Դատապարտյալին թմրամիջոց փոխանցելու փորձ․ Սպանություններ, հնարավոր վենդետայի կանխում (տեսանյութ) Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա (տեսանյութ) Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն Այվազյան Հանրապետության հրապարակում ներկայացվում է ՀՀ զինտեխնիկան եվ ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը (տեսանյութ) Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին. Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ Շարմազանով Հանրապետության այս օրը նշում ենք պատմական պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ) ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունում է զորահանդեսի մասնակիցներին Հանրապետության Հրապարակում մեկնարկել է զորահանդեսի հանդիսավոր արարողությունը (տեսանյութ) Հավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը. Բաբայան Մեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասել. Բագրատ սրբազան Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ. ՀՀ նախագահ 

ՕԵԿ-ը՝ քաղաքական վերջին զարգացումների մասին

Քաղաքական

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՕԵԿ լրատվական ծառայությունը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի:

Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները:

«Ամփոփելով քննարկումները՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրել է.

Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին կտրուկ շրջադարձային փոփոխություններով: Ձևավորված երկու քաղաքական բևեռների միջև հարաբերությունները կարճ ժամանակահատվածում անձնավորված, փոխադարձ մեղադրանքներով սուր առճակատումներից տեղափոխվեցին դեպի հայտնի բանակցություններ: Արդյունքում' հետագա քաղաքական զարգացումների տրամաբանությունը հասարակության մոտ առաջ բերեց անհասկանալիություն և անորոշություն: Պետք է փաստել, որ քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրում ժողովրդավարության խորացման և ժամանակակից կուսակցական համակարգերի ձևավորման ու զարգացման տեսանկյունից:

Կուսակցությունը գերակա է համարում հասարակության մեջ քաղաքական ակտիվության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությունը, և քաղաքական կյանքին քաղաքացիների լիարժեք մասնակցությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացման պարտադիր պայման:

Կուսակցությունն ընդգծում է քաղաքական պայքարի ընդունված և օրինական մեխանիզմների՝ բողոքի ցույցերի, հանրահավաքների ազատ ընտրության և գործածության կարևորությունը, ինչը, որպես հետևանք, բոլորովին չի ենթադրում անխուսափելի բախումներ և ուժային գործուղություններ:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց սոցիալական վիճակի շարունակական վատթարացումը, ժողովրդական լայն զանգվածների հետագա աղքատացումը, միջին խավի կտրուկ նվազումը և չքավոր քաղաքացիների կտրուկ ավելացումը խորացնում են հանրային դժգոհությունը և ընդվզումը, խթանում են արտագաղթը՝ ամայացնելով երկիրը: Նշված քաղաքական և սոցիալական բացասական գործոնների համադրությունը լուրջ սպառնալիք է երկրի հետագա զարգացմանը և անվտանգության ապահովմանը:

Ստեղծված իրավիճակում «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակելու է պայքարել երկրում առկա արատավոր, բացասական, հակաժողովրդական երևույթների և գործընթացների դեմ: Կուսակցությունը շարունակելու է ցուցաբերել նախաձեռնողականություն երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության համար անհրաժեշտ' իր մոտեցումների, նախաձեռնությունների և ծրագրերի առաջ մղումը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին և ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար»,-ասվում է ՕԵԿ հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատապարտյալին թմրամիջոց փոխանցելու փորձ․ Սպանություններ, հնարավոր վենդետայի կանխում (տեսանյութ)Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք․ կասկածի տակ է մեր պետականության ընթացքը․ ՀՅԴԱդրբեջանով ՌԴ-ից Հայաստան տարանցիկ ուղարկվել է պարարտանյութ և ալյուրԲանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է․ ՓաշինյանՌուսաստանը սպասում է Ուիթկոֆի և Քուշների ժամանմանը, ասել է ՊեսկովըՀանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա (տեսանյութ)Լատվիայում, Ռուսաստանի հետ սահմանի մոտ, սկսել են «վիշապի ատամներ» տեղադրել բռնագրավված հողերի վրաԻ՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն ԱյվազյանԻրանը հայտարարել է ԱՄՆ ավիաբազային ուղղված պատասխան հարվածի մասինՀանրապետության հրապարակում ներկայացվում է ՀՀ զինտեխնիկան եվ ՀՀ ԶՈՒ նոր համազգեստը (տեսանյութ)ՌԴ նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվԱվտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում․ «Opel»-ը բախվել է բազալտե եզրաքարին և բռնկվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին տեղեկատվությունը«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էլեկտրակայանների հզորությունների տարբերակներ Այսօրվա զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին. Փաշինյան (տեսանյութ)Իտալիան աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն այցելել են Սարդարապատի հուշահամալիրԻ՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին․ Շարմազանով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են երկարատև դադարից հետո․ ՌուբիոԻսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել Հանրապետության այս օրը նշում ենք պատմական պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը (տեսանյութ)Հրապարակի հարակից փողոցներով անցնող երթուղիները սպասարկող ավտոբուսները կշրջանցեն այդ հատվածները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունում է զորահանդեսի մասնակիցներինՀանրապետության Հրապարակում մեկնարկել է զորահանդեսի հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)Կալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է ԿիևըՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվՀՀ ՏԿԵ նախարարը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի հուշահամալիրումCBS. Թրամփը հիվանդանոց այցելելու ժամանակ չի այցելել վիրավոր զինվորներինՀավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը. ԲաբայանԻրանը պնդում է, որ հարվածել է ԱՄՆ ավիաբազայինՀայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ․ Ալեն ՍիմոնյանՄեր անկախ Հայաստանը ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության բարձրակետին էր հասել. Բագրատ սրբազանՄայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ. ՀՀ նախագահԲանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ ՍարգսյանՊիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր ԱթոռՈՒՂԻՂ․ Ռազմական տեխնիկան՝ Հրապարակում.Երեւանում զորահանդես է ընթանումՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել. «Հրապարակ»Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»Կհնչի թնդանոթի 3 կրակոց. ՊՆ-ն մանրամասնում է«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. «Ժողովուրդ»Ինչու Աննա Հակոբյանը չի ուղեկցում Փաշինյանին քարոզարշավի օրերին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընտրություններումՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Կարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում Թերին ու Մատերացին․ Մոուրինյուն նշել է իր մարզած երկու լավագույն պաշտպաններին Մայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ
Ամենադիտված