Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա Թրամփին Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Մբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներին Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Գանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխան Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 

Քսանմեկ տարի առաջ Հայաստանն աշխարհին ներկայացրեց իր ազգային արժույթը

Հայաստան

Հայաստանի տարածքում առաջին դրամական միավորները հայտնվել են դեռևս Ք.ա. VI-V դարերում, սակայն դրամը՝ որպես ազգային արժույթ, ընդունվեց միայն անցյալ դարի վերջին: 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց դրամը` մեկնարկելով ազգային արժույթի պատմության նորագույն փուլը: Հայկական դրամի պատմության, ազգային արժույթների կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցել է դրամագետ, ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մուղալյանի հետ:

-Թեև Հայաստանի նորագույն արժույթը` դրամը, ընդամենը 21 տարեկան է, սակայն պատմության ընթացքում մենք ունեցել ենք նաև դրամական այլ միավորներ: Ինչպիսի՞ վկայություններ կան դրանց վերաբերյալ:

-Դրամ բառը ծագում է հին հունարենի դրահմա բառից, որը նշանակում էր ափում եղած մետաղ: Հայաստանի տարածքից գտնված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հիմնականում հին հունական և աքեմենյան դրամներ էին: Սակայն դա դեռ հիմք չէ ասելու, որ մեզ մոտ այն ժամանակաշրջանում դրամաշրջանառություն է եղել:

Ամենահին հայկական դրամները վերագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին, դրանք եղել են Ծոփքի հայոց արքաներ դրամները: Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ, իսկ Արշակունյաց հարստության դրամներ հայտնի չեն: Արշակունյաններից հետո մենք երկար ժամանակ անկախություն չենք ունեցել և հաջորդ դրամները թ ողարկվել են միայն 11-րդ դարում: Այդ շրջանում է ստեղծվել նաև առաջին հայատառ մետաղադրամը: Մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները, որոնք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են: Կիլիկյան պետության թողարկումներից ևս մեզ են հասել տարբեր դրամներ:

Հաջորդ շրջանն արդեն 20-րդ դարին է վերագրվում: Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկասյան կոմիսարիատ անվանումով և որոշում է ընդունվում թողարկել նոր թղթադրամների շարք: 1918 թվականին Հայաստանում շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:

ԽՍՀՄ թղթադրամների և մետաղադրամների շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը՝ ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Մոտավորապես, 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր:

-Դրամը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ և փորձում էր դիմակայել հիպերինֆլյացիայի դրսևորումներին:Ի՞նչ նշանակություն ունեցավ ազգային արժույթի ընդունումը մեզ համար:

-Ազգային արժույթի ընդունումից հետո տնտեսությունն աստիճանաբար սկսեց կայունանալ: Բացի այդ, ազգային արժույթն անկախության խորհրդանիշ է: Այսօր կան պետութուններ, որոնք մինչ օրս չեն կարողանում պետականություն ստեղծել, քանի որ չունեն ազգային արժույթ: Դրամը մեզ համար ուներ նաև ճանաչողական նշանակություն: Ինչպես ասում են՝ նոր երկիր ժամանելիս մարդիկ առաջինը ծանոթանում են այդ պետության փողին:

Հայկական դրամն այսօր ունի ավանդույթներ և ճանաչում, ինչը շատ կարևոր է: Կենտրոնական բանկը թողարկում է թղթադրամներ, մետաղադրամներ և հուշադրամներ, որոնք որպես կանոն միայն արծաթից և ոսկուց են, ունենք նաև ներդրումային դրամներ: Ոչ միայն թղթադրամների, այլև հուշադրումների թողարկման հիմնական նպատակն այն է, որ մենք մեր հոգևոր և ազգային արժեքները ներկայացնենք աշխարհին, տարածենք դրանք և ճանաչելի դառնանք:

- Կեղծումներից որքանո՞վ է պաշտպանված հայկական դրամը:

-Մեր թղթադրամները և’ ձևավորմամբ, և’ պաշտապվածությամբ լավագույն թղթադրամների շարքին են դասվում: Այս առումով մենք պարծենալու տեղ ունենք: Եվ եթե շատերը ասում են, որ մոտ ապագայում էլ թղթային կամ մետաղային դրամներ չեն լինի և միայն անկանխիկ վճարումներ կարվեն, ապա փորձագետների մեծ մասի կարծիքով՝ դեռ շատ երկար ժամանակ մեզ դրամներ պետք կլինեն:

-Ինչպիսի՞ն է նորմատիվային դաշտը Հայաստանում , ի՞նչ ընթացակարգ է ենթադրում դրամի թողարկումը:

-Մեզ մոտ միայն պետությունը իրավունք ունի թողարկել դրամ, իսկ պետության կողմից այդ իրավասությունը տրված է միայն ՀՀ կենտրոնական բանկին: Դրամի թողարման որոշումն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Թողարկման վերաբերյալ տարբեր կենտրոնական բանկեր տարբեր մոտեցումներ ունեն: Որոշ երկրներում դրամական միավորի պատկերումն ու ձևավորումը թողնվում է նկարչի հայեցողությանը: Նրան հանձնարարություն է տրվում և հենց նա էլ մշակում է դրամի նախատիպը: Սակայն այստեղ միայն նկարչական հմտությունները քիչ են, քանի որ թղթադրամի վրա պետք է նաև պաշտպանական հատ վածներ լինեն, իսկ որոշ հատվածներ պետք է զուրկ լինեն պատկերներից:

Մեզ մոտ դրամի թողարկման ընթացակարգն ուրիշ է: Հայաստանում թողարկումը միայն մրցութային կարգով է իրականանում: Առաջին մրցույթը միայն դրամանիշի դիզայնի մրցույթն է, որը հրապարակային լուսաբանվում է, և ցանկացած մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկը: Նրանց տարբերակները գալիս են կոդավորված, և ընտրող ժյուրին նախապես չգիտի, թե ովքեր են դրանք ուղարկել: Մրցութային հանձնաժողովն ու գեղարվեստական կոմիտեն իրենց կարծիքն են տալիս, որի հիման վրա էլ էսքիզներն ուղարկվում են խորհրդին, որն էլ որոշում է հաղթողին:

Երկրորդ մրցույթը տպագրության համար է: Որպես կանոն՝ մենք հիմա մրցույթին հրավիրում ենք միայն այն տպագրողներին, ովքեր ունեն փորձ այդ ոլորտում և կազմակերպել են եվրոյի տպագրություն և թողարկում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում բավականին բարձր են թողարկման պահանջները:

-Եթե խոսենք դրամի գրաֆիկական պատկերի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն:

-Հայկական դրամի գրաֆիկական պատկերը շատ պարզ ձև ունի. «Դ» տառը` երկու գծիկով: Դա շատ երկրներում ընդունված խորհրդանիշ է, և այն հարմար է ճանաչողական իմաստով: Խարհրդանիշի առկայությունն իր դրական կողմերն ունի, քանի որ այն նպաստում է արժույթի ճանաչմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը էՉինաստանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է Չինաստանում արհեստական ​​բանականության զարգացումը ճնշելու փորձերի մեջ«Տեներիֆեի» 30-ամյա հարձակվողը մահացել է խաղադաշտում ստացած վնասվածքից․ Իսպանիայում քննություն է սկսվելՇատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Խանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում
Ամենադիտված