19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
Իրավունք
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ դատախազը նախօրեին հանրային քրեական հետապնդում էր հարուցել։
Մայիսի 6-ին Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել էին 19-ամյա վարորդին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ