«Սպարտակ»-ը հաղթել է. Մովսիսյանը վրիպել է 11 մետրանոցի ժամանակ
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակ»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը թուրքական Բելեկ քաղաքում: «Մայրաքաղաքայինները» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեցին: Մուրադ Յակինի սաներն այդ անգամ ուժերը չափեցին շվեդական «Ստրյեմսգոդսեն»-ի հետ: «Սպարտակ»-ը հաղթել է է նվազագույն հաշվով: Գոլն իր ակտիվում գրանցել է պաշտպան Դմիտրի Կոմբարովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը հանդիպման մեկնարկային կազմում էր և փոխարինվեց երկրորդ կեսի սկզբին: Մովսիսյանը չկարողացավ իրացնել հանդիպման 6-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը:
Հաջորդ ստուգողական հանդիպումը «Սպարտակ»-ը կանցկացնի «Անժի»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ