Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ 

Հայաստանի բնակչության թիվը. ԱՎԾ-ն տվյալներ է հրապարակել

Հասարակություն

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչությունը 3 միլիոն 013 հազար 900 մարդ է: Քաղաքային բնակչության թիվը' 1 միլիոն 918 հազար 900 մարդ է, գյուղականը' 1 միլիոն 095 հազար: Հայաստանի բնակիչներից 1 միլիոն 572 հազար 900-ը կին են, 1 միլիոն 441 հազարը' տղամարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, հիմք են ընդունվել ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքները: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը տարեսկզբի համեմատ (3 017.1 հազար մարդ) նվազել է 3.2 հազարով, որը ձևավորվել է 2014թ.հունվար-սեպտեմբերի ընթացքում արձանագրված բնական հավելաճի' 10.4 հազ. մարդ և միգրացիայի մնացորդի (գնահատված)- 13.6 հազ. մարդ, ցուցանիշների տարբերության հաշվին: Մշտական բնակչության միջին տարիքը 2014թ. տարեսկզբի դրությամբ կազմել է' 35.7 տարի, տղամարդկանց համար' 34.0, իսկ կանանց համար' 37.3 տարին:

2014թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 31 610 ծնված, որը 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, աճել է 0.5 պրոմիլային կետով և կազմել' 14.0‰: 2014թ. հունվար-սեպտեմբերին 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մահվան դեպքերն աճել են 4.5%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, համապատասխանաբար, աճել է 0.4 պրոմիլային կետով և կազմել՝ 9.4 ‰: 2014թ. հունվար-սեպտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 4.6‰ և 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 0.1 պրոմիլային կետով: 2014թ. հունվար-սեպտեմբերին Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդություններից գրանցվել է մահվան 15 դեպք: 2014թ. հունվար-սեպտեմբերին 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 6.5%-ով աճել են գրանցված ամուսնությունները և կազմել 14 348 դեպք, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, աճել է 0.4 պրոմիլային կետով և կազմել 6.4‰:

2014թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 28.1% և կազմել 3 547 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով կազմել է 1.6 ‰ և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.4 պրոմիլային կետով:

ՀՀ-ում 2014թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 247 դեպք' 2013թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 205-ի համեմատ: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ստացված ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառման համաձայն, 2014թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է բնակչության տեղաշարժերի հաշվառման և հաշվառումից դուրս գրման 63 182 գրանցումներ, ներառյալ ներհանրապետական տեղաշարժերը, որոնք կազմել են ընդամենը գրանցումների 80.1%-ը:

Ըստ 2014թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների, սահմանային անցման կետերով իրականացված արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 4 131.1 հազ.: Ըստ ՀՀ սահմանային գրանցումների ուղևորափոխադրումների հաշվեկշիռը (մուտքերի և ելքերի տարբերությունը) 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է -104.2 հազ., 2013թ.-ի հունվար-սեպտեմբերի' -108.0 հազար ուղևորության համեմատ:

ՀՀ վարչատարածքային բաժանման հիմքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներն են, որոնց համաձայն' ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի' 48 քաղաքային ու 866 գյուղական համայնքներով և Երևանի քաղաքային համայնքի (12 վարչական շրջաններով):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը
Ամենադիտված