Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Պաշտպանական ոլորտը Նոր հայկական պետությունում` ըստ Նախախորհրդարանի

ԱՐԽԻՎ

Այսօր՝ Նոյեմբերի 30-ին Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ Նախախորհրդարանի մշակած՝ Նոր որակի Հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Պաշտպանական ոլորտի ներկայացում-քննարկումը։

Ռազմավարական հայեցակարգը պաշտպանական ոլորտում

Ոլորտում տիրող իրավիճակը

Համաշխարհային համատեքստը

Միջուկային պատերազմի հավանականության կտրուկ նվազման պայմաններում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինության ու ռազմական տեխնիկայի և տեղեկութային համակարգերի ի հայտ գալը սկիզբ դրեց ռազմական արվեստի նոր մոտեցումների և ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական նոր ստանդարտների հիման վրա վարվող 5-րդ սերնդի (ժամանակակից, նոր) պատերազմին:
5-րդ և 4-րդ սերունդների պատերազմների համեմատական բնութագիրն ունի հետևյալ պատկերը.

5-րդ սերնդի պատերազմում որպես ռազմավարական նպատակ դիտվում է ոչ թե հակառակորդի զինված ուժերի ջախջախումը և դասական իմաստով նրա տարածքի գրավումը, այլ նրա կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու կառավարման համակարգի ոչնչացումը և ռազմավարական նշանակություն ունեցող հանգուցակետերի զբաղեցումն ու դրանցում բազավորումը (օդանավակայաններ, ճանապարհային հանգույցներ և այլն):

5-րդ սերնդի պատերազմը հիմնվում է նորագույն գերճշգրիտ զինատեսակներ կիրառող ավիացիայի (գերճշգրիտ թևավոր հրթիռներ), կապի (ՌԷՊ), հետախուզության և տեղեկութային տեխնոլոգիաների համատեղ կիրառմամբ (ռազմավարական) օպերացիաների վրա, որոնք ունեն հատուկ գործողությունների բնույթ:

Դուրս են մղվում 4-րդ սերնդի պատերազմների այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ռազմաճակատը, թիկունքը, զորքերի օպերատիվ դասավորությունը, շարակարգումը, ինժեներական կառույցները, պաշտպանական շրջանները, զրահատանկային և մոտոհրաձգային ուժերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական չափանիշները: Վերջիններս իրենց տեղը զիջում են որակականին, նվազում է կենդանի ուժի գործոնը, զինված ուժերի մոտոհրաձգային, զրահատանկային և ցամաքային այլ ստորաբաժանումներ փոխարինվում են արագ արձագանքման հատուկ և ինքնաբավ ստորաբաժանումներով, իսկ որպես օպերատիվ-մարտավարական միավոր սահմանվում է բրիգադը (ինքնուրույն ապահովման կարողություններով):

Ժամանակակից պատերազմում ռազմարվեստի նկատմամբ սկզբունքային նոր մոտեցում է ռազմավարական ոչ միջուկային զսպումը' սովորական գերճշգրիտ զինատեսակների միջոցով հակառակորդին անընդունելի վնաս հասցնելու սպառնալիքով: Այս առումով հակառակորդին անընդունելի վնաս են պատճառում տարածքի ամբողջ խորությամբ տարբեր հեռահարություններ ու տեղակայում ունեցող զինատեսակներով հասցվող զանգվածային հարվածները:

Վերջին շրջանի ռազմական գործողությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հակառակորդի նկատմամբ 5-րդ սերնդի համարժեք ուժի գործադրման դեպքում պատերազմի ակտիվ (հակառակորդին անընդունելի վնաս հասցնելու) փուլը տևում է առավելագույնը մեկ ամիս:

Ժամանակակից պատերազմում տեղեկույթի որոշիչ դերի և տեղեկութային տեխնոլոգիաների կիրառման աննախադեպ հնարավորությունների ու մեծ արդյունավետության շնորհիվ տեղեկութային օպերացիաները և տեղեկութային հակապայքարը ձեռք են բերել ապահովման գործառույթ (թերևս ավելի կարևոր, քան թիկունքային ապահովումը), իսկ որոշ դեպքերում արդեն դիտվում են որպես առանձին ինքնուրույն օպերացիաներ:

5-րդ սերնդի պատերազմի առանձնահատկություններից է նաև դրա համակցումը հակառակորդի տարածքում հրահրվող և, որպես կանոն, ցանցային սկզբունքով վարվող ներքին (քաղաքացիական) պատերազմի հետ, ինչի շնորհիվ ավելի է հեշտանում պատերազմ վարողի ռազմաքաղաքական պլանների իրագործումը:

Տեխնոլոգիական հետամնացության և օպերատիվ-մարտավարական անհամատեղելիության պատճառով 4-րդ սերնդի ռազմարվեստը գործնականում չի կարող դիմակայել ժամանակակից պատերազմի ռազմական արվեստին: Տեղեկութային տեխնոլոգիաների, հետախուզության և կապի արդիական միջոցների դարաշրջանում, երբ կարելի է հետևել յուրաքանչյուր զինվորի գործողություններին և ղեկավարել դրանք, տարեցտարի ավելի ակնառու են դառնում 5-րդ սերնդի ռազմարվեստը որդեգրած և այդ ուղիով չընթացող պետությունների ռազմական կարողությունների միջև գոյություն ունեցող տարբերությունները:

Սակայն 5-րդ սերնդի պատերազմն ընդամենը ներկայի իրողություն է: Առաջիկայում ըստ էության ձևավորվում է 6-րդ սերնդի պատերազմի հարացույցը, որի ժամանակ պատերազմի դասական ձևերը գերակշիռ մասով կփոխարինվեն տեղեկութային հակամարտության ձևերով: Այդ պայմաններում տեղեկութային հակամարտության արդիական միջոցներ ունեցող երկրների ու ուժային կենտրոնների և 4-րդ սերնդի պատերազմի միջոցներ ունեցող երկրների միջև կձևավորվի անհաղթահարելի անջրպետ:

Հայաստանյան համատեքստը

Հայաստանի Հանրապետության պաշտպանական կազմակերպվածքը որոշիչ և գերակշիռ մասով ձևավորվել է ԽՍՀՄ-ի իներցիայով' առանց լուրջ գիտական ուսումնասիրությունների ու հիմնավորումների և ազգային ու տարածաշրջանային, ինչպես նաև քաղաքակրթական առանձնահատկությունների հաշվառման:

Վերջին տարիներին նույն կերպով նրանում կատարվում են ՆԱՏՕ-ի' ոչ լիարժեքորեն ընկալված համակարգերի բաղադրիչների ներբերումներ:

Նշված պատճառներով առկա պաշտպանական կազմակերպվածքը վերածվել է էկլեկտիկ կոնգլոմերատի:

Բացի այդ, առկա պաշտպանական կազմակերպվածքը ստեղծվել և գործառում է նյութական, քանակա-ռեսուրսային մտածելակերպի հիման վրա, ինչը պետությանն ի սկզբանե զրկում է ավելի մեծ նույնաբնույթ պարամետրներ ունեցող հավանական հակառակորդի հարձակումից ինքնուրույն կերպով պաշտպանվելու հնարավորությունից:

Որպես դրա հետևանք' պետությունն իր պաշտպանական անվտանգության ռազմավարությունը ստիպված է լինում կառուցել որևէ հզոր ուժային կենտրոնի շահերի ու գերակայությունների տիրույթում' հաշտվելով հետնապահի կարգավիճակին և իրեն մշտապես ենթարկելով այդ ուժային կենտրոնի շահերին ու գերակայություններին զոհաբերվելու ռեալ վտանգին, որը պատմական օրինաչափությամբ նախանշված որոշակի պարբերականությամբ կրկնվող ռազմաքաղաքական իրավիճակներում անխուսափելիորեն վերածվելու է իրականության:

Երկիրը պաշտպանական ոլորտում որևէ պարամետրով ինքնաբավ չէ: Փաստացի չկա պաշտպանական արդյունաբերություն: Պաշտպանական կրթության համակարգը չի կայացել. ռազմավարական մակարդակի համար անգամ չկան գիտաուսումնական և նյութատեխնիկական նախադրյալներ, այդպիսի նախադրյալների խիստ անբավարար լինելու պատճառով օպերատիվ-մարտավարական մակարդակում առկա սաղմնային վիճակը զարգացման հեռակնար չունի, իսկ մարտավարական մակարդակում առկա հաստատությունների տված կրթության որակը շատ ցածր է: Մինչ օրս ոչինչ չի արվել ռազմական գիտության կայացման համար: Այդ ոլորտի մասնագիտական շերտ և ենթակառուցվածք չի ձևավորվել և ըստ էության, բացի առանձին անհատների կատարած սակավաթիվ փորձերից, ռազմական գիտության ուղղությամբ հետազոտություններ չեն կատարվում:

Պաշտպանական կազմակերպվածքը հետամնաց է և շատ պարամետրներով, հատկապես' տեղեկութային բաղադրիչի (տեղեկութային գիտատեխնոլոգիական բազա և ռեսուրսներ, տեղեկութային անվտանգության և պայքարի միջոցներ) մասով չի համապատասխանում անգամ 4-րդ սերնդի պատերազմի պահանջներին: Մինչդեռ առաջիկա տասնամյակի ավարտին 5-րդ սերնդի պատերազմի մակարդակին չհասնելու պարագայում այդ անջրպետի հաղթահարումը կդառնա գրեթե անլուծելի խնդիր, ինչի հետևանքով հայությունն ու Հայաստանը ստիպված կլինեն հրաժարվել ռազմավարական շահեր հետապնդելու հեռանկարից:

Պաշտպանական կազմակերպվածքը հիմնված է միայն 4-րդ սերնդի պատերազմի դասական բաղադրիչների վրա, չունի փոքր տարածք և նվազ պաշտպանական ներուժ ունեցող երկրի համար կենսականորեն անհրաժեշտ տարածքային պաշտպանության համակարգ և ոչ համաչափ, այդ թվում' ցանցային պատերազմ վարելու միջոցով, 5-րդ սերնդի պատերազմ վարող հակառակորդի տեխնոլոգիական կամ 4-րդ սերնդի պատերազմ վարող հակառակորդի քանակա-ռեսուրսային գերազանցությունը հավասարակշռելու այլ կարողություններ:

Պետության ինքնիշխանության ռեալ խոչընդոտի է վերածվել օտարերկրյա պետության' Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության ստորաբաժանումների (Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զորամասեր) կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նախկին ԽՍՀՄ հատվածի պաշտպանության հանգամանքը:

Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանն իրականում ապահովում է միայն Ռուսաստանի շահերը և որևէ կերպ միտված չէ Հայաստանի շահերին: Բացի այդ' նույնիսկ ցանկության պարագայում այն իր կառուցվածքի, կազմի և զինվածության ոչ բավարար պարամետրների պատճառով ի վիճակի չէ ապահովելու երկու պետությունների միջև առկա պայմանագրային պարտավորություններով սահմանված իր նախանշանակումը' Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի իրացումը և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ միասին Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը:

ՀԱՊԿ-ի շրջանակներում և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն իրականացվում է Հայաստանի նկատմամբ միակողմանի թելադրանքի տրամաբանությամբ: Հայաստանն ըստ էության չի մասնակցում այդ համագործակցության օրակարգի և ձևաչափի որոշմանը: Որպես արդյունք' ՀԱՊԿ-ի շրջանակներում Վարշավյան պայմանագրի ձևաչափի վերականգնման միտումները սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստանին վերածում է իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկուի:

Եզրակացություններ

Առաջատար պետությունները և ռազմաքաղաքական դաշինքները տիրապետում են 5-րդ սերնդի պատերազմի վարման միջոցներին ու ռազմարվեստին և սահուն կերպով անցում են կատարում դեպի տեղեկութային հակամարտության առանցքի շուրջ վարվող 6-րդ սերնդի պատերազմի միջոցների ու ռազմարվեստի յուրացման և կիրառման փուլ: Դրա հետևանքով նրանց և 4-րդ սերնդի պատերազմի միջոցների ու ռազմարվեստի վրա հիմնված պետությունների, այդ թվում' Հայաստանի, միջև կարող է առաջանալ անհաղթահարելի անջրպետ:

Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքը հետամնաց, թույլ և ոչ արդյունավետ է անգամ 4-րդ սերնդի պատերազմի չափանիշներով:

Հայաստանը, զրկված լինելով 5-րդ սերնդի պատերազմի միջոցներին ու ռազմարվեստին տիրապետող պետությունների ու ռազմաքաղաքական դաշինքների, ինչպես նաև 4-րդ սերնդի պատերազմի համեմատաբար ավելի զարգացած և/կամ ավելի շատ միջոցներ ունեցող պետությունների հավանական հարձակումներից պաշտպանվելու հնարավորությունից, իր պաշտպանական անվտանգության ռազմավարությունը ստիպված է լինում կառուցել որևէ աշխարհաքաղաքական հզոր ուժային կենտրոնի շահերի ու գերակայությունների տիրույթում' հաշտվելով հետնապահի կարգավիճակին և իրեն մշտապես ենթարկելով այդ ուժային կենտրոնի շահերին ու գերակայություններին զոհաբերվելու ռեալ վտանգին:

Այս ամենից հետևում է, որ ներկայիս պայմաններում Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք կերպով երաշխավորելու իր պաշտպանական անվտանգությունը, և, առավել ևս' պաշտպանական բաղադրիչի մասով ապահովելու Հայաստանի և հայության հեռանկարային ռազմավարական շահերի իրացումն ու նպատակների իրագործումը, ինչպես նաև դրանցից բխող խնդիրների լուծումը:

Նպատակը

Հայաստանի պաշտպանական անվտանգության լիարժեք կերպով երաշխավորման և պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի և հայության հեռանկարային ռազմավարական շահերի իրացման ու նպատակների իրագործման, ինչպես նաև դրանցից բխող խնդիրների լուծման ապահովումը:

Խնդիրները

Հիմնական խնդիրը

Անհրաժեշտ մակարդակով և տեմպերով 6-րդ սերնդի պատերազմի չափանիշներին հասնելու միտվածությամբ պաշտպանական ներուժի գեներացում ու շարունակական զարգացում:

Մյուս խնդիրները

Հայաստանի ռազմական պարտության բացառում, ինչը ենթադրում է.

ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածքում ռազմական գործողությունների վարման հնարավորինս բացառում:
ՀՀ-ի վրա զինված հարձակման սպառնալիքի դեպքում նախահարձակ լինելու, նախականխիչ հարվածներ կիրառելու, ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու ու հակառակորդին իր տարածքում խաղաղության հարկադրելու, ինչպես նաև հակառակորդին անընդունելի վնաս հասցնող հարվածներ կիրառելու հնարավորությունների ստեղծում և դրանց հարաճուն զարգացման ապահովում:

Զինված հարձակումից Հայաստանի բնակչության, տարածքի և ինքնիշխանության պաշտպանություն, ինչպես նաև նրա պաշտպանական կենսունակության ապահովում, ինչը ենթադրում է.

Ժամանակակից նորագույն սպառազինությամբ, տեխնիկայով ու տեխնոլոգիաներով հագեցած և համապատասխան ռազմարվեստին տիրապետող Զինված ուժերի ձևավորում ու դրանց արդյունավետ կիրառման ապահովում:

Պետության, ազգի և տարածքի պաշտպանական պատրաստում:

Հայաստանի և հայության դեմ ուղղված ոչ զինված գործողությունների (տեղեկութային պատերազմ, կառավարման, տնտեսական, ֆինանսական և այլ համակարգերի դեմ ուղղված գործողություններ) նախականխում, կանխում, կասեցում, չեզոքացում, դրանց հետևանքների վերացում, ինչպես նաև այդ գործողությունների աղբյուրների դեմ պատասխան միջոցների ձեռնարկում:

Տեղեկութային պայքարի կարողությունների ու մեխանիզմների գեներացում և դրանց արդյունավետ կիրառման ապահովում:

Արդյունավետ պաշտպանական կազմակերպվածքի ձևավորում և դրա գործառման ապահովում, ինչը ենթադրում է.

Որակական պարամետրների գերակայության և դրանց հարաճուն զարգացման ապահովում:
Կոպիտ ուժի ու մեղմ («խելացի») ուժի օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:

Պաշտպանական կազմակերպվածքում պետության կառավարման մոդելին համապատասխան պաշտպանության իրականացման և պաշտպանության իրականացման ապահովման համակարգերի, Զինված ուժերի հրամանատարական շղթայի և պաշտպանական կազմակերպվածքի ղեկավար շղթայի, որոշումների տարբերակների մշակման, դրանց կայացման ու կատարման համակարգերի գործառութային դերաբաժանում և լիազորությունների որոշակիացում:

Ազգային աշխարհընկալման ու շահերի մեկնակետից մարդկային, ազգային, տարածաշրջաային և համաշխարհային գործոնների, այդ թվում' ռազմական թատերաբեմի և ռելիեֆի առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական ռազմավարության մշակում և իրականացում:

Զինված ուժերում միանձնյա կառավարման և ինքնուրույնության ու ազատության սկզբունքների օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:

Պաշտպանության կազմակերպման գործում պետության և նրա այլ ինստիտուտների արդյունավետ ու համակարգված ներգրավում և դրանց հնարավորությունների օպտիմալ և արդյունավետ գործադրում:

Զինված ուժերի համալրման, պահեստազորի և մոբիլիզացիոն այլ ռեսուրսների ձևավորման, զարգացման ու գործադրման, պաշտպանական կրթության, կադրերի ընտրազատման ու պաշտոնեական առաջխաղացման համակարգերի ու մեխանիզմների օպտիմալացում և դրանց հնարավորությունների զարգացում;

Մարդու կյանքի և արժանապատվության` որպես բարձրագույն արժեքների առաջնահերթ պաշտպանության, իրավունքի և օրենքի գերակայության և Զինված ուժերի քաղաքական չեզոքության ու դրանց նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ապահովում:

Համազգային պաշտպանական ներուժի առավելագույն կարողությունների (բովանդակ զորության) գեներացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում, ինչը ենթադրում է.
Ազգի և պետության բովանդակ պաշտպանական ներուժի ու ռեսուրսների առավելագույնս մոբիլիզացում, զարգացում և կատարելագործում, դրանց առավելագույն ինքնաբավության ապահովում ու սիներգիկ օգտագործում:

Հայրենիքի պաշտպանության և նրա պաշտպանական ներուժի հզորացման գործում առանց սեռի խտրականության ՀՀ բոլոր քաղաքացիների պարտադիր և օտարերկրյա պետությունների քաղաքացի ու քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի կամավոր մասնակցության ապահովում' սեռի, տարիքի, առողջական վիճակի, հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական որակների ու կարողությունների հաշվառմամբ և օպտիմալ օգտագործմամբ:

Ինքնաբավության և արտաքին ներուժի անհրաժեշտ կիրառման ապահովում, ինչը ենթադրում է.

Բավարար պաշտպանական ներուժի և կենսունակության ապահովում:

Առավելապես Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքի միջոցով պաշտպանության նպատակների իրագործում և դրանցից բխող խնդիրների լուծում:
Պաշտպանական կարիքների ռազմավարական մասի ապահովում ներքին ուժերի և ռեսուրսների հաշվին:
Դաշնակցային և համագործակցային ներուժի անհրաժեշտ ներգրավում ու զարգացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:

Առաջատար միջազգային փորձի անհրաժեշտ ներբերում, տեղայնացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:

Սկզբունքները

Մարդու իրավունքների և ժողովրդավարության գերակայություն:

Ազգային շահի գերակայություն:

Ազգային, աշխարհաքաղաքական և աշխարհագրական առանձնահատկութ-յունների հաշվառում:

Որակական գործոնի գերակայություն:

Համազգային ներուժի առավելագույն ներգրավում:

Արդյունավետություն:

Ինքնաբավության գերակայություն:

Հիմնական գործողությունները

Իրականացնել ՀՀ գործող պաշտպանական կազմակերպվածքի ռազմավարական վերանայում և դրա արդյունքների ու սույն Ռազմավարական հայեցակարգի նպատակների և խնդիրների հաշվառմամբ մշակել Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքի հետամնացությունը հաղթահարելու, այն 5-րդ սերնդի պատերազմի մակարդակի հասցնելու (հետագայում սահուն կերպով 6-րդ սերնդի պատերազմի մակարդակին հասցնելու միտվածությամբ) և շարունակաբար կատարելագործելու երկարաժամկետ պլան:

Նշված Պլանին համապատասխան'

Մշակել և ընդունել ՀՀ Պաշտպանական ռազմավարություն, Ռազմական ռազմավարություն (Ռազմական դոկտրին) ու այլ անհրաժեշտ ռազմավարական փաստաթղթեր,

պաշտպանական ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքներ և այլ իրավական ակտեր.

ձեռնամուխ լինել Պլանի և դրա հիման վրա մշակված ռազմավարական փաստաթղթերի ու իրավական ակտերի պահանջների կատարմանը' ըստ այդմ ճշգրտելով պաշտպանական ոլորտի բոլոր ծրագրերը, պլաններն ու միջոցառումները, առաջին հերթին ուշադրություն դարձնելով պաշտպանական կրթության, պաշտպանական արդյունաբերության և պաշտպանության տեղեկութային բաղադրիչի (տեղեկութային գիտատեխնոլոգիական բազա և ռեսուրսներ, տեղեկութային անվտանգության և պայքարի համակարգեր) զարգացմանը:

Զինված ուժերը համալրել համընդհանուր զորակոչի, պայմանագրային ծառայության և միլիցիոնային բանակի սկզբունքների օպտիմալ հարաբերակցության որոշման ու դրանց համադրված կիրառման հիման վրա' պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ձևավորմանը զուգահեռ կրճատելով զորակոչի հիման վրա իրականացվող պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 1 տարի, այդպիսի ծառայությունը վերածելով մարտական պատրաստման գործընթացի (միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այդ կոնտինգենտին ներգրավելով մարտական առաջադրանքների կատարման մեջ):

Ձեռնամուխ լինել ազգային աշխարհընկալման ու արժեքների վրա հիմնված, ազգային-ազատագրական առաքելության գիտակցությամբ և զորային եղբայրության ոգով տոգորված Զինված ուժերի շինարարությանը' առաջին հերթին ըստ այդմ արմատապես վերանայելով համազորային և մարտական կանոնագրքերը:

Մշակել և իրականացնել ազգային ընտրախավի մեծ մասին և հատկապես' հատուկ օժտված անձանց պաշտպանական կազմակերպվածքում, հիմնականում' Զինված ուժերում ներգրավելու, մտավորական սպայի կերպար ձևավորելու քաղաքականություն:

Ձևավորել և կիրառել դպրոցականների, նախազորակոչային տարիքի պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության, Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման գործուն համակարգեր: Այդ գործընթացում հնարավոր մասով ներգրավել արտերկրաբնակ հայերին:

Ստեղծել կանանց զինվորական ծառայության համար անհրաժեշտ պայմաններ:

Մինչև ուսման ավարտը բացառել հատուկ օժտված երիտասարդների և աղջիկների զորակոչը:

Մշակել պաշտպանական արդյունաբերության և տեղեկութային անվտանգության ու պայքարի համակարգերի զարգացման և/կամ օտարերկրյա աղբյուրներից դրանց ձեռքբերման, ինչպես նաև համատեղ արտադրության ծրագրեր և ձեռնամուխ լինել դրանց կատարմանը:

Ստեղծել տարածքային պաշտպանության համակարգ և ռազմական սպառնալիքներին համապատասխան ժամանակակից պարամետրներով սարքավորել ՀՀ տարածքը, ինչպես նաև զարգացնել ոչ համաչափ, այդ թվում' ցանցային պատերազմի կարողություններ:

Ստեղծել կիբեռանվտանգության և կիբեռ պատերազմի հատուկ նշանակության ուժեր:

Կազմակերպել և իրականացնել պաշտպանությանը հասարակության համընդհանուր պատրաստում' համապատասխան մշակույթի գեներացմանը համընթաց բոլոր չափահաս քաղաքացիներին փուլ առ փուլ զենք կրելու իրավունքի տրմամբ և զենքի հատկացմամբ: Այդ գործընթացում կամավոր սկզբունքներով հնարավոր մասով ներգրավել արտերկրում բնակվող հայերին:

Սահմանապահ գործառույթը փոխանցել Զինված ուժերին և սահմանապահ զորքերը ներառել Զինված ուժերի կազմում:

Վերացնել Ոստիկանության զորքերը' դրանց գործառույթները վերապահելով Ոստիկանության պրոֆեսիոնալ ստորաբաժանումներին:

Վերացնել ռազմական արդարադատության անհարկի գոյություն ունեցող տարրերը' զինվորական դատախազությունը ու ռազմական ոստիկանությունը, որպես իրական գործառույթներով չծանրաբեռնված և ըստ այդմ' կոռուպցիոն ռիսկի աղբյուր դարձած մարմիններ, իսկ զինվորական հանցագործությունների գործերով մինչդատական վարույթն իրականացնել ընդհանուր իրավապահ համակարգի միջոցով:

Ստեղծել Զինված ուժերի պարեկա-պահակային ծառայություն' զինվորական կարգապահության ապահովման նպատակով:

Ձեռնամուխ լինել ժամանակակից միջազգային պարամետրների ու ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական կրթության և կադրերի ընտրազատման ու առաջխաղացման համալիր համակարգի ստեղծմանը' այն վերածելով երկրի նույնաբնույթ համակարգի օրգանական բաղադրիչի:

Վերանայել օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ Զինված ուժերի համար կադրերի պատրաստման քաղաքականությունը' այդ տարբերակով կադրեր պատրաստելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վերանայել Զինված ուժերի կառուցվածքը. զորատեսակների և միավորումների հրամանատարությունները տարանջատել Զինված ուժերի գլխավոր շտաբից և դրանց միավորմամբ ստեղծել Զինված ուժերի կառավարման օպերատիվ կենտրոն, Զինված ուժերի գլխավոր շտաբը վերածել մտքային-խորհրդատվական և մոնիտորինգային մարմնի, ինչպես նաև անցնել բրիգադային համակարգի:

Ձևավորել և գործադրել Զինված ուժերի բոլոր կազմերի զինծառայողներին (շարքայինից մինչև բարձրագույն) իրենց իրավասություններին համապատասխան որոշումների կայացման և կատարման գործընթացներում առավելագույնս ներգրավելու, ինքնուրույն մտածելու և ազատորեն գործելու հնարավորություններ և մեխանիզմներ:

Հիմնովին վերանայել Զինված ուժերի կենցաղի ու առօրյա գործունեության կազմակերպումը, մասնավորապես' վերացնելով մարդուն, հատկապես շարքային կազմի ներկայացուցիչներին ռեսուրսի վերածող, նրանց անհատականությունից, մարդկային սոցիալիզացման բնականոն հնարավորությունից ու միջավայրից ի սկզբանե զրկող զորանոցային համակարգը և ընտանիքի մոդելով ստեղծել զինծառայողների կացարաններ` ըստ այդմ կազմակերպելով նրանց կենցաղը:

Վերանայել պաշտպանական ոլորտում ՀՀ համապատասխան միջազգային պարտավորությունները, այդ թվում'

դադարեցնել անդամությունը ՀԱՊԿ-ին և նրա հետ համագործակցել երկկողմ ձևաչափով,

վերանայել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափը,

դադարեցնել կամ կասեցնել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը,

դադարեցնել Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ուժերի առկայության վերաբերյալ միջազգային պայմանագրերի գործողությունը և այդ ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից,

դիտարկել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի պահպանման նպատակահարմարությունը և դրական որոշման դեպքում վերանայել դրա նպատակները, խնդիրները, կազմը, կառուցվածքը և տեղակայման պայմանները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված