Հայ ըմբիշները հաղթել են խարկովյան միջազգային մրցաշարում
Սպորտ
Խարկովում կայացած քաղաքի վաղամեռիկ անվանի հայազգի ըմբիշ Հովհաննես Սահակյանի անվան 30-րդ հուշամրցաշարում հաղթող են դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Գրիգորյանն ու Վիկտոր Կազիշվիլին:
Գրիգորը 74 կգ քաշային կարգում հաղթել է չորս մրցակցի, ընդ որում կիսաեզրափակչում ու եզրափակչում համապատասխանաբար Եվրոպայի նախորդ տարվա երիտասարդների ու մեծահասակների առաջնությունների մրցանակակիրների: 97 կգ քաշային կարգում հանդես եկող Կազիշվիլին տոնել է երեք հաղթանակ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, ով Խարկովում գլխավորել է մեր երեք ըմբիշներից կազմված թիմը, ասաց, որ Ուկրաինայի գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշների մասնակցությամբ մրցմանը Հայաստանի ներկայացուցիչները բավական հաջող գոտեմարտեր են անցկացրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ