«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով 

Հայ միջնադարյան և կոմիտասյան երաժշտության մեծ գիտակը՝ Նիկողոս Թահմիզյան

Գիտություն և Մշակույթ

Հայ անվանի երաժշտագետ, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մաշտոցյան Մատենադարանի բազմամյա գիտաշխատակից Նիկողոս Թահմիզյանի վախճանը, որի գույժը վերջերս հայտնի դարձավ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքից, կորստի ցավի հետ, մղում է մեզ մտորելու եւ արժեւորելու այդ մեծ գիտնականի անցած ուղու եւ թողած ժառանգության շուրջ...

Նիկողոս Թահմիզյանը ծնվել է 1926թ. մայիսի 9-ին Աթենքում, հայ տարագիրների ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել էր Աթենքում, այնուհետեւ շարունակել ուսումնառությունը Կիպրոսի Մելգոնեան վարժարանում, իսկ 1946 թ. շատ հայորդիների նման, ընտանիքով ներգաղթել էր Խորհրդային Հայաստան: Եվ ինչպես շնորհալի հայ երիտասարդներից շատերը, Հայրենիքում ստացավ իր բարձրագույն կրթությունը, հաջողությամբ ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը` պրոֆ. Մարգարիտ Հարությունյանի ղեկավարությամբ: Արդեն նրա դիպլոմային աշխատանքը, որը նվիրված էր Հովհաննես Երզնկացու երաժշտատեսական հայացքներին, վկայում էր երիտասարդի գիտական հետաքրքրությունների որոշակի ուղղվածության մասին: Նա շարունակեց իր մասնագիտական կատարելագործումը Լենինգրադի Րիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, աշակերտելով խորհրդային երաժշտագիտության կարկառուն ներկայացուցիչներ` Քրիստոֆըր Կուշնարյանին եւ Յուրի Տյուլինին, դառնալով նրանց արժանի սանը եւ հետեւորդը:

1962թ. պաշտպանեց իր թեկնածուական թեզը` «V-VIII դարերի հայկական երաժշտական մշակույթը» թեմայով:

Բեղուն էին Ն. Թահմիզյանի միտքն ու գրիչը: Վերադառնալով Հայրենիք եւ աշխատանքի անցնելով Մատենադարանում, նա խորամուխ եղավ հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտության պատմության, տեսության եւ գեղագիտության ասպարեզում: Իրար հետեւից նրա գրչի տակից լույս տեսան հոդվածներ, ուսումնասիրություններ, մենագրություններ, առանց որոնց այսօր անհնար է պատկերացնել հայ հոգեւոր երգարվեստի, ինչպես նաեւ' առհասարակ հայ երաժշտության ուսումնասիրությունը: Բավական է հիշատակել 1960-70-ականներին լույս տեսած նրա հիմնական աշխատությունները, որպեսզի պարզ դառնա գիտնականի լայն ընդգրկումը, խորը գիտելիքները, գիտական կարեւոր ընդհանրացումներ կատարելու ունակությունը. «Тамбурист Арутин, Руководство по восточной музыке (Ереван, 1968), Ներսես Շնորհալին` երգահան եւ երաժիշտ» (Երեւան, 1973), իսկ նրա դոկտորական ատենախոսությունը, որը նա պաշտպանեց Մոսկվայում` «Теория музыки в древней Армении» (Ереван, 1977), դարձավ ողջ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում գործող երաժշտագետ-միջնադարագետների եւ արեւելագետների սեղանի գիրքը եւ մնում է այդպիսին առ այսօր: Նա կատարելապես տիրապետում էր գրաբարին, հին եւ նոր հունարենին, թուրքերենին, ռուսերենին եւ եվրոպական լեզուների, ինչը թույլ էր տալիս նրան ազատորեն օգտվելու այլալեզու զանազան աղբյուրներից: Հարգված եւ ցանկալի ընդդիմախոս եւ գիտական ղեկավար էր Ռուսաստանի դաշնության, անդրկովկասյան եւ միջինասիական հանրապետություններում գիտական մասնագիտացված մի քանի խորհուրդների անդամ էր:

Նիկողոս Թահմիզյանի գիտական գործունեությունը կարծես ուղղված էր մեծն Կոմիտասի տեսական աշխատություններում դրույթային ձեւով նշված կետերի լիարժեք գիտական լուսաբանմանն ու մեկնաբանմանը, մի ծրագիր, որին նա հավատարիմ մնաց ամբողջ կյանքում:

Նրա գիտական հետաքրքրությունների կարեւոր մասն էին կազմում խազագիտական ուսումնասիրությունները, հայ երաժշտագիտության ամենաբարդ եւ կնճռոտ բնագավառներից մեկը: Քայլ առ քայլ, փուլ առ փուլ նա փորձում էր քննել հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանության խրթին հարցը, հիմնվելով բազմաթիվ միջնադարյան երաժշտածիսական եւ երգչական մատյանների եւ ժողովածուների մանրակրկիտ հետազոտման վրա: Տարիներ անց, արդեն ԱՄՆ-ում, Ն. Թահմիզյանը ի մի բերեց իր խազագիտական ուսումնասիրությունները՝ հրատարակելով «Արդի խազաբանութիւն» արժեքավոր մենագրությունը (2003): Իսկ մինչ այդ, դեռեւս Հայաստանում, 1985թ. լույս տեսավ նրա կոթողային մենագրություններից մեկը` «Գրիգոր Նարեկացին եւ հայ երաժշտությունը V-XV դարերում», որտեղ իրեն հատուկ խորաթափանցությամբ, պատմամշակութային լայն ետնախորքի վրա, իրենից առաջ եւ հետո տեղի ունեցած երաժշտագեղարվեստական երեւույթների համեմատական քննությամբ, ինչպես Արեւելքում, այնպես էլ' Արեւմուտքում, ներկայացրել էր Գրիգոր Նարեկացուն իբրեւ իր ժամանակի եւ հայկական Վերածնության խոշորագույն երաժիշտ եւ բանաստեղծ:

Նարեկացուն նվիրված մենագրությունից հետո Նիկողոս Թահմիզյանը հրատարակեց XIXդ. Տաճկա-Հայաստանի երեւելի երաժիշտ-տեսաբաններից մեկի` Հակոբոս Այվազյանի Արեւելյան երաժշտության ձեռնարկին նվիրված գիրքը (1989), ըստ արժանվույն գնահատելով այդ երախտավորի վաստակը եւ իրագործելով ձեռնարկի ռուսերեն թարգմանությունը արեւմտահայերենից:

Սակայն 90-ականների դժնդակ իրողությունները, ինչպես նաեւ ընտանեկան հանգամանքները, ստիպեցին նրան մեկնել ԱՄՆ, թողնելով այդքան հարազատ եւ սիրելի Մատենադարանն ու ձեռագրերը...

Հիրավի փնտրված մասնագետ էր Նիկողոս Թահմիզյանը: Նա դասավանդում էր կոնսերվատորիայում եւ այսօր իրեն ենք պարտական, որ 1973 թ. ուսանող երաժշտագետների եւ կոմպոզիտորների համար ուսումնական ծրագրի մեջ մտավ «Հայ միջնադարյան երաժշտության պատմություն եւ տեսություն» (այն ժամանակ արգելված էր «հոգեւոր» բառը) առարկան, որն արդեն ընդլայնված եւ խորացված տեսքով դասավանդվում է առ այսօր: Սերտ կապերի մեջ էր ԳԱ Արվեստի ինստիտուտի հետ, ակտիվորեն գործակցում էր Հայկական Սովետական Հանրագիտարանին, դառնալով նրա մշտական հեղինակներից մեկը եւ անփոխարինելի խորհրդատուն: Սիրով մասնակցում էր Հայաստանի կոմպոզիտորների միության աշխատանքներին: Մասնակցեց բազմաթիվ հանրապետական, համամիութենական եւ հեղինակավոր միջազգային գիտաժողովներին եւ սիմպոզիումներին՝ ամենուրեք արժանանալով բարձր գնահատականի եւ ձեռք բերելով միջազգային ճանաչում: Այսօր էլ գործընկերները տարբեր երկրներում հիշում են նրան խորին ակնածանքով եւ սիրով:

Թեեւ դյուրին չէր նրա համար տեղափոխությունը արտասահման, սակայն այնտեղ էլ Ն. Թահմիզյանը ուժ ունեցավ վերագտնելու իրեն որպես գիտնական եւ շարունակելու իր աշխատանքը, դարձյալ ծառայելով հայրենի մշակույթին եւ երաժշտարվեստին: Արդեն ԱՄՆ- ում, «Դրազարկ» հրատարակչությունում նա լույս ընծայեց «Կոմիտասը եւ հայ ժողովրդի երաժշտական ժառանգութիւնը» (1994), «Արմեն Տիգրանեանը եւ նրա «Անուշ» օպերան» (1995), «Սայաթ-Նովան եւ հայ գուսանաաշուղական երգ-երաժշտութիւնը» (1995), «Տիգրան Չուհաճեան. կեանքը եւ ստեղծագործութիւնը» (1999, նույնը` նաեւ անգլերեն, 2001) հիմնարար մենագրությունները, իսկ նրա վերջին հրատարակված ուսումնասիրությունը եղավ արդեն հիշատակված «Արդի խազաբանութիւն» աշխատությունը:

Այսինքն, Նիկողոս Թահմիզյանն ապրեց իսկական գիտնականի, տիպար հայագետի լիարժեք, լեցուն մի կյանք, թողնելով հարուստ երաժշտագիտական ժառանգություն, որից դեռ երկար են օգտվելու հետագա սերունդների հետազոտողները:
Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի...

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
Ամենադիտված