Նյարդաբանը նշել է՝ ինչպես ազատվել տրանսպորտում սրտխառնոցից
Հասարակություն
Տրանսպորտում սրտխառնոցից և գլխապտույտից հնարավոր է ազատվել, եթե մարզել վեստիբուլյար ապարատը։ Այս մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում հայտնել է նյարդաբան Գալինա Չուդինսկայան։
Բժշկի խոսքով՝ ամենաարդյունավետ վարժություններից են գլխի դանդաղ պտույտները աջ-ձախ և վերև-ներքև ուղղություններով՝ նստած կամ կանգնած վիճակում։ Նա նաև խորհուրդ է տվել քայլելու ընթացքում կատարել գլխի թեթև շրջումներ և մարզել հավասարակշռությունը՝ գծերի վրայով զգուշորեն քայլելով։ Երեխաների դեպքում օգտակար կարող են լինել ճոճանակով խաղերը։
Չուդինսկայան խորհուրդ է տվել այս վարժությունները կատարել ամեն օր՝ մի քանի րոպե տևողությամբ, սկսելով ամենահեշտ տարբերակներից։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ չի կարելի վարժությունները հասցնել ուժեղ գլխապտույտի կամ սրտխառնոցի։ Նյարդաբանի խոսքով՝ ճանապարհի ընթացքում օգտակար է նաև հեռուն նայելը, մեքենայում՝ առջևի նստատեղ ընտրելը, իսկ նավում՝ կենտրոնական հատվածում գտնվելը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել ուղևորության ժամանակ երկար չնայել հեռախոսի էկրանին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել