Չեմ վախենում Բլատերից. Ֆիգու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն, ով հավակնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել է, որ չի վախենում կազմակերպության գործող նախագահ Զեպ Բլատերից:
«Ոչ մի դեպքում չեմ վախենում Բլատերից: Հարգում եմ նրան, քանի որ վերջին տարիներին նա ֆուտբոլի զարգացման համար շատ օգտակար բաներ է արել: Սակայն պաշտոնից հեռանալու նրա ժամանակը եկել է»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայանալիք ընտրություններում Ֆիգուի մրցակիցներն են Բլատերը, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, Հոլանդիայի ֆուտբոլի միության ղեկավար Միքաել վան Պրագը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ