Շարմազանով․ Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ մերձեցման ուղի է ընտրել
Քաղաքական
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին՝ նշելով, որ, իր կարծիքով, գործող իշխանությունը ոչ թե Արևմուտքի կամ Ռուսաստանի, այլ Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղի է ընտրել։
Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հայտարարությունները Թուրքիայի վերաբերյալ և հարց է բարձրացրել, թե ինչ է փոխվել Հայաստանի իշխանության վերաբերմունքում Թուրքիայի նկատմամբ։
Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի համար հիմնական սպառնալիքները շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան, և այդ պայմաններում թուրք-ադրբեջանական օրակարգով առաջնորդվելը քաղաքական կարճատեսություն է։
Նա նաև նշել է, որ անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը՝ դա համարելով Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հարված։
«Ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը․ ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը»,- գրել է Շարմազանովը։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից