Այսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Իրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համար Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ) Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 

Սարյանագիտության ոչնչացումը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ազգ» օրաթերթում Յուրի Խաչատրյանի «Սարյանագիտության ոչնչացումը. Սարյա՛ն, Սարյա՛ն... մինչեւ վե՞րջ» հոդվածը:

Դիլետանտիզմը գրավել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները` քաղաքականություն, օրենսդրություն, կրթություն, հասարակական գիտություններ եւ նույնիսկ ճշգրիտ գիտություն: Դիլետանտիզմն իր առաջ բաց արշավարան է գտել ի դեմս լրագրության, գրականագիտության, արվեստաբանության: Գործազրկությունը կամ դրա հեռանկարը, հաճախ նաեւ դյուրին հաջողությունների ձգտող փառասիրությունը մարդկանց հրել է այնպիսի ասպարեզներից ներս, որոնք ոչ մի կապ չունեն իրենց մասնագիտական պատրաստվածության, ճաշակի եւ ուշիմության մակարդակի հետ: Եվ քանի որ մեր պահանջները սովորաբար քնած են կամ հոգնած, դիլետանտներն այդ ասպարեզում իրենց զգում են տեր-տնօրեն ու թելադրում իրենց ներկայությունն ու կամքը անգամ՝ եւս առավել իջեցնելով մակարդակները: Ստացվում է, որ փոխանակ առաջադիմելու եւ հասնելու միջազգային մակարդակներին, պետք է պայքարենք` գոնե նախկին մակարդակները վերականգնելու հույսով: Ահա՛ նման փաստի ու փաստերի դեմ հանդիման է դնում մեզ ստորեւ տպագրվող հոդվածը, որի ընթերցումը, հույս ունենք, չի դիտվի իբրեւ մեկուսի վիճակի ներկայացում, այլ կմղի ընդհանրացումների: Յուրաքանչյուրը` իր բնագավառում:

Որ մեզ հետ, մեր ժողովրդի հետ վատ բան է կատարվում, բացեիբաց երեւում է, ինչպես ասում են, անզեն աչքով էլ: Վատն այն է, որ այդ «վատ»-ը սովորական «վատ» չի, շա՛տ «վատ» է:

Մակերեսային, անտեղյակ, պատահական, պարզապես դիլետանտ մարդիկ, սպառնագին արագությամբ դրության տեր են դառնում (եւ արդեն դարձել են) մշակութային բոլոր ոլորտներում, արվեստի ու գրականության մեջ:

...Հրապարակի վրա է ռուսերեն լեզվով մի գիրք`«Ռուզան Սարյան. Սարյանը եւ Ռուսաստանը» (Երեւան, 2006): Ինձ մնար, ես հրամանով կարգելեի, որ Հայաստանի ռըսախոս ու ռըսագիր հայերը` հայերեն լեզվի ու հայ մշակույթի գրագիտություն չունեցող մարդիկ` քաղքենի մի զանգված, որ այսօր էլ մնում է մեր կյանքի ու մեր մշակույթի մեծագույն վտանգը, մի տող անգամ գրեին հայ գրականության ու արվեստի մասին: Նրանց արածն ու գրածը քանի որ ոչ մի կապ չունի հայոց լեզվի հետ, որ մեր ազգի ինքնության մեծագույն դրսեւորումն է (Վահան Տերյան), ուրեմն եւ կապ չունի հայ գրականության ու մշակույթի հետ: Դա պարզապես աբսուրդ է: Խոսքս, իհարկե, օտարազգի մարդկանց չի վերաբերվում: Բայց սա` դեռ մի կողմ:

Սկսեմ գրքի բովանդակությունից ու կառուցվածքից: 135 էջանոց գրքի միայն 5-47 էջերը զբաղեցնող նյութն է հեղինակել Ռուզան Սարյանը: Եվ այդ էջերն էլ լեցուն են նկարազարդումներով: Գրքի մնացյալ մասը, այսինքն՝ մնացյալ 88 էջը, այլ նյութեր են՝ Սարյանի մասին հուշեր եւ հոդվածներ, Սարյանի գրած եւ ստացած նամակները, Սարյանին նվիրված բանաստեղծություններ եւ այլն: Եվ չնայած դրան, գրքի կազմի ու տիտղոսաթերթի վրա իբրեւ ամբողջ գրքի հեղինակ գրված է «Ռուզան Սարյան»: Սա, մեղմ ասած, անազնիվ ու անպատշաճ բան է: Սա ուղղակի ուրիշների աշխատանքի, այլոց ստեղծագործությունների յուրացում է: Եվ դեռ գրքի վրա դրված է հեղինակային իրավունքի նշան ու գրված է՝ «Ռ. Լ. Սարյան, հեղինակ»: Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Ռ. Սարյանը գրքում ընդգրկված տասնյակ հեղինակների ամենատարբեր նյութերի հեղինակ, անհասկանալի է: Ուրեմն, դուրս է գալիս, որ, ասենք, Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գրքի մի հատվածի կամ Սերգեյ Շերվինսկու՝ Սարյանին նվիրված բանաստեղծության հեղինակային իրավունքը պատկանում է «Ռ. Լ. Սարյանին»:
Բայց սա էլ թողնենք մի կողմ:

«Հայերը եւ Ռուսաստանը», «Հայերը եւ ռուս այսինչը կամ այնինչը» թեմայով եւ խորագրով ամենաշատ գրքերը տպագրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մանավանդ 50-ական թվականներին, երբ պապից ավելի կաթոլիկ հայերը իրենց ստրկական հավատարմությունն ու նվիրվածությունն էին արտահայտում Տիզբոն-Մոսկվայի հանդեպ: Սա երեւույթի միայն մեկ՝ արտաքին, երեւութական, բայց նաեւ գաղափարապես ապահովող կողմն էր: Կար նաեւ մյուս կողմը: Այդ տեսակ գրվածքները՝ դիսերտացիաներ, գրքեր եւ այլն, ի սկզբանե դատապարտված էին որոշակի ընդունելության եւ հաջողության, որովհետեւ գրվում էին իշխող քաղաքական ռեժիմի լեզվով: Դա' այն ժամանակ, մինչդեռ այսօր, հասարակական-քաղաքական բոլորովին ա՛յլ իրականության մեջ հայտնված Հայաստանում, մեղմ ասած՝ հնարավոր, բայց տարակուսելի եւ նույնիսկ անհասկանալի է այդպիսի ձեւակերպումը՝ «Սարյանը եւ Ռուսաստանը»: Մի՞թե դրա կարիքը կա այսօր: Եթե Սարյանի արվեստի ծննդաբանական ու գոյաբանական նախահիմքերի մասին խոսելու անհրաժեշտության պարտադրանքը լիներ, իսկ այդ անհրաժեշտությունը այսօր կա, ըստ իս, առաջին հերթին պետք է գրվեր «Սարյանը եւ Ֆրանսիան», ավելի ճիշտ՝ «Սարյանը եւ ֆրանսիական արվեստը» գիրքը:

Բայց այստեղ խոսքը, ցավոք սրտի, ոչ թե արվեստի մասին է՝ «Սարյանը եւ ռուսական արվեստը», այլ բոլորովին այլ բանի: Եվ այդ այլ բանը ընդամենը հաշվապահական մի պարզ հաշվառում է՝ Սարյանը քանի ռուսի է նկարել եւ այդ ռուսներից ով եկավ Սարյանի տուն եւ ինչ ասաց: Եվ այդ պարզ հաշվառումն էլ դժբախտաբար պատշաճ մակարդակով չի կատարված:

Ես կուզենայի ընթերցողի հետ միասին թերթել այս գիրքը:

Այս տողերը գրողը 1972-79 թթ. աշխատել է Սարյան թանգարանում իբրեւ գիտական աշխատակից, կազմել է Սարյանի մատենագիտությունը, կազմել է Սարյանի հեղինակած դիմանկարների ամբողջական տեղեկատու ցանկը, Վիլհելմ Մաթեւոսյանի հետ միասին կազմել է «Մարտիրոս Սարյան, Արվեստի մասին» գիրքը, որ հրատարակվել է հայերեն (1986) եւ բուլղարերեն (Սոֆիա, 2002), գրել է հոդվածներ Սարյանի արվեստի մասին, մի քանի տարի եղել է Հայաստանի պետական պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն եւ այլն, այսինքն՝ իրեն համարում է քիչ թե շատ տեղյակ մարդ եւ, եթե ոչ իբրեւ արվեստաբան, ապա գոնե իբրեւ հայ, իրեն իրավունք է վերապահում դիտարկելու հայ մեծ նկարչին վերաբերող գիրքը:

Թանգարանագիտությունը գիտություն է' արվեստաբանություն, արվեստագիտություն եւ մշակութաբանություն' միասին վերցրած, եւ ոչ թե սոսկ ռոճիկով վճարվող աշխատանք կամ պաշտոն, եւ ստույգ ու վավերական գիտելիքներից զատ, ենթադրում է յուրահատուկ գործի որոշակի իմացություն, հմտություն, շրջահայացություն եւ այլն: Թվում է՝ նկարչի եւ թանգարանի մասին գրված գրքերում այդ բոլորը պիտի դրսեւորվեն:
Բայց թերթում ես գիրքը, եւ, ավա՜ղ, պարզվում է, որ ոչ միայն այդ ամենը չկա, այլեւ' որ, զարմանք բան, թանգարանի տնօրենը, նույն ինքը՝ հեղինակը, նույնիսկ չգիտի թանգարանի հավաքածուն:

13-րդ էջում տպագրված է մի նկար, որի կողքին գրված է՝ «Ծաղկած ծառ, 1906», մինչդեռ տպագրվածը բոլորովին այլ գործ է եւ կոչվում է «Ծաղկած խնձորենիներ» եւ նկարված է 1907-ին: Ի դեպ, շարադրանքում (էջ 12) տպագրված նկարի համար գրված է «1907 թիվ»:
29-րդ էջում գրված է, թե դերասանուհի Բարոնկինայի դիմանկարը պատկանում է Սարյան թանգարանին: Ճիշտ չէ, այդ գործը թանգարանի հավաքածուի մեջ չէ, այն ընտանիքի սեփականությունն է:

Նույնը վերաբերում է եւ արվեստաբան Ա. Ռոմմի դիմանկարին: 40-րդ էջում այն ներկայացված է իբրեւ Սարյան թանգարանի սեփականություն: Ճիշտ չէ, այդ դիմանկարը ընտանիքի սեփականությունն է:

Գրքի 30 եւ 31-րդ էջերում ներկայացված է զգեստի երկու էսքիզ: Երկուսի դիմաց էլ գրված է՝ «Գտնվելու վայրը անհայտ է»: Այնքան էլ անհայտ չէ. ժամանակին Մարտիրոս Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը դրանք նվիրել է բանաստեղծ, նկարահավաք Կարիկ Պասմաճյանին:
Մի անհասկանալի մոտեցումով է գրքի 52-րդ էջում ներկայացված «Շոգ օր: Վազող շունը» կտավը: Նախ, սխալ են գրված չափերը, դրանք, ինչպես ասում են, չեն համապատասխանում իրականությանը: Եվ երկրորդ, գրված է՝ «Գտնվելու վայրը անհայտ է»: Չեմ կարող հավատալ, թե Սարյան թանգարանի տնօրենը չգիտի, որ այդ նկարը արվեստաբան Շահեն Խաչատրյանի սեփականությունն է:

72-րդ էջում կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի դիմանկարի (1939) համար գրված է, թե գտնվելու վայրը անհայտ է: Էյզենշտեյնի դիմանկարը գտնվում է ԱՄՆ-ում, մասնավոր մի հավաքածուում:

105-րդ էջում գրված է, թե դերասանուհի Մանսուրովայի դիմանկարի (կտավ, յուղաներկ, 1957) տեղը անհայտ է: Անհայտ չէ, այս նկարը գտնվում է Մոսկվայի ամենահայտնի թանգարաններից մեկում: Այսօր այդ թանգարանը համառոտ կոչվում է «Արեւելքի թանգարան»: Ի դեպ, այս գործի չափերը գրքում տրված չեն, ինչպես որ տրված չեն 89-րդ էջում Սարյան ընտանիքին պատկանող մի գծանկարի, 118-րդ էջում՝ Պետրով-Վոդկինի դիմանկարի չափերը:

Ճիշտ նույն ձեւով 63-րդ էջում վերատպված գործը՝  «Սափոր, 1913», 67-րդ էջում ներկայացված է իբրեւ թանգարանի սեփականություն: Ճիշտ չէ, այդ գործը նույնպես ընտանիքի սեփականությունն է:

Կարճ ասած' գիրքը լի է աղաղակող անճշտություններով ու սխալներով:

Անհեթեթությունները սկսվում են հենց առաջին էջից: Պարզվում է, որ 13-րդ դարում Ղրիմը պատկանում էր Ռուսաստանին: 26-րդ էջում Ալեքսանդր Մյասնիկյանը Հայաստանում ընդամենը ժողկոմ է («1921 թվականի օգոստոսին ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով...»): Նույն էջում անգերազանցելի «արվեստաբանական» անհեթեթություն կա' «Նա [Սարյանը.- Յու.Խ.] դառնում է կենտրոնական դեմք, որին ուզում են նմանվել-հավասարվել բոլորը»: Բոլորը' ովքե՞ր, ինչո՞ւ, ինչո՞ւ էին բոլորը ուզում նմանվել Սարյանին, գոնե մեկ մարդու անուն կարո՞ղ է տալ այդ տողերի հեղինակը: 28-րդ էջում արդեն արվեստաբանական հանճարեղ հայտնագործություն կա: Իմպրեսիոնիզմը հռչակվում է իբրեւ ժամանակակից կերպարվեստի գլխավոր ուղղություններից մեկը («...նկարիչների համաշխարհային մայրաքաղաքը, որ ստեղծել է ժամանակակից արվեստի գլխավոր ուղղություններից մեկը' իմպրեսիոնիզմը»): Ռուսական արվեստաբանության մեջ ընդունված է «Мир искусства» խմբակցության անդամներին կոչել «միրիսկուսնիկներ»: Այս գրքի 28-րդ էջում նրանք կոչվում են «мирискусстник»-ներ, սա էլ հավանաբար մեծ իմացությունից եկող նորամուծություն է: 34-րդ էջում գրված է. «1931-1932 թթ. Սարյանը ձեւավորում է Ն. Ռիմսկի-Կորսակովի «Ոսկի աքաղաղ» օպերայի երկրորդ գործողությունը Մոսկվայի Կ. Ս. Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան օպերային թատրոնի համար: Ներկայացման բեմադրությունը իրականացրել է ինքը մեծ ռեժիսորը»: Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան-հայրանվան սկզբնատառերը, ինչպես ասում են, դեռ մի կողմ, բայց ո՞վ է մեծ ռեժիսորը: Երկուսից ո՞ր մեկն է: Թե՞ նրանցից ոչ մեկն էլ չի, մի երրորդ մարդ է: Սա մնում է իբրեւ գաղտնիք: Երեւի այս մասին կգրվի հաջորդ գրքում: 36-րդ էջում այլ անհեթեթություն կա. «замечательный поэт» Եղիշե Չարենցին Պետհրատի աշխատանքից ազատել են ոչ թե 1936, այլ 1935 թվականին, այնպես որ Մոսկվայի գրքի չտպագրվելը այդ փաստի հետ կապելը իսկապես անհեթեթություն է: 42-րդ էջում աղաղակող անհեթեթություն կա: Հեղինակը Սարյանին դարձնում է, ոչ ավել, ոչ պակաս, սովետական իշխանության դեմ ընդվզող եւ պայքարող մարդ, հենվելով միայն ու միայն սեփական անգիտության վրա: Իբր թե Աննա Ախմատովայի դիմանկարը (1946) ստեղծվել է իբրեւ «բողոքի քաղաքացիական արարք» («гражданская акция протеста»): Մեղմ ասած սխալ է. հայտնի որոշումը «Զվեզդա» եւ «Լենինգրադ» ամսագրերի շուրջ եւ այլն, եղել է 1946 թ. օգոստոսին, մինչդեռ Աննա Ախմատովայի դիմանկարը ստեղծվել է ավելի վաղ (տես “Воспоминания об Анне Ахматовой”, Москва, 1991, А. В. Любимова-ի հուշերը, էջ 430): 44-րդ էջում Ալեքսանդր Ֆադեեւի գծանկար-դիմանկարի տակ գրված է «1957 թվական»: Անհեթեթություն է, Ֆադեեւը ինքնասպանություն է գործել 1956 թվականին, այնպես որ 1957-ին չէր կարող լինել Սարյանի բնորդը: 58-րդ էջում գրված է' «Գորկիի պետական գեղարվեստական թանգարան», մինչդեռ քաղաքը վաղուց այլեւս Գորկի չի կոչվում: 72-րդ էջում Պավել Կուզնեցովի հոդվածի ներքեւում գրված է «Юность. 4 апреля 1965. С. 80-81» (ճիշտ այսպես, «ՇվՏրՑՖ»-ը առանց չակերտների): Չակերտը' դեռ ոչինչ, բայց «Юность»-ը, որ շատ հայտնի ամսագիր էր, չէր կարող տպագրվել ապրիլի 4-ին: Ամսագիրը լրագիր չի, որ օրանունով տպագրվի: Եվ այսպես շարունակ:

Թվարկելուց հոգնեցի, ինչքան կարելի է, առայժմ բավական է:

Դառնամ ուրիշ բանի:

Զարմանալի է, բայց փաստ է, որ թանգարանի տնօրենը նկար ներկայացնել չգիտի: Ընդունված կարգի համաձայն գրվում է, նախ, նկարի բարձրության չափը, ապա՝ լայնության:

15-րդ էջում սխալ են ներկայացված (հակառակ են գրված) «Պյատիգորսկ, 1900», 11-րդ էջում՝ «Ռուս աղջիկ Նատաշան, 1903» գործերի չափերը:

Նույն ձեւով են ներկայացված 100-րդ էջում տպագրված գրաֆիկական երկու աշխատանքների չափերը՝ «Պատմաբան Կ. Տրեւերի դիմանկարը, 1936» եւ «Գրող Ա. Տոլստոյի դիմանկարը, 1936»:

23-րդ էջում ներկայացված է «Շներ: Կոստանդնուպոլիս, 1910» կտավի վերատպությունը: Նկարը գտնվում է Մոսկվայում, Տրետյակովյան պատկերասրահում: Տպագրված է մոսկովյան նկարը, բայց չգիտես ինչու մոսկովյան կտավին վերագրվել են Հայաստանի ազգային պատկերասրահում գտնվող նույնանուն կտավի չափերը:

Բայց անճշտությունները եւ անհեթեթությունները սրանցով չեն ավարտվում: Գրքում 22-րդ էջում մի նկարի անունը (շարադրանքում) գրված է «Константинопольская улочка. Полдень», 57-րդ էջում արդեն այն դառնում է «Улица. Полдень. Константинополь»:
43-րդ էջում գրված է՝ «1955 թվականին Սարյանը ստեղծեց Ռուբեն Նիկոլաեւիչի [Սիմոնովի - Յու. Խ.] հրաշալի դիմանկարը...»: Մեղմ ասած, ճիշտ չէ. Ռուբեն Սիմոնովի դիմանկարը Սարյանը ստեղծել է 1939 թվականին:

Որքան գիտեմ, Սարյանը «Автопортрет три возраста, 1942» անվանումով կտավ չունի (էջ 93): Սարյանի կտավը կոչվում է «Ինքնանկար: Երեք հասակ»: Եթե ռուսական վերջակետը (հայերիս միջակետը) պարզապես վրիպումով բաց թողնված լիներ, ապա «Три» բառը պետք է լիներ մեծատառով գրված: Մեծատառով չէ:

Գործի հանդեպ անպատասխանատու մոտեցումն ու վերաբերմունքը 100-րդ էջի լուսանկարի մակագրությունը վերածում են զավեշտի:
Գրքի այսպես կոչված արվեստաբանության մասին չեմ խոսելու (որ լիներ՝ կխոսեի), բայց մի քանի պարզ բաներ չեմ կարող մատնացույց չանել:
«Զոլոտոյե Ռունո» հանդեսը 1909 թվականին դադարել է գոյություն ունենալուց, այնպես որ Մարտիրոս Սարյանը 1910 թվականին չէր կարող այդ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ լինել (էջ 20):

Շարադրանքի 38-րդ էջում գրված է. «Ամբողջ 1938 թվականին Սարյանը լարված աշխատում է: Միայն այդ տարվա ընթացքում նա ստեղծում է մի քանի խոշոր պաննո, որոնց թվում Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսի պաննոն...»: Գրքի հեղինակը բարի չէ՞ր լինի արդյոք թվարկելու այդ «մի քանի խոշոր պաննոն» («несколько крупных панно»), որտե՞ղ են գտնվում դրանք, ի՞նչ էր պատկերված դրանցում: Սարյանի մեկ գծանկարն անգամ այսօր գյուտ է: Թե չէ՝ պարզվում է՝ Սարյանի նկարած վիթխարի պաննոներ են գոյություն ունեցել, այն էլ՝ մեկ տարում նկարված, եւ սարյանագիտությունը դրանց մասին ոչինչ չգիտի:

Գրքի 24-րդ էջում գրված է. «Նույն տարում Սարյանը մասնակցում է «Միր իսկուսստվա»-ի նախավերջին ցուցահանդեսին Մոսկվայում եւ մինչեւ 1921 թ. առանց տեղաշարժվելու (безвыездно) ապրում է նախ Թիֆլիսում, հետո Նոր Նախիջեւանում եւ Դոնի Ռոստովում» (ընդգծումը իմն է.- Յու. Խ.): Այնպես որ՝ բեզվիյեզդնո նախ Թիֆլիսում, հետո՝ Նոր Նախիջեւանում, հետո...
Բայց սխալներն ու անճշտությունները՝ դեռ ոչինչ, դրանք տանելի են ու հասկանալի՝ մարդը այդքան գիտի, այդքան է կարող, թող որ 22-րդ էջում գրվի «Персианка», թող որ 45-րդ էջում «Душан»-ի փոխարեն գրվի «Думан» եւ այլն: Սրանք՝ դեռ ոչինչ:
Գրքում շատ ցավալի, անմաքուր եւ անազնիվ ա՛յլ բան կա, որ պարզապես տարակուսանք է հարուցում եւ բացատրություն է հայցում:

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնումՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի Լույս չի լինի. հասցեներԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է
Ամենադիտված