Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև. Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
Քաղաքական
Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել՝ շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլից։
«Ռուսաստանը չի մոռացել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայումս», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից