Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ Գիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. Ամալյան Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե Հովհաննիսյան NBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համար Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 

Ակամա ոճրագործությունս ինչպե՞ս հաշտեցնեմ խղճիս հետ

Գիտություն և Մշակույթ

Ես չգիտեմ, երբեւէ կբացվե՞ն ՊԱԿ-ի արխիվները, արդյո՞ք լույս աշխարհ դուրս կելնեն բոլոր մութ ու զազիր գործերը:
Չգիտեմ նաեւ ո՞վ է կրում կամ ո՞վ պիտի քավի Սիմեոն Կյուլոյի անմեղ արյան մեղքը: Ամեն դեպքում ես իմ բարոյական պարտքն եմ համարում հասարակության դատին հանձնել այս նյութերը, որով գուցե կմեղմեմ մեղքի զգացումի իմ բաժինը, քանի որ այս ոճրագործությունը կատարվել է ակամայից մի ազնիվ մարդու պատճառով, ում ժառանգորդն եմ ես:

...Սփյուռքը մեծ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն էր ցուցաբերում Լեռ Կամսարի գրական ժառանգության նկատմամբ: Սիմոն Վրացյանը տարիներ շարունակ համոզում էր երգիծաբանին գրական արխիվը արտասահման անցկացնել: Այդ նպատկով բանակցում էին նաեւ ռամկավարներ Արտակ Դարբինյանը եւ Հարություն Վարդապետյանը:

Երկար տարիներ հեղինակը չէր համաձայնվում Հայաստանից դուրս հանել ձեռագրերը: Արխիվը արդեն երկու անգամ բռագրավվել էր ՊԱԿ-ի կողմից, եւ նա վախենում էր, որ կարող է լրիվ զրկվել գրական վաստակից: Բացի դրանից, կվտանգվեր նաեւ իր ժառանգների ապահովությունը:

Սակայն հալոցքի տարիներին, երբ թվում էր, թե կա որոշ ազատություն, եւ տեսնելով, որ հայրենիքում ոչ մի կերպ չի կարողանում լույս ընծայել իր քաղաքական սատիրան, նա վերջապես տեղի է տալիս եւ 1961թ. որոշում է որոշ նյութեր տրամադրել բոստոնաբնակ լրագրող, «Ծիրանի գօտի» հանդեսի գլխավոր խմբագիր Սիմեոն Կյուլոյին:

Այդ աղետալի մտահղացման պատճառով տաղանդաշատ լրագրողը վճարում է իր կյանքով, իսկ արդեն հանձնված նյութերը անհետանում են...

Թող այս էջը տուրք լինի Սիմեոն Կյուլոյի լուսավոր հիշատակին եւ որոշ չափով ինչ-որ տեղ թեթեւացնի Լեռ Կամսարի հոգու տառապանքը...

Վանուհի Թովմասյան

Հ.Գ. Բռնադատված գրողների եւ մտավորականների արխիվային նյութերը ՊԱԿ-ը հանձնել է Պետական արխիվ ի պահպանության, բացի Լեռ Կամսարի արխիվից:

Տեսնես, ինչո՞ւ...

... Ասենք, գլխի եմ ընկնում...

Սիմեոն Կյուլո, Բոստոն, 1960 թ.

Ինձի համար շահեկան դարձավ Լեռ Կամսարի ինքնությունը ճշտելու հարցը` մասնավորաբար վերջին հինգեն վեց տարիներու ընթացքին, երբ իմ հարց ու փորձիս մեջ` նկատեցի զիրար հակասող տեղեկություններ, տրված ինձի` պատասխանատու անձերու կողմե:

Բեյրութեն, շատ կարեւոր անձ մը, /Վահե-Վահյան/, որ երկու անգամ Հայաստան գացած էր, կը գրեր ինձի թե Լեռ Կամսարը մեռած էր 1938-ին տարագրության ճամբին, շատ հառաջացած տարիքին մեջ: Ամիսներ վերջ, երբ օր մը կարդացի Սիմոնյանի մեկ հոդվածը, որուն մեջ կը հիշեր, թե Լեռ Կամսարը Երեւանի մեջ էր, եւ «Ոզնի» շաբաթաթերթը կը խմբագրեր, վերոհիշյալ անձին ուշադրության հանձնեցի այս պարագան, ստուգության համար: Շատ քաղաքավարի նամակ մը ստացա իրմեն, ըսելով` թե նորեն Հայաստան հրավիրված է ինք, եւ այս անգամ «ամեն ինչ կը ստուգեմ եւ կը գրեմ քեզի»: Մինչեւ այս տողերս գրելը դեռ ստացած չեմ որեւէ լուր իրմե:

Դիպվածով հանդիպեցա բանաստեղծ Կ. Սիտալին, որ Բոստոն եկած էր խոսելու Ավ. Իսահակյանի 80-ամյակին առթիվ: Երբ վերստին հարցուցի Լեռ Կամսարի մասին, եւ վերոհիշյալ տեղեկությունը հիշեցի, ան սրբագրեց զայն, ըսելով.

- «Ոզնի» թերթին խմբագիրը Լեռ Կամսարը չէ, այլ Էդ. Խոճիկը: Մեղվաբուծություն կընե Լեռ Կամսարը:

- Դուն զինքը տեսա՞ր:

- Ոչ: Գրական ժողով ունեինք, բայց եկած չէր: Եվ երեք ամիս կեցա, սակայն առիթ չեղավ զինքը տեսնելու:

- Ըսել է, թե մեր հանճարեղ երգիծաբա՞նը... գրիչը լքած` մեղուներու հետ կանցունե իր ժամանակը... Ողբալի կացություն է այս...

Հարցուցի իր մասին` Հայաստանեն նոր վերադարձած բանաստեղծ Հակոբ Գույումճյանին: Ան ալ կը կարծեր, թե Լեռ Կամսարը մեռած էր:

Կիպրոսեն ուսուցիչ մը /Ն. Հովհաննէսյան/ կը թղթակցեր հետս: Երբ գրեցի իրեն այս մասին, պատասխանեց, թե ինքը շատ մտերիմ կերպով կը ճանչնար Լեռ Կամսարը, որը մեռած էր 1938-ի տարագրության ճամբին: «Ուրիշ բանի չի հավատաս»:

Ամենեն վերջ, Մարտիրոս Ճավյանի հուղարկավորության օրը` Նյու Յորքեն քաղաքս ժամանած Օգսեն Սարյանին դիմեցի նույն հարցումով: Նոր էր Հայաստանեն վերադարձեր:

Ես տեսա զինքը, պատասխանեց: Ուզեց «Լրաբերին» աշխատակցիլ...

Մինչեւ հիմա ստացածս տեղեկություններուն մեջ` ամենեն ցնցիչը այս էր: Անհավատալի թվալու աստիճան: Հետս կատա՞կ կըներ արդյոք:

Սկեպտիկի մը տոնով հարցուցի դարձյալ.

- Վստա՞հ ես, թե հետդ խոսողը Լեռ Կամսարն էր... Դուն զինքը կը ճանչնա՞ս, եթե դեմդ ելլե:

- Եղբայր, մարդը ինձի ուսուցիչ էր Վանի մեջ. ինպե՞ս չճանչնամ... Ո՞ր մեկ գրագետի մասին կուզես` հարցուր, բոլորն ալ կը ճանչնամ...
Դժբախտաբար, առանձին չէինք Օգսենին հետ. հուղարկավորներով շրջապատված էինք: Շուրջինները տպավորելո՞ւ համար այդպես կըսեր, չհասկցա:

Ճարահատ` նստեցա նամակ մը գրեցի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության նախագահ Բերսաբե Գրիգորյանին, թե Լեռ Կամսարի մասին ուսումնասիրություն մը կուզեմ գրել, անհրաժեշտ է հետեւյալ երեք հարցերու ճշտումը: 1. Ո՞վ է Լեռ Կամսարը: 2. Կապրի՞ ներկայիս, ո՞ղջ է: 3. Ի՞նչ է իր հասցեն:

Բերսաբե Գրիգորյանը փոխանակ նամակիս պատասխանելու, պատշաճ տեսած էր նամակս ուղղակի հանձնել... Լեռ Կամսարին:

Շուտով իրմեն ստացա հետեւյալ նամակը, որ գերագույն հաճույք պատճառեց ինձի, վերջ դնելով փնտրտուքիս:

Հարգելի ընկեր Սիմեոն Կյուլո
30 մայիսի,1960թ.

Դուք Բոստոնից գրած ձեր նամակով Հայաստանի ԱՕԿՍ-ից ուզում եք իմանալ երեք բան իմ մասին.
Ի՞նչ է իսկական «կնքված» անունս:

Ներկայիս ապրո՞ւմ եմ, թե մահացած եմ:

Եթե ողջ եմ` իմ հասցեն:

Երեք շատ բարդ եւ դժվարին հարցեր, որոնց ես ինքս անգամ դժվարանում եմ պատասխանել:

Բայց փորձենք:

Սկսում եմ իմ իսկական անունից:

Ես 1888 թվին աշխարհ գալուց ի վեր կոչվել եմ Արամ Թովմաղյան: 1921 թվին, երբ փաստաթղթերս ներկայացրի վարչություն անձնագիր ստանալու` այնտեղ սխալմամբ Թովմասյան էին նշանակել, եւ ես այս քառասուն տարի է՝ ապրում եմ որպես «վրիպակ» անձ:

Հետագային, տեսնելով, որ սխալ անունով էլ կարելի է շիտակ ապրել, հետեւյալ հարցը ծագեց գլխումս:

Արդյո՞ք ճիշտ պետք է համարել այն, որ մարդիկ իրենց ողջ կյանքում մի անունով ապրեն: Եթե անունը նրա համար է դրվում մարդկանց վրա, որ մեկը մյուսից զանազանենք` չէ՞ որ անհատ մարդն էլ իր կյանքի ընթացքին տարբեր սկզբունքներ է դավանում եւ որպես բարոյական դեմք տարբեր անուններ էլ պիտի կրի:

Քրիստոսի առաքյալներից Պողոսը, օրինակ, քանի քրիստոնեությունը հալածում էր` Սողոս էր կոչվում: Իսկ երբ ինքն էլ հավատացյալ դարձավ` իր Սողոս անունը Պողոսի փոխեց ամենայն իրավամբ:

Հավատացյալն ու անհավատը ինչպե՞ս կարող են միեւնույն անունը կրել:

Ես ինքս մինչեւ 1935 թիվը երբ գրում էի` Լեռ Կամսար էի, բայց դրանից հետո, երբ դադարեցի գրելուց` դարձա Լուռ Կամսար:

Բնական է: Անունը պետք է համապատասխանի կրողի բովանդակությանը, այլապես կասեն` «անունը կա, ամանում չկա»...

Մշտական անուն պետք է դնել մարդու վրա նրա մեռնելուց հետո միայն, եւ այդ պրակտիկան արդեն կիրառվում է մեզանում:

Առաջները մեր պետական գործիչներին անմահացնելու համար կենդանյոք նրանց անունները դրվում էին քաղաqների, գյուղերի եւ կոլխոզ խանութների վրա: Բայց երբ հանկարծ փոխվում էին նրանց քաղաքական համոզմունքները` փոխվում էին նաեւ նրանց անուններով կոչվող քաղաքների անունները` առաջացնելով մեծ տեխնիկական անհարմարություններ: Այդ պատճառով էլ մեր կառավարությունը ընդունեց մի որոշում, ըստ որի մարդիկ անմահանալ կարող են իրենց մահվանից հետո միայն...

Ընկեր Սիմեոն, համոզվեցի՞ք, որ իմ իսկական անվան մասին Հայաստանի ԱՕԿՍ-ը ձեզ ոչինչ ասել չէր կարող:

Հիմա գանք իմ կենդանի կամ մեռած լինելու հարցին:

Մեռա՞ծ եմ ես, թե կենդանի: Ահա ձեզ մի հարց, որին դժվարանում եմ պատասխանել:

Եվ այդ գրողը չի իմանա, եւ ինչ էլ ասեն` նրանց խոսքին մի հավատացեք:

Շատ գրողներ ինքզինքնին կենդանի են հայտարարում, բայց իրապես մեռած են... ընթերցող չունենալու պատճառով:

Այդ մասին հասարակությունը պիտի դատի` գրողն ի՞նչ իմանա:

Մոսկվայում ձմեռ ժամանակ անցորդը չի զգում, թե իր ականջները սառել են, դեմից եկող անցորդն է զգուշացնում.

- Է ՜յ, ընկեր, ականջներդ սառել են...

Գալով ձեր երրորդ հարցին` հասցես, դա էլ շատ սերտ կապված է իմ կենդանի կամ մեռած լինելուս հետ:

Եթե մեռած եմ` հասցես կլինի Երեւանի գերեզմանատուն, իսկ եթե կենդանի եմ` Երեւան, Լենինի պողոտա, համար 15:

Այս երկուսից ընտրեք, որը կուզեք:

Ընկեր Սիմեոն, եթե որոշել եք ուսումնասիրություն գրել իմ մասին, ցանկալի էր, որ ինձ մեռած համարեիք. որովհետեւ կենդանի հեղինակները երբեք չեն արժանանում այն փառքին, ինչի արժանանում են մեռածները:

Խորին հարգանքներով` Լեռ Կամսար, Երեւան

Սիմեոն Կյուլոյին` Բոստոն
1960թ., Երեւան

Հարգելի Սիմեոն Կյուլո, իմ բոստոնաբնակ բարեկամ:

Դուք ձեր նամակում գրում եք` «Կիպրոսից, Սիրիայից հասնող լուրերը ասում են, որ դուք մեռած եք: Հայաստան այցելող էքսկուրսանտներն էլ հակասական տեղեկություններ են տալիս ձեր մասին. մեկն ասում է մեռած է, մյուսը` կենդանի: Սրանով խնդրում եմ անկեղծությամբ ինձ հայտնել. «Դուք մեռա՞ծ եք, թե կենդանի` ինչո՞ւ չեք երեւում մամուլում»:

Դրան ի պատասխան գրում եմ:

Ես կենդանի եմ, բայց այդ ապացուցելու համար ոչ մի «իրեղեն ապացույց» չունեմ: Իմանալով, որ կյանքումս սուտ խոսած չունեմ` պիտի հավատաք իմ բանավոր հավաստիացումներին:

Ես մամուլում երեւալ չեմ կարող, որովհետեւ մամուլի տեսուչ Գեւորգ Հայրյանը չի թողնում: Որսկանի նման ետեւիցս ման է գալիս, որ թերթում երեւամ` իսկույն խփում է: Մի անգամ ինձ «Գրական թերթում» բռնեց, ականջիցս քաշելով տարավ կենտրոնական օրաթերթ «Սովետական Հայաստան», այնտեղ ինձ բոլորի առջեւ «գռեհիկ» անվանեց ու խփեց: Գրողների միությանն էլ հրամայեց ծունկի գալ ու ներողություն խնդրել, իրենց օրգանում իմ ֆելիետոնը տպագրած լինելու համար:

Որ թերթին մոտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս եւ բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում:

Միայն «Ոզնի» երգիծական հանդեսը իր դռան տակից մի անցք է թողել, երբ Գեւորգ Հայրյանը ուրիշ կողմ է նայում` գաղտագողի այդ անցքից ներս եմ սողում, մի ֆելիետոն տպում ու դուրս գալիս փախչում: Որ տեսավ, սեւս կտա:

Այստեղ ես հանդես եմ գալիս ծպտված, Արա Մասյան անվան տակ: Ընթերցողներս կարդում եւ ասում են.

- Սա Արա Մասյանը որքա ՜ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի: Եվ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթվել իմ ընթերցողին եւ ասել.

- Գրկիր ինձ, հենց ես Լեռ Կամսարն եմ...

Այսպիսի զուլում մարդ է այդ Գեւորգ Հայրյանը:

Դուք երեւի տեսած կլինեք նրան. այս ամառ նա Ամերիկա եկավ պտույտի:

Վերադարձին թերթում գրեց իր ճամփորդական տպավորությունները, որոնք ջրիկ լինելու համար ոչ ոք չկարդաց:

Այս «հաջողությունից» խրախուսված նա առանձին գրքով հրատարակեց այն, որ էլ ավելի չկարդան:

Ամբողջ Հայաստանի գրողների բախտը այդ մարդն է տնօրինում: Հիսուն տարվա սիրված գրողին կարող է փոշիացնել, իսկ փոշուց հիսուն տարվա սիրված հեղինակ ստեղծել:

Հարգելի Սիմեոն, ինչո՞ւ մի անգամ Հայաստան չեք գալիս պտույտի: Եթե գաք` կտեսնեք, մեռա՞ծ եմ, թե կենդանի:

Գրում եք` թե ուզում եմ ձեր մասին մի ուսումնասիրություն գրել: Շնորհակալ եմ: Եթե նոր բնակարան ստացած լինեի, այնպե ՜ս կուզենայի ձեզ իմ տանը հյուրասիրել: Կենտկոմի առաջին քարտուղարը սա չորս տարի է խոստանում է, բայց ոչ բնակարան է տալիս, ոչ էլ իմ դիմումին է պատասխանում: Նրանից պատասխան ստանալու համար ուզում եմ դիմել Մոսկվա:

Եթե Մոսկվան էլ չպատասխանեց` ուզեմ-չուզեմ ձեր միջոցով պիտի դիմեմ ՄԱԿ-ին: Իմ հարցը շատ նման է այնտեղ նստած Չան Կայ Շիին, երկուսս էլ կորցրել ենք մեր ոտների տակի հողը:

Նա Չինաստան չունի, ես`բնակարան:

Հարգանքներով` Լեռ Կամսար

Լուսանկարում` Լեռ Կամսար և Սարգիս Կյուլո, 1961 թ.

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական
Ամենադիտված