Վան Գոգի՝ «Երիցուկներով և կակաչներով սկահակ» նկարն ԱՄՆ-ում վաճառվել է 61,8 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
Վինսենթ Վան Գոգի «Նատյուրմորտ: Երիցուկներով և կակաչներով սկահակ» նկարը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 61,8 միլիոն դոլարով: Կտավը կենտրոնական լոտերից մեկն է դարձել նոյեմբերի 4-ին կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստին: Նախապես այն Sotheby's-ի փորձագետների կողմից գնահատվել էր 30-50 միլիոն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վան Գոգը «Երիցուկներով և կակաչներով սկահակի» վրա աշխատել է 1890 թվականի հունիսին Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր սյուր Ուազ փոքր քաղաքում՝ իր ընկեր բժիշկ Պոլ Գաշեի տանը, որն այն ժամանակ հետևում էր նկարչի առողջությանը:
«Այս նկարն ստեղծվել է Վան Գոգի ողբերգական մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ և փոխանցում է այն բարդ հուզական վիճակը, որում այն ժամանակ գտնվում էր նկարիչը»,- ներկայացնելով նկարն՝ ավելի վաղ ասել է Sotheby's-ի իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի դեպարտամենտի ղեկավար Սայմոն Շոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)