«Ես և Ռոյսը գրեթե եղբայրներ ենք». Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Շտուտգարտի» հետ արտագնա հանդիպումը:
«Կարևորն այն է, որ կարողացանք երեք միավոր վաստակել: Երրորդ անընդմեջ հաղթանակն է, նշանակում է՝ ամեն ինչ լավ է: Մարկո Ռոյսի հետ հիանալի համագործակցում ենք և իրար շատ լավ ենք հասկանում ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մեր ընկերությունը օգնում է մեզ դաշտում, մենք գրեթե եղբայրներ ենք»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ