, միաժամանակ, արդիականացման յառաջապահ դրօշակիրի։ Իբրեւ Հայ Կամաւորական Շարժման զինուորի մասնակցեցաւ 1918-ի Անկախութեան թէժ մարտերուն՝ Կարինէն մինչեւ Կարս եւ Ալեքսանդրապոլ։ Եւ երբ անկախացաւ Հայաստանը եւ մեր ժողովուրդը ամբողջ թափով լծուեցաւ իր ազգային պետականութեան կառուցումին՝ Բակունց վերադարձաւ իր ծննդավայրը եւ ամբողջապէս նուիրուեցաւ ուսուցչութեան՝ նորահաս սերունդին հայոց լեզուն եւ գրականութիւնը, պատմութիւնն ու մշակոյթը սորվեցնելու սրբազան գործին։ Նոյն շրջանին, գրական¬գեղարուեստական իր գործերուն կողքին, Բակունց ձեռնամուխ եղաւ հայ գիւղի ընկերային եւ տնտեսական հոգերն ու ցաւերը դարմանելու, զարգացման ուղին ճշդորոշելու եւ առկայ ապօրինութիւններն ու անարդարութիւնները յաղթահարելու աշխոյժ հրապարակագրութեան։

Խաչատուր Աբովեանի, Միքայէլ Նալբանդեանի եւ Րաֆֆիի ազգային- գաղափարական աւանդին առանձնայատուկ համադրումը կար Բակունցի մէջ, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներուն գրական պայքարի ասպարէզ նետուեցաւ՝ հինի եւ նորի հակադրութիւնն ու բախումը ազգային հունով յառաջ մղելու առաջադրանքով, թէ՛ գեղարուեստական իր գրականութեան, թէ՛ հրապարակագրութեան մէջ հետեւողականօրէն շեշտելով դարերով պահպանուած լաւն ու գեղեցիկը, արդարն ու մարդկայինը պահպանելու եւ նորոգելու, արդիական շունչով զարգացնելու հրամայականը։ Այդ մղումով էր, նաեւ, որ Բակունց 1920-ին գնաց Խարկով՝ բարձրագոյն ուսման տիրանալու եւ գիւղատնտեսութեան մէջ մասնագիտանալու որոշումով։ 1923-ին, ուսումը աւարտելով, ան վերադարձաւ Զանգեզուր, ուր եւ ստանձնեց գիւղատնտեսութեան մէջ պատասխանատու պաշտօն։

Բակունց սկսաւ գրել կանուխ տարիքէն։ 1915-ին, Շուշիի «Փայլակ» թերթին մէջ, լոյս տեսաւ Գորիսի քաղաքապետին անօրինութիւնները քննադատող իր ակնարկը, ինչ որ սկիզբը դրաւ բակունցեան ժառանգութեան հիմնական ուղղութիւններէն մէկուն, որ հայ գիւղին, հայ գեղջուկին եւ գիւղատնտեսութեան պաշտպանութիւնը եղաւ, աւանդականն ու արդիականը համադրաբար զարգացնելու առաջադրանքով։ Այդ ուղղութեան ծնունդ եղան 1920-ականներու առաջին կիսուն, Թիֆլիսի «Մարտակոչ» եւ Երեւանի «Խորհրդային Հայաստան» թերթերուն մէջ իր ստորագրած հրապարակագրական էջերը՝ «Մեր գիւղերում», «Գաւառական նամականի» եւ «Նամակներ՝ գիւղից» խորագիրը կրող շարքերով։

Նաեւ հայ ազգային-քաղաքական թեմաներով եւ հայկական ազատամարտի ներշնչումով յատկանշուեցաւ Բակունցի հրապարակագրութիւնը։ 1918-ին, Երեւանի «Ժողովուրդ» թերթի էջերուն, ան հրատարակեց Անկախութեան պայքարէն ներշնչուած պատերազմական իր ակնարկները, որոնք հետագային իրենց արձագանգը գտան խորհրդային պաշտօնական մտածողութեան մէջ ազգային ուղղութիւնը գտնելու, յայտնաբերելու եւ զարգացնելու Բակունցի հետեւողական ճիգերուն մէջ, որոնց համար ալ իր կեանքով ծանր գին վճարեց հայ արձակագրութեան մեծ վարպետը։
Ակսէլ Բակունցի գրական տաղանդը ռումբի պէս պայթեցաւ 1927-ին՝ «Մթնաձոր» անունով պատմուածքներու իր ժողովածուին հրատարակութեամբ։ Խորհրդային պոլշեւիզմի քանդիչ մոլեգնութեան նորովի բորբոքման տարիներն էին, հինը ամէն գնով մերժելու եւ քանդելու հիւանդագին շրջանն էր եւ, ահա՛, կոմիտասեան շունչով եւ սարեանական գոյներով ողողուած իր արձակով՝ ինչպէս քննդատները պիտի վկայէին տասնամեակներ ետք՝

Բակունց հրապարակ կըիջնէր «յաւիտենական գեղեցկութիւնների կողքին» վարպետօրէն արտայայտելով հայ կեանքի «դառն ու լուռ ցաւերը, որոնք յար ու նման էին աշխարհի ծայրերում ապրող մարդկանց ցաւերին: Նա չէր իդէալականացնում բնաշխարհը, այլ մտահոգ էր բնութեան անզուգական գեղեցկութեան մէջ վեր հանելու ժողովրդի դառը կացութիւնը: Համակիրները շատ էին, բայց քիչ չէին չարախօս թշնամիները: Չարենցը անհանգստացած նախազգուշացնում էր Բակունցին, որ Մթնաձորում չկորցնի իր պայծառ ուղին, փորձի դուրս գալ նոր ուղեծիր.

«Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում
Եւ կարօտ մանկութ հարազատ ձորի,
Աշխատիր, սակայն, որ այդ մութ ձորում
Քո պայծառ ուղին անդարձ չկորի»:

«Բակունցը անյողդողդ էր, հարազատ իր համոզմունքներին, հին արժէքների կողքին դնում էր իր սրբատաշ որմը, նորի իր արարումը: Նա ցանկանում էր ձերբազատուել հողժողկոմատի՝ իր ծառայութիւնից եւ անցնել ստեղծագործական աշխատանքի»:
Եւ իրապէ՛ս մեծ ոստումով Բակունց գրաւեց հայ գրականութեան հրապարակը՝ 1927-1937 տասնամեակին։ «Մթնաձոր»-ին հետեւեցաւ «Յովնաթան Մարք» երգիծական վիպակը, իսկ 1933-ին լոյս տեսաւ «Սեւ Ցելերի սերմնացանը», որ «Մթնաձոր»ով անմահացած հայ արձակւագրութեան անմեռ էջերը հարստացուց նոյնքան եւ աւելի գեղեցիկ՝ անկորնչելի պատմուածքներով։ Բակունց ձեռնարկեց նաեւ շարժանկարի համար բեմագրութեանց։

Խորհրդային իշխանութիւնները կատաղի պայքար ծաւալեցին Բակունցի դէմ, 1936-ին ձերբակալեցին, քանի մը ամիս ամէնէն ահաւոր չարչարանքներու ենթարկեցին հայկական արձակի փառքը մարմնաւորող մեծ գրողին, բայց չկրցան Բակունցին պարտադրել «խոստովանութիւններ» եւ ի վերջոյ կարճատեւ, հազիւ 25 ռոպէ տեւած «դատավարութենէ» մը ետք, մահուան դատապարտեցին եւ Յուլիս 18-ին, գնդակահարումով պոկեցին կեանքի թելը Հայկեան Հանճարը վկայող այս վարպետ արձակագիրին։

Ինչպէս որ «Սովորենք հայերէն» ելեկտրոնային կայքէջի Բակունցի նուիրուած վկայութիւնը կþեզրափակէ, «Դեռեւս 30-ական թուականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաեւ Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էին առել բամբասանքն ու բանսարկութիւնը, ինչպէս ինքն էր գրում՝ զրպարտւում էր «մահացու բոլոր մեղքերի մէջ»: Քաղաքական ծանրագոյն մեղադրանքներ են բարդւում Բակունցի հասցէին. 1936 թուականի Օգոստոսի 9-ին շատերի հետ նաեւ ձերբակալում են նրան: Նոյնն էր մեղադրանքը՝ «հակայեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունէութիւն»: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմէջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնարդարացմանն ուղղուած ճիգերը ապարդիւն են անցնում, իսկ յուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մէկում այսպէ՛ս է ներկայացնում իր հոգեվիճակը. «Ծա՜նր է, շա՜տ ծանր... Մտածում ես մէկ ժամ, երկու, երեք, մէկ օր, երկու օր. մտածում ես յիմարանալու աստիճանի, մինչեւ յիշողութիւնդ փուլ է գալիս եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ. միայն պարզ գիտակցում ես, որ կեանքը մնաց փակ դռների ետեւում... Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու յետոյ, յուսահատւում եմ, գիտակցութիւնս մթագնում է, ջղաձգութիւնները խեղդում են կոկորդս... Ի՞նչ է լինելու ինձ հետ...Գոյութեան միակ նպատակը մնում է գրականութիւնը... Ինձ գրելու եւ կարդալու հնարաւորութի՜ւն տուէք, ինձ գիրք ու մատի՜տ տուէք...»։

Գիրք ու մատիտի աղերսական այդ ճիչը շրթներուն՝ հայ ժողովուրդէն առյաւէտ խլեցին եւ գնդակահարեցին Բակունցին։ Կիսաւարտ մնացին անոր «Խաչատուր Աբովեան» եւ «Կարմրաքար» ծաւալուն գործերը։

Բայց ինչ որ ան հասցուց վերադարձնելու իր ժողովուրդին՝ իրաւամբ անմահներու համաստեղութեան արժանացուց հազիւ 38 տարի ապրած, բայց դարերուն դիմացող արուեստ կերտած Ակսէլ Բակունցին։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված