Եռյակն իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրելու ռեսուրս չունի. քաղաքագետ
Քաղաքական
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով' Հայաստանի ներքին քաղաքական կյանքն ավելի քան պասիվ է, այստեղ գործընթացներ տեղի չեն ունենում: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը' «Ազատության հրապարակում հնչում են իշխանափոխության և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր, արդյոք, դա գործընթաց չէ» հարցին քաղաքագետը հարցով պատասխանեց. «Միթե այդպիսի ընտրություններ նախատեսվում են: Ընտրությունների գնալու համար, դրանք նախ պետք է լինեն: Ընդդիմությունը պետք է ստիպի իշխանություններին արտահերթ ընտրություններ հայտարարել: Բայց եռյակը չունի ռեսուրսներ, որպեսզի ստիպի իշխանություններին արտահերթ ընտրությունների գնալ»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով' իշխանությունների համար հիմք չկա գնալու արատահերթ ընտրությունների: «Նրանց համար նման անհրաժեշտություն չկա, քանի որ չկան եռյակի կողմից ազդեցության ռեսուրսներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես քաղաքագետ եմ, ինձ խոսքերը բավարար չեն, ինձ այլ ինդիկատորներ են պետք: Եթե ես ձեզ հայտարարեմ, որ այստեղից դուրս գալուց հետո մեքենայով գնալու փոխարեն, կթռչեմ օդով, դուք ինձ չեք հասկանա, կմտածեք' արդյո՞ք ես թևեր ունեմ վերարկուիս տակ, կմտածեք, որ ես խելագարվել եմ, քանի որ ես այդպիսի ռեսուրսներ չունեմ, ես թռչուն չեմ»,- նման կերպ իրավիճակը բացատրեց քաղաքագետը:
Հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24-ին հանրահավաքներ են անցկացրել ոչ իշխանական եռյակի քաղաքական ուժերը' «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել