Տեղերով կփոխեի Կասիլյասին և Լոպեսին. Կարլոս
Սպորտ
«Սիվասպորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Կարլոսը, անդրադառնալով իր նախկին թիմին՝ «Ռեալին», նշել է, որ համաձայն չէ ակումբի գլխավոր մարզչի դարպասապահների հարցում կայացրած որոշման հետ:
Իտալացի մասնագետը՝ Կարլո Անչելոտին, հայտարաել է, որ Իսպանիայի առաջնությունում մադրիդյան թիմի դարպասը կպաշտպանի Դիեգո Լոպեսը, իսկ Չեմպիոնների լիգայում այդ պարտականությունը կկատարի Իկեր Կասիլյասը:
«Ես «Ռեալի» դարպասապահներին տեղերով կփոխեի, և Կասիլյասն իմ մոտ կխաղար ազգային առաջնությունում: Դրա օգտին է խոսում Կասիլյասի կարիերան և նշանակությունը երկրպագուների համար»,-նշել է Կարլոսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում