ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Սպորտ
ՈւԵՖԱ-ն կբոյկոտի ՖԻՖԱ-ի մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն իրականացնի Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասի վաճառքի ծրագիրը․ գրում է ABC-ին` վկայակոչելով Sky Sports-ին։
Այս որոշումը, ըստ հաղորդագրության, ընդունվել է այսօր կայացած արտահերթ նիստում, որին մասնակցել են ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ երկրները։
Նշվում է, որ նման բոյկոտը հավանաբար կխափանի Ինֆանտինոյի նախաձեռնությունը, քանի որ եվրոպական հավաքականների բացակայության դեպքում ներդրողները դժվար թե ցանկանան ներդրումներ կատարել մրցաշարում։
Հիշեցնենք՝ Ինֆանտինոյի առաջարկած ծրագրով նախատեսվում է մասնավոր ներդրողներին վաճառել Աշխարհի առաջնության մրցաշարի առևտրային իրավունքների մի մասը՝ լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու նպատակով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն