Ռոնալդուն «Լիվերպուլի» դեմ խաղում ընդհատեց իր՝ 13-խաղյա գոլերի շարքը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, ընդհատեց իր՝ 13-խաղյա գոլերի շարքը:
Անգլիական ակումբի հետ հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով՝ մադրիդցիների հաղթանակով, և միակ գոլը հեղինակեց Քարիմ Բենզեման:
Պորտուգալացին վերջին անգամ խաղադաշտից առանց գոլի հեռացել է օգոստոսի 23-ին, Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում: Դրանից հետո պորտուգալացին անընդմեջ գրավել է մրցակիցների դարպասը՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Ռոնալդուին մեկ գոլ է պակասում՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ռաուլի ռեկորդը կրկնելու համար (71 գոլ):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ