44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Սպասվում է անձրև և ամպրոպ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի. հասցեներ Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ 

Զինապարտության օրենքի փոփոխությամբ զինծառայությունից խուսափողներն արտերկիր սովորելու չեն մեկնի. հակադիր կարծիքներ

Հասարակություն

«Զինապարտության մասին» օրենքի փոփոխման գլխավոր նպատակն է փակել բոլոր այն դռները, որոնցով երիտասարդները փորձում են խուսափել ծառայությունից: Կրթության և գիտության նախարարությունում վստահ են, որ օրենքի փոփոխությունները չեն սահմանափակում կրթության իրավունքը: «Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե դու ընտրում ես պետության առաջարկած կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ»,-«Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը' հավելելով, որ նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է:

Սահակյանի խոսքով` բազմաթիվ երիտասարդներ ձգտում են ամենատարբեր կրթաթոշակների ոչ թե կրթություն ստանալու, այլ զինվորական ծառայությունից խուսափելու համար: «Տարեկան շուրջ 200 երիտասարդ է դիմում կրթական ծրագրերի, նրանց 90 տոկոսը զինապարտ համարվող արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց մի մասը կրթություն ստանալուց հետո Հայաստան չի վերադառնում: Զինապարտության օրենքի փոփոխությամբ` սահմանվում են որոշակի պահանջներ, որպեսզի նրանք անպայման վերադառնան հայրենիք»,-ասաց Սահակյանը:

Քննարկման մեկ այլ մասնակցի' պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ` «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակը հստակ չէ, արդարության սկզբունքն էլ չի վերականգնվում: Ինչ վերաբերում է գրավին, ապա 8.5 միլիոն դրամը ողջամիտ չափ չէ: «Եթե մարդը որոշել է չվերադառնալ, արտասահմանում կտեղավորվի աշխատանքի, կուղարկի այդ գումարը շատ արագ վաստակելով: Եթե մարդը որոշել է սովորել և գիտությամբ զբաղվել, ավելի լավ չէ՞ գումար վճարեն, այդ գումարով էլ պետությունը երկու պրոֆեսիոնալ զինվորականի կվճարի, ովքեր կպաշտպանեն սահմանը»,-առաջարկեց Հովհաննիսյանը' ինչին ի պատասխան Տիգրան Սահակյանը հիշեցրեց, որ երկիրը պատերազմական վտանգի առաջ է կանգնած, և, հետևաբար, բոլոր գերատեսչությունների թիվ մեկ խնդիրը հայոց բանակն է:

«Զինապարտության մասին» օրենքի փոփոխված տարբերակը ստեղծում է անհավասար պայմաններ, նպաստում կոռուպցիայի զարգացմանն ու արդարությունը ոտնահարվում է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի մեկնաբանությամբ' օրենքում կան երկակի ստանդարտներ և խելացի երիտասարդի փոխարեն, զինվորական ծառայությունից էլի կխուսափեն մեծահարուստների որդիները, ովքեր առանձնապես գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեն: «Մի խոչընդոտեք կրթություն ստանալու իրավունքին»,-ասաց Աշոտ Բլեյանը:

Նա առաջարկեց, որ 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչներն, ովքեր չունեն առողջական խնդիր, ծառայեն զինված ուժերում, հետո կրթություն ստանան և զբաղվեն գիտությամբ: «Նախ զինվորական ծառայություն, հետո նոր կրթությունը: Սա կլինի արդար մոտեցում և հարուստների որդիներն էլ կրթություն ստանալու դիմակի տակ ծառայությունից չեն խուսափի»,-ասաց Բլեյանը:

Տիգրան Սահակյանի խոսքին, որ ուսանողների մեջ հանդիպում են բացառիկ խելացի երիտասարդներ, ովքեր անպայման պետք է սովորեն արտերկրում, Բլեյանը հակադարձեց, որ երկու տարի բանակում ծառայելուց որևէ երիտասարդի տաղանդ չի մարել: «Ընդհակառակը հայրենիքին պարտքը մատուցած երիտասարդը կդասավորի սեփական կյանքն ու իրեն պետությանը արժանի քաղաքացի կզգա: Պետք է այս երկկակի ստանդարտները հանվեն եւ բոլոր երիտասարդները ծառայեն բանակում»,- ասաց Բլեյանը:

Հունվարի 23-ին կառավարությունը հավանություն է տվել ԿԳՆ առաջարկած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրաներում կամ ասպիրանտուրաներում սովորողներին տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ և գրավի պայմանով: Գրավի չափը կազմում է 8.5 միլիոն դրամ: Ըստ ներկա գործող կարգի` բանակից տարկետում են ստանում բոլոր նրանք, ովքեր հաղթում են բուհերի ընդունելության մրցույթներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը
Ամենադիտված