Գյումրիում նշեցին Ավետիսյանների ընտանիքի անդամների մահվան քառասուն օրը
Հասարակություն
Գյումրիում փետրվարի 21-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 40-օր անց, Ավետիսյանների ընտանիքի հարազատները և գյումրեցիները կրկին հավաքվել էին նրանց տան մոտ՝ Մյասնիկյան 188 հասցեում, որտեղ հունվարի 12-ին տեղի էր ունեցել սարսափելի ողբերգությունը:
Որոշ հարազատների հնարավորություն տրվեց ոստիկանների ուղեկցությամբ մտնել տուն: Ի դեպ, բակում և տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես դեպքի նախօրեին:
Հարազատներին Ավետիսյանների տան մոտ կրկին ցավակցելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Կան մոտից բոլորը շարժվեցին դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանքի բոլոր 7 անդամները: Գերեզմանատանը հարազատներին միացան նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետի Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանաների ձեռամբ կատարվեց քառասունքի կարգ:
Արմենուհի Մխոյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից