Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին
Գիտություն և Մշակույթ
Հայտնի է ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմի հոլիվուդյան պրեմիերայի օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով News.ru.com-ը, ֆիլմի ռեժիսորն Օլիվեր Սթոունն է, գլխավոր դերակատարը` Ջոզեֆ Գորդոն-Լեվիթը:
Ֆիլմի հիմքում ռուս փաստաբան Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամանակը» (Time of the Octopus) գիրքն է: Ֆիլմը պատմում է ԱՄՆ կառավարությունից հետախուզվող Սնոուդենի կյանքը և նրա հետ կապված իրադարձությունները, որոնք նրան բերեցին Մոսկվա:
2013 թվականից Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, որտեղ նրան տրվել է ժամանակավոր ապաստան: Պենտագոնի փորձագետները հանգել են եզրակացության, որ Սնոուդենը գողացել է 1,7 միլիոն գաղտնի փաստաթուղթ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)