Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Քրտնաջան պայքար` Նոր տարվա սեղանի համար

Հայկական Մամուլ

Ամեն դեկտեմբերին, կարելի է ասել՝ ողջ ամիսը Նոր տարվա առեւտուրը դառնում է հայ ժողովրդի գլխավոր օրակարգը: Թե ինչ են խոսում վիրտուալ տարածքում՝ Ուկրաինային տրվելիք ռուսական 15 միլիարդից, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դեմ բողոքելուց, թե մի այլ «ակտուալ» թեմայից, ողջ հայությունը դեռ դեկտեմբերի սկզբին մի ականջով է հետեւում՝ ողջ էությամբ ընկղմվելով մի այլ ակտուալ իրականության մեջ: Առնում է, կուտակում է, տեսակավորում է, խոթում սառնարանի ծակուծուկերը, սառնարանը լցվելիս՝ կախում է պատշգամբից՝ դրսի մինուս ջերմաստիճանն այս տարի Աստված տվել-չի խնայել:

Ու ամեն տարի է այսպես: Մարդն ինչ հոգեպահուստ ունի՝ տալիս է ուտելիքի, չեղած դեպքում՝ պարտք է վերցնում, գնում խանութից խանութ, փնտրում ամենաէժանն ու միաժամանակ ամենից որակովը (թեեւ ինքն էլ գիտե, որ այդպես չի լինում): Ու սովորաբար ծայրը ծայրին հասցնողների, ամիսը մի 100 հազար ծախսողների համար էն 150-200 հազարը մի հրաշքով, պարտքով թե առանց պարտքի՝ մի տեղից գտնվում է, որ ուտելիքը սարի պես տուն տանի, սարքի-լցնի Նոր տարվա սեղանին, ու արդեն Նոր տարու երրորդ-չորրորդ օրն ափսոսալով թափի: Բայց էս ապրելու ձեւը, Նոր տարի անելու էս հայկական կերպը (թե՝ տարվա մեջ էդ մի սրտալի տոնը կա), հայերս կամք ու համարձակություն չենք գտնում մեր մեջ փոխելու:

Ու միջին վիճակագրական հայը մի ցանկությամբ է տոգորվում միայն՝ մի կերպ հայթայթած 150-200 հազարը արդյունավետ ծախսի, ամենաօպտիմալ գնումներով: Ու մրցակցության մեջ են մտնում նա ու մեր սուպերմարկետները. առաջինն ուզում է որքան հնարավոր է շատ ապրանք տանել իր 150 հազարով, երկրորդն ամեն ինչ անում է՝ հնարավորինս քիչ ապրանք տալու նրա 150 հազարի դիմաց: Այդ քրտնաջան պայքարն, անշուշտ, ավարտվում է սուպերմարկետների հաղթանակով, քանի որ վերջիններս, երբ փողոցային առեւտրին խաղից դուրս էին բերում ու խոսում էին մրցակցության ապահովումից, գների իջեցումից՝ «քաղաքակիրթն» էլ հետը փաթեթավորելով, բնականաբար, հակառակը, գների մենաշնորհներ ստեղծեցին ու մրցակցություն բառն անգամ մոռացվեց. ինչ մրցակցություն, երբ փոքր խանութներից շատերը չդիմացան, գյուղացին խաղից դուրս է, ո՞ւմ հետ մրցակցեն: Մնում է, որ իրար հետ մրցակցեն՝ միմյանց ջգրու ապրանքի գին գցեն ընդամենը, իսկ նույն գյուղացուց ապրանքն առնելիս միասնական բարձր գներ սահմանեն: Հարկեր, այո, նրանք մուծում են պետությանը, բայց մուծում են էլի մեր՝ հասարակ հարկատուի գրպանից: Մի երկու օրինակով ինքներդ համոզվեք: Ասենք՝ տավարի միսը (մի քիչ ոսկրոտը) «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից մսի պասաժից կարելի է ձեռք բերել 1800-2100 դրամով, իսկ ահա սուպերմարկետներում այդ նույն միսն արժե 2500-2800 դրամ:

Այսինքն` մեր սուպերմարկետները 1500 դրամով միսն ընդունելով վաճառքի, ոչ թե իրենց շահույթից են պետության հարկ վճարում, այլ բարձր գներ սահմանելով՝ էլի մեր գրպանը մտնում, բա ո՞ւր մնաց մրցակցության արդյունք ցածր գինը: Կամ 1 կգ կոտրած ընկույզը ես «ֆիրդուսնոցի» մոտ կանգնած ու ոստիկաններին խաբս տվող օշականցի կնոջից 5 հազար դրամով եմ գնում, «Երեւան-Սիթիում» 6 հազար դրամից ավել արժե: Հիմա ի՞նչ մրցակցություն եւ ի՞նչ էժանություն եղավ, որով համոզում էին գնորդին, «քաղաքակիրթ» առեւտրի խոստումն էլ պոչից կպցնում: «Քաղաքակիրթ» ձեւով միայն ավելի շատ կլպվելն է ստացվում՝ փաթեթավորված ու մեր սեփական կամքով: Ու ասենք, որ ամեն անգամ, երբ սուպերմարկետից 10 հազար դրամի «քաղաքակիրթ» առեւտուր ես անում, իմացիր, որ այդ գումարի 3 հազարը օդին ես վճարել: Եթե հաշվես' դա ամսական պատկառելի գումար է կազմում, ու կպարզվի, որ սուպերմարկետային առեւտուրը մարդու բյուջեն անհիմն թեթեւացնում է ամսական մի 25-30 հազար դրամով՝ անորակ, չհիմնավորված թանկ եւ մենաշնորհային գներ ունեցող ապրանքներ առաջարկելով: Հետո էլ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ են պայքարում (գուցե ճիշտ էլ անում են), բայց աշխատող երեւանցիների բյուջեների մի քսան-երեսուն տոկոսը սուպերմարկետներն են պետության թողտվությամբ անհիմն թալանում, այ, սրա դեմ է պետք պայքարել, կոշտ վերահսկողություն սահմանել եւ հիմնովին փոխել դրվածքը: Պատկերացրեք՝ դեկտեմբերին, երբ ամեն միջին վիճակագրական հայ 150-200 հազար դրամ է թողնում սուպերմարկետներում, ինչքան անիմաստ «օդի հարկ» է թողնում ու հարստացնում մեր օլիգարխներին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված